Կանաչապատում՝ հողով․ «ժամանակակից» կրեատիվ մեթոդ (տեսանյութ)
ՔՊ-ական իշխանությունները գազոնների կանաչապատման նոր մեթոդ են հնարել։
Ծաղիկներ ցանելու, գեղեցիկ ու կանաչ հատված ստեղծելու փոխարեն, օրինակ, Երևան-Էջմիածին ճանապարհի հողն ու կեղտը բահով վերցնում և լցնում են գազոնների վրա։
Օդի աղտոտվածություն, փոշու պարունակության գերազանցում, չէ՛, չենք լսել։ Մեղավորը փոշին է, որ սաբոտաժ է անում և գալիս լցվում է փողոցների վրա։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

