ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Պատերազմ Արցախում
ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»

Վարկային «ռումբ»՝ 20 միլիարդ դոլարի պորտֆելով. Հայաստանի բնակչությունը խեղդվում է պարտքերի մեջ

168.am-ը գրում է. «Վերջին տարիներին վարկային շուկան Հայաստանում չափազանց բարձր ակտիվություն է ցուցաբերել։ Մեծաքանակ վարկեր են տրամադրվել, ինչի հետևանքով քաղաքացիների վրա վարկային բեռը կտրուկ ավելացել է։

Այսօր Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որը վարկերի տակ չլինի։ Քաղաքացիները վարկեր են վերցրել՝ ինչպես սոցիալական կարիքներից դրդված, այնպես էլ՝ իրենց կենցաղային պայմանների բարելավման ու այլ ակնկալիքներով։ Արդյունքում՝ վարկային բեռը չափազանց ծանրացել է։

Վերջին տվյալներով՝ բանկերում Հայաստանի ռեզիդենտների վարկերի պորտֆելը հասել է 20 մլրդ դոլարի։ Այդ գումարի մեծ մասը քաղաքացիների պարտքն է, որը մի քանի տարում անգամներով ավելացել է։ Ավելացել է՝ ինչպես հիփոթեքային, այնպես էլ՝ սպառողական ու այլ վարկեր վերացնելու հետևանքով։

Քաղաքացիների հիփոթեքային վարկերի ծավալը, նախորդ մի քանի տարիների ակտիվ վարկավորումից հետո, անցել է 1.6 տրիլիոն դրամի սահմանը։ Տարադրամով  արտահայտված՝ տնային տնտեսություններն այս վարկի գծով բանկերին գրեթե 4.4 մլրդ դոլարի պարտքեր են կուտակել։ Միայն անցած տարի հիփոթեքային վարկերն ավելացել են ևս մի քանի հարյուր միլիոն դոլարով։ Դրանով հանդերձ, սակայն, այս շուկայում նախորդ շրջանի վարկային ակտիվությունը բավականաչափ թուլացել է։ Պահանջարկը սկսել է տեղի տալ։ Այդպիսի վարկերի աճի տեմպը զգալիորեն դանդաղել է։

2024թ. 1 մլրդ դոլարից ավելի հիփոթեքային վարկ էր տրամադրվել։ Մինչդեռ՝ 2025թ. նույն ժամանակահատվածում այդ վարկերն ավելացել են 509 մլն դոլարով։

Աճի տեմպը կիսով չափ դանդաղել է։ Անցած տարի 540 մլն դոլարով պակաս հիփոթեքային վարկեր են տրամադրվել, քան 1 տարի առաջ։ Մի բան, ինչը պայմանավորվել է առաջին հերթին՝ Երևանում եկամտային հարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման ծրագրի դադարեցումով, ինչպես նաև վերադարձվող գումարների չափերի կրճատումով։

Ինչպես հայտնի է, իշխանություններն իրենց հիփոթեքային վարկերի պահանջարկը լիուլի բավարարելուց և սեփական բնակարանային խնդիրները լուծելուց հետո, որոշեցին կրճատել այն գումարների չափերը, որոնք եկամտային հարկի շրջանակներում կարող են վերադարձվել հիփոթեքով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին։ Նախկին 1.5 մլն դրամից՝ եռամսյակային վերադարձը չափը, նվազեցվեց մինչև 750.000 դրամի։

Հիփոթեքային վարկերի ակտիվության վրա որոշակի ազդեցություն թողեցին նաև այն սահմանափակումներն ու խստացումները, որոնք, հաշվի առնելով կուտակված ռիսկերն ու գերտաքացման երևույթները, դրվեցին նման վարկերի տրամադրման վրա։

Այս գործոնները բերեցին հիփոթեքային վարկերի որոշակի «սառեցման», բայց դրանք դեռևս գտնվում են ակտիվության բավական բարձր տիրույթում՝ անվանական արտահայտությամբ աճի տեմպով զիջելով միայն սպառողական և շինարարության ոլորտի վարկերին։ Վերջին շրջանում շինարարության ոլորտը դարձել է բանկերի վարկային միջոցների տեղաբաշխման հիմնական թիրախներից մեկը։ Շինարարության և հատկապես բնակարանային շինարարության ակտիվությունը, որը տեսնում ենք, հիմնված է հիմնականում վարկերի վրա։

Սնկի նման ավելացող շենքերը գերազանցապես վարկային միջոցներով են։

Մի կողմից՝ շինարարական կազմակերպություններն են վարկեր վերցնում շենքեր կառուցելու համար, մյուս կողմից էլ՝ քաղաքացիներն են վարկեր վերցնում՝ այդ շենքերում բնակարաններ ձեռք բերելու համար։

Ստացվում է՝ այս ամբողջ պրոցեսը, որը երբեմն շինարարական բում են անվանում, իրականացվում է գերազանցապես վարկային միջոցների հաշվին, ինչն էլ մեծացնում է համակարգային փլուզման վտանգները՝ անկախ նրանից, թե դա որ հատվածում կարող է տեղի ունենալ։ Հիփոթեքային ու շինարարական վարկերի նման տեմպերով ավելացումը լուրջ ռիսկեր է պարունակում։ Այդ ռիսկերը կարող են դրսևորվել տարբեր պարագաներում, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ովքեր են այդ վարկերի ու ձեռք բերված բնակարանների հիմնական շահառուները։

Հիշեցնենք, որ խոշոր շահառուներից մեկն էլ իշխանություններն են ու նրանց շրջապատը։ Վաղը, երբ նրանք կորցնեն իշխանությունը, զրկվեն այն բարձր եկամուտներից, որոնց հաշվին իրենց թույլ են տվել արտոնյալ պայմաններով հիփոթեք վերցնել, բնակարաններ ձեռք բերել ու պետական բյուջեից միլիոնավոր դրամների փոխհատուցում ստանալ, իրավիճակը կտրուկ սրվելու է։

Այսօր, արտաքնապես հանդարտ թվացող՝ հիփոթեքային ու շինարարության վարկերի շուկաները գտնվում են բարձր ռիսկի գոտում։  Թեև անգամ նման բարձր ռիսկերի պարագայում բանկերը շարունակում են ինքնամոռաց ֆինանսավորել այդ շուկաներն ու ավելացնել վարկային ճնշումը։

Վարկային ճնշումը, սակայն, միայն այս շուկաներից չի գալիս։ Արագորեն ավելանում է սպառողական վարկերի ծավալը։ Վերջին տվյալներով, այն անցնում է 1.8 տրիլիոն դրամից՝ համարժեք լինելով 4.7 մլրդ դոլարի։

Միայն 2025թ. քաղաքացիների սպառողական վարկերն ավելացել են գրեթե 1.1 մլրդ դոլարով։

Սա դարձել է վարկային շուկայի ամենաակտիվ աճող հատվածը։ Նախորդ տարիներին էլ այն ակտիվ էր, բայց ոչ այնքան, ինչքան վերջին մեկ տարում։ Եթե 2024թ. սպառողական վարկերն ավելացել էին շուրջ 306 մլրդ դրամով, 2025թ. ավելացել են 413 միլիարդով՝ 107 միլիարդով կամ 280 մլն դոլարով ավելի շատ։ Այս գումարները գնացել են ծանրանալու ընտանեկան բյուջեների վրա։ Դրա համար էլ