ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Պատերազմ Արցախում
ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»

Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am»

Մինչ ընտրություններից առաջ քաղաքական իշխանությունը զբաղված է քաղաքացիների ուղեղները լվանալով, տնտեսության բուռն զարգացումների ու աճերի վերաբերյալ հայտարարություններ անելով փորձում է տրամադրություններ ստեղծել, տնտեսության մեջ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում իշխանությունների լավատեսության շրջանակներում։ Չնայած տնտեսական ակտիվության, այդ թվում՝ արդյունաբերության աճին, արտահանումը Հայաստանից կրկին նվազել է։ Նվազել է անցած տարվա նվազումից հետո։

Անցած տարվա հունվարին արտահանման ռեկորդային անկում էր գրանցվել. գրեթե կիսով չափ կրճատվել էր։ Դրա վրա այս տարվա հունվարին Հայաստանից 13.5 տոկոսով ավելի քիչ ապրանքներ են արտահանվել։

Ընդամենը 176 մլրդ դրամի կամ շուրջ 464 մլն դոլարի արտահանում է եղել, ներառյալ վերաարտահանումները։

Վերաարտահանումները, ինչպես նախորդ մի քանի տարիներին, շարունակում են բավական մեծ կշիռ կազմել Հայաստանի արտահանումների մեջ։ Անցած տարի արտահանման գրեթե կեսը հենց վերաարտահանումներն էին։ Այս տարի էլ վերաարտահանումները փոքր չեն, բայց դատելով արձանագրվող անկումներից՝ շարունակում են կրճատվել։

Ի տարբերություն վերաարտահանումների, մտահոգիչ է, որ կրճատվել է պատրաստի սննդի արտահանումը։ Սա արտահանման այն հիմնական հատվածն է, որն ուղիղ կապ ունի Հայաստանի տնտեսության հետ։ Այստեղ վերաարտահանումներ հիմնականում չկան կամ շատ քիչ են։ Բայց արի ու տես, որ այստեղ էլ է անկում արձանագրվել։ Պատրաստի սննդի արտահանումն այս տարվա սկզբին կրճատվել է 16 տոկոսով։

Թանկարժեք մետաղների ու քարերի արտահանումն է կտրուկ պակասել։ Նախորդ տարի 176 մլն դոլար էր, այս տարի եղել է 96 միլիոն։ 80 միլիոնով կամ ավելի քան 45 տոկոսով նվազել է։

Նվազել է ոսկու հայտնի վերաարտահանումների կրճատման պատճառով։

Ինչպես ոսկին, այնպես էլ մի շարք այլ ապրանքների, մասնավորապես՝ սարքավորումների ու տեխնիկայի վերաարտահանումը շարունակում է վճռորոշ դեր խաղալ Հայաստանի տնտեսության ու արտահանումների ցուցանիշների վրա։ Ցուցանիշների, բայց ոչ տնտեսության վրա։

Նվազել է նաև ներմուծումը, ու կրկին՝ անցած տարվա նվազումից հետո։ Անցած տարի նվազումը կազմել էր գրեթե 34 տոկոս, այս տարի՝ ավելի քան 11 տոկոս։

Գրեթե չի աճել ներքին առևտրի շրջանառությունը։ Փոխարենը՝ տնտեսական ակտիվությունը եղել է առաջին հերթին շինարարության հաշվին, որտեղ գրեթե 19 տոկոս աճ է գրանցվել։ Չնայած եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանից հանվեց, այնուհանդերձ շինարարությունը շարունակում է բարձր տեմպերով աճել։ Այդպես է ոչ թե այն պատճառով, որ շինարարությունն այլևս իներցիայով առաջ է գնում, այլ՝ որովհետև եկամտային հարկի հետվերադարձի արտոնությունը Երևանից միայն տեսականորեն է հանվել։ Բազմաթիվ չավարտված շինարարություններ կան, որոնք դեռևս պահպանում են այդ արտոնությունը։ Դրա արդյունքում է տեղի ունենում շինարարության աճը։ Երբ ավարտվի Երևանում նախկինում տրված թույլտվություններով կառուցվող շենքերի շինարարությունը, կավարտվի նաև շինարարության «ոսկե» դարաշրջանը։ Դա կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Առայժմ այն դինամիկ աճում է, չնայած այդ աճի մեջ էլ ինտրիգ կա։ Շինարարության ճյուղում պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբին գրեթե 19 տոկոս աճ է գրանցել, երբ այդ նույն ժամանակահատվածում շինարարության մեջ անհամեմատ ավելի քիչ մարդ է զբաղված եղել։ Հազիվ թե կարելի է կարծել, որ այս անհամապատասխանությունը պայմանավորված է եղել արտադրողականության բարձրացմամբ։

