ՀՀԿ-ն հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացնի ապրիլի 4-ին
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
«Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրությունում։

