ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

ԱՆԻՖ-ից մինչև Երևանի քաղաքապետարան. ինչպե՞ս են ծածկադմփոց արվում իշխանական կոռուպցիոն գործերը

Նախկինների թալանից խոսողները՝ ներկա կոռուպցիայի մասնակից

Իշխանությունները որքան «անզիջում» պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այնքան կոռուպցիան Հայաստանում բարգավաճում է, գրում է 168.am-ը։ Անդադար նախկինների թալանից ու կոռումպացվածությունից են խոսում, իրենց քթի տակ վխտացող կոռուպցիան չեն տեսնում։ Չեն տեսնում, որովհետև իրենք էլ մասնակից են դրան։

Իրենք չտեսնելու են տալիս, կարծում են՝ ուրիշներն էլ չեն տեսնում։ Օրերս Transparency International-ը հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները, որի համաձայն՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1 միավորով՝ իջնելով 46 միավորի։ Սա նշանակում է, որ անցած տարվա արդյունքներով, Հայաստանը հետընթաց է արձանագրել, այլ կերպ՝ կոռուպցիան խորացել է։

Նախորդող 2 տարիներին էլ կոռուպցիայի դեմ իշխանությունների «համառ» պայքարն անարդյունք էր։ Բացարձակ առաջընթաց չէր գրանցվել։ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով շարունակել էր գտնվել նույն դիրքում։

Երկու տարվա անհաջող պայքարից հետո, անցած տարի արձանագրվեց կոռուպցիայի խորացում։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ինչպես ընդհանրապես կոռուպցիայի, այնպես էլ՝ քաղաքական կոռուպցիայի առումով։

Քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է այն, երբ պետական բյուջեի հաշվին իշխանությունները միլիարդների պարգևավճարներ են բաժանում, այն էլ՝ սպասվող ընտրություններից առաջ։ Պարգևավճարներ նախկինում էլ են բաժանել, բայց այն, ինչ արեցին նախորդ տարվա վերջին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, վեր էր ամեն ինչից։ Պետական համակարգում համատարած պարգևավճարներ բաժանեցին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդհուպ 15-20 հազար դոլարի չափով։

«Քանի որ այս տարին ընտրական է ու այսքան պարգևավճար է վճարվում, դա արդեն քաղաքական կոռուպցիա է այն իմաստով, որ ում վճարում են, նրանք պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկեն իրենց, նաև համոզեն ուրիշներին, նրանք էլ քվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այդ իմաստով է քաղաքական։

Այսինքն, գումարները երբ որ տալիս են, ակնկալիք ունեն, սիրուն աչքերի կամ կատարողականի համար այդքան գումար չէին տա»,- սա «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքն է՝ տարեվերջին իշխանությունների բաժանած պարգևավճարների վերաբերյալ։

Քաղաքական կոռուպցիան կոռուպցիայի դասական դրսևորումներից է։ Բայց դա միայն պարգևավճարներ վճարելով չի արտահայտվում։

Քաղաքական կոռուցիայի դասական օրինակ է նաև այն, երբ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով, գումարներ են մուտք արվում իշխող կուսակցության գանձարան։

Իշխանությունները մաքսատուրքերից ազատում են տնտեսավարողներին, հարկային արտոնություններ են տալիս, իսկ նրանք մուծվում են քաղաքական իշխանությանը։ Մուծվում են՝ ինչպես իշխող քաղաքական կուսակցությանը, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ հիմնադրամին։

Այս ճանապարհով միլիոնավոր դրամներ են հավաքում։ Եթե ՔՊ-ն՝ իշխանության, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ, արդյո՞ք կլինեին այդ, երբեմն տասնյակ-միլիոնավոր դրամների հասնող նվիրատվությունները ՔՊ-ին կամ «Իմ Քայլը» հիմնադրամին։ Անցած տարի «Իմ Քայլը» 10-ական միլիոն, ընդհուպ 20 միլիոն դրամի նվիրատվություններ է ստացել տարբեր գործարարներից։  Նվիրատուների քանակն այս հիմնադրամին շատ է, նվիրաբերված գումարները՝ տարբեր չափերի։

