«Դավաճանին դուրս արած արտաշատցուն սկսել են նեղել». Փաստաբանները կպաշտպանեն Նիկոլ Փաշինյանին իր խանութից դուրս հրավիրած տղամարդուն
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը և շատ այլ փաստաբաններ հարկ եղած դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան տղամարդուն, ով այսօր Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեց մտնել իր խանութ։
«Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ գերագույն դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»։
Թող այդ արժանապատիվ մարդը վստահ լինի, որ եթե իր նկատմամբ ապօրինություններ կատարվեն, ապա նա հաստատ մենակ ու անպաշտպան չի մնա։ Թե՛ ես, թե՛ իմ շատ ընկերներ, թե՛, վստահ եմ, շատ ու շատ այլ փաստաբաններ պատրաստ կլինենք օգնել»,- շեշտել է Մելիքյանը։
Աղբյուր՝ Aysor.am

