«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում, վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է, և անպատժելիությունը երաշխավորված է եղել։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով՝ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում՝ «Օրիգինալ ֆուդ»-ի մոտակայքում, վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։

Դատարանում, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ՝ նախկինում դատապարտված չլինելու հիմքով։ Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 (մեկ) տարվա ընթացքում։ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել։

ArmLur.am-ը զրուցեց Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դատարանում նշել, որ նա նախկինում դատապարտված չի եղել։ Վերջինիս հայտնեցինք, որ Ավետ Կոնջորյանը խարդախության համար նախկինում դատապարտված է եղել, և մեղադրական վճիռ կա նրա մասով, որի էկրանապատճեները «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր։ Փաստաբանը նշեց, որ ժամկետներ գոյություն ունեն, որոնց լրանալուց հետո անձն այլևս դատապարտված չի համարվում, և սա միայն Ավետ Կոնջորջյանին չի վերաբերում։

Նա նշեց նաև, որ վերոնշյալ գործով նույնպես, եթե տուգանքը վճարի նույն պահին, ապա նորից կհամարվի դատվածություն չունեցող անձ։ Դատելով իրավիճակից՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվելն ու դատապարտվելը դաս չի եղել, և նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ։ Դե հիմա արդեն՝ եղբոր իշխանական հովանու ներքո»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>