Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստ»–ն անդրադարձել էր հայկական շուկայում առկա բանանի գնի բարձրացմանը: Արձանագրել էինք, որ մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամի գինը հասել էր 800 դրամի:

Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում էր 750–790 դրամի սահմաններում: Վերջին երկու օրերի ընթացքում, սակայն, բանանի գինն ավելի է բարձրացել: Մի շարք խանութներում բանանը նույնիսկ 950 դրամով է վաճառվում, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր 650, իսկ ավելի վաղ՝ անգամ 550 դրամով:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի) ներկրման հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք: Հայտարարությունից հետո հայտնվեցին նոր տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Մինչ այդ շուկան մենաշնորհային էր համարվում: Նոր տնտեսվարողներից մեկը Վահրամ Միրաքյանն էր, ում հետ զրույցի ժամանակ փորձեցինք հասկանալ՝ բանանի շուկայում առկա գների թռիչքային բարձրացումն ինչի հետևանք է:

«Կենտրոնական Ամերիկայում եղանակի պատճառով բերք չկա, ցուրտ է: Այս շուկայում հայտնի գիգանտ ընկերությունները («Dole», «Chiquita» և այլն), որոնք Ամերիկայից բանան էին վերցնում ու տարածում ամբողջ աշխարհով մեկ, եղանակի պատճառով խնդրի առաջ են կանգնել: Բերքը չի հերիքում և իրենք մուտք են գործել այլ շուկաներ, մասնավորապես՝ Էկվադորի շուկա: Իսկ Հայաստանը հիմնականում բանան է ներկրում Էկվադորից, որտեղ, փաստորեն, բանանի գինն այս ամենի հետևանքով սարսափելի բարձրացել է: Վերջին 30 տարվա մեջ այսքան բարձրացում չի արձանագրվել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Տրոպիկա» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ ունեն հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ կարողանում են հետևել ամբողջ աշխարհում առկա գներին: «Այն երկրներում, որտեղ բանանը էկվադորից է ներկրվում, բանանի գինը շատ է բարձրացել:

Սա հանգեցրել է նրան, որ ամբողջ աշխարհում բանանի գները բարձրացել են: Բանանի գները ոչ միայն Էկվադորում, այլև Կոստա Ռիկայում, Դոմենիկյան Հանրապետությունում և Հնդկաստանում են բարձրացել: Հայաստանում բանանը մեծ մասամբ Էկվադորից է ներկրվում, քանի որ այնտեղի բանանն ամենաերկարակյացն է: Ճանապարհը հեռու է՝ մոտ 30–35 օր միայն ծովով է գալիս: Հնդկաստանում էլ բանան կա, բայց Հնդկաստանի բանանի կյանքը 28 օր է: Հնդկաստանից ներկրելու դեպքում 28 օրում այն հազիվ հասնի Հայաստան»,– ասաց նա:

Վահրամ Միրաքյանը նշեց, որ անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ բանանի գները մոտ 3 անգամ բարձրացել են: Իսկ թե ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, բարձրացո՞ւմ, թե նվազում է սպասվում, Վահրամ Միրաքյանը նշեց. «Մենք հետևում ենք Կենտրոնական Ամերիկայի եղանակի տեսությանը: Եթե մարտի սկզբից եղանակը կարգավորվի, մոտ 1 ամիս հետո էլ բերքը կկարգավորվի: Այսինքն՝ ապրիլի սկզբից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում բանանի գները կսկսեն իջնել:

Հաշվի առնելով, որ մոտ մեկուկես ամիս տևում է, մինչև բանանը հասնում է ՀՀ, մոտ 2 ամիս էլ տևում է, մինչ վաճառքի է հանվում, ապա կարող եմ ասել, որ ՀՀ–ում բանանի գինն ամռանը նոր կիջնի: Մայիսին Էկվադորում գները կիջնեն, իսկ դրա արդյունքը մենք կտեսնենք հունիս–հուլիս ամիսներին: Առաջիկա 3–4 ամիսներին բանանի գինը բարձր է լինելու՝ հնարավոր է, որ ավելանա: Ավելանալու տեսանկյունից բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում՝ իջնելու նշան չկա»: Ներկրողը նշեց, որ այս պահին ևս միջազգային շուկայում գները բարձրանում են, ինչի հետևանքը մեզ մոտ կզգացվի մեկուկես ամիս հետո. «Հիմա մենք ստանում ենք դեռ մեկուկես ամիս առաջ ավելացածի արդյունքները»:

Նա շեշտեց, որ այս ամենի հետևանքով իրենց եկամուտը ևս նվազել է. «Ամիս է եղել, որ նույնիսկ եկամուտ չենք ունեցել: Մենք աշխատում ենք գոնե ներքին շուկայում չբարձրացնել, որովհետև մարդիկ արդեն սովորել են գներին»: Վահրամ Միրաքյանի խոսքով՝ միջազգային շուկայում բանանի գների հետ կապված անգամ սկանդալ է հասունացել. «Այնտեղ արտահանողներն անգամ նամակով դիմել են Էկվադորի կառավարությանը՝ նշելով, որ չեն կարողանում արտահանել և մի շարք խնդիրների առաջ են կանգնել»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>