Բոլորն էլ հավանաբար «անշահախնդիր» նվիրատվություն են կատարել վարչապետի կնոջ հիմնադրամին։ Ու սա առաջին դեպքը չէ, որ գործարարները մուծվում են իշխանության հետ փոխկապակցված հիմնադրամին։ Տարիներ շարունակ այդպես է եղել։

Գործարարները հոժարակամ միլիոնավոր դրամներ են վճարում նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ բարեգործական ճաշկերույթի մասնակցելու համար։

Իրենց գործն է, վճարում են, հարցն այն է, թե նրանցից քանի՞սն այդպիսի առատաձեռնություն կցուցաբերեր, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ վարչապետ։

Կա՞, թե՞ չկա այստեղ քաղաքական կոռուպցիա։

Քաղաքական կոռուպցիայի դրսևորում չէ՞ արդյոք այն, երբ իշխանության ներկայացուցիչները շուկայականից ցածր գներով բնակարաններ են ձեռք բերում տարբեր ընկերություններից։ Երբեմն այնպիսի գներով, որպեսզի կարողանան տեղավորվել հիփոթեքով սահմանված առավելագույն սահմանաչափերի մեջ ու օգտվեն պետության կողմից տրված եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։

Կոռուպցիայի դրսևորումներն, անշուշտ, բազմազան են, ու դրանցից մեկն էլ այն միլիարդավոր դրամների պետական գնումներն են, հատկապես մեկ անձից, որտեղ հաղթողները մշտապես նույն ընկերություններն են, ու դրանք, շատ պատահաբար, փոխկապակցված են իշխանությունների կամ պետական պաշտոնյաների հետ։ Թե ինչպե՞ս է ստացվում, որ հենց նրանք են միշտ շահում այդ մրցույթները, դժվար չէ հասկանալ։

Պետական միջոցների հաշվին իրականացվող գնումների ոլորտում կոռուպցիոն բազմաշերտ ռիսկեր կան թաքնված, բայց այսքան տարի այդպիսի որևէ գործ չբացահայտվեց։

Վերջերս հաճախակի են հանդիպում կոռուպցիայի դրսևորման դեպքեր պետական մարմիններում, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Վերջին շրջանում նման մի քանի դեպք արձանագրվեց հատկապես ՊԵԿ-ում։ Բայց հետաքրքիրն այն է, թե այդ դեպքերը որքանո՞վ կհրապարակայնացվեին, եթե դրանք չստանային հասարակական հնչեղություն, ու այդ մասին հայտնի չդառնար լրատվամիջոցներին։

Ինչքան նման դեպքեր կան, որոնք մնում են ստվերում, ծածկադմփոց են արվում։

Այն, որ իշխանությունների կողմից դրսևորվող կոռուպցիոն դեպքերը միշտ չէ, որ բացահայտվում են, չի նշանակում, թե այդպիսիք չկան։ Իշխանությունների հետ կապված բացահայտ կոռուպցիոն դեպքերն իրենց հանգրվանին չեն հասնում, ուր մնաց թե՝ չբացահայտվածները։ Նույն ԱՆԻՖ-ի պարագան դրա վառ արտահայտությունն է։ Երկու տարուց ավելի է, խոսվում է այս հիմնադրամում եղած կոռուպցիոն երևույթների, տասնյակ միլիոնավոր դոլարի վատնումների ու չարաշահումների մասին, բայց ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ Հիմնադրամի երբեմնի նախագահն էլ հանգիստ բազմել է Երևանի քաղաքապետի աթոռին ու տարբեր միջոցառումների անվան տակ հիմա էլ Երևանի բյուջեի միջոցներն է այս ու այն կողմ շաղ տալիս։

Այսպես են պայքարում կոռուպցիայի դեմ։ Իրենց ու իրենց շրջապատի կոռուպցիան թողած՝ նախկինների կոռուպցիայից են խոսում։ Կոռուպցիայի դեմ «պայքարի» արդյունքում է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը Հայաստանում կոռուպցիայի խորացում է արձանագրել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>