Ինչ-որ բան այնպես չէ՝ աշխատաշուկայի ստվե՞րն է մեծացել, թե՞ պաշտոնական վիճակագրությունն է չափից շատ ջանացել բարձր աճեր ներկայացնել։

Անցած տարվա բավական խորը անկումից հետո, այս տարվա սկզբին արդյունաբերությունն աճել է։ Առաջին հայացքից շոշափելի աճ է գրանցվել՝ 10.6 տոկոս։ Չնայած նախորդ տարվա անկումն էլ գրեթե նույնքան էր՝ 10.4 տոկոս։ Բայց մի կողմ թողնենք անցած տարվա անկումը։ Տարեսկզբին արդյունաբերության մեջ գրանցած աճը հիմնականում հանքարդյունաբերության ու էլեկտրաէներգիայի արտադրության հաշվին է։ Հանքարդյունաբերության մեջ արտադրության ծավալների ավելի քան 25 տոկոս աճ է գրանցվել։ Ու կրկին՝ անցած տարվա անկումից հետո։

Էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ ավելացել է 17 տոկոսով։ Բայց որքան էլ տարօրինակ է, մշակող արդյունաբերության աճն է շատ համեստ՝ հազիվ 4.3 տոկոս։ Այն էլ՝ անցած տարվա ավելի քան 16 տոկոս անկումից հետո։

Տարին անկումով է մեկնարկել ծխախոտի արտադրությունը, որը վերջին տարիներին բավական բարձր տեմպերով աճում էր։ Մի փոքր աճ կա խմիչքների արտադրության մեջ՝ նախորդ տարվա խորը անկումից հետո։

Նախորդ տարվա սկզբին խմիչքների արտադրությունը նվազել էր ավելի քան 25 տոկոսով։ Այս տարի 3.3 տոկոսով աճել է, սակայն դեռ շատ ճանապարհ ունի անցնելու վերականգնվելու համար։

Մշակող արդյունաբերության մեջ այս տարի դեռ չի սկսել դրսևորվել ռուսական ոսկու վերամշակում կոչվածի ազդեցությունը։ Հիմնական մետաղների արտադրության մեջ մի փոքր աճ կա, բայց դա այն աճը չէ, ինչը տեսնում ենք ռուսական ոսկու տեղաշարժերի պարագայում։ Երբ ռուսական ոսկին սկսում է շրջանառվել մշակող արդյունաբերության մեջ, ցուցանիշների շեշտակի վերելքներ ենք ունենում, ինչպես ունեցանք անցած տարվա վերջին։ Պատկերացրեք, անցած տարվա դեկտեմբերին հիմնական մետաղների արտադրությունը, որի մեջ ներառված էր ռուսական ոսկին, հասել էր 173 մլրդ դրամի, այս տարվա հունվարին կազմել է ընդամենը 26 մլրդ դրամ. 6-7 անգամ ավելի քիչ, երբ չկա ռուսական ոսկին։

Ռուսական ոսկու վերամշակումից զատ, մշակող արդյունաբերության մեջ կա նաև ոսկերչական իրերի արտադրություն, որտեղ այս տարի էլ արտադրության ծավալների անկում է գրանցվել։ Իհարկե, նախորդ տարվա անկմանը չի հասնում։ Նախորդ տարի անկումը 37 տոկոս էր, այս տարի եղել է 1.4 տոկոս։

Ինչպես ընդհանրապես արդյունաբերության, այնպես էլ՝ մշակող արդյունաբերության մեջ էական փոփոխություններ չկան։ Նկատելի է հատկապես նախորդ տարվա անկումների ազդեցությունը։ Այդ անկումներից հետո որոշ աճեր են գրանցվում, իշխանություններին թվում է, թե զարգացումներ ունեն։

Մյուս ոլորտն էլ, որը դարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության շարժիչը՝ ծառայություններն է, ինչը հայտնի է, առաջին հերթին՝ ֆինանսական հատվածի ու զվարճանքի ծառայությունների աճերով։ Չնայած ծառայությունների ոլորտում էլ է տեղի ունեցել աճի տեմպի զգալի դանդաղում՝ նախորդ տարվա համեմատ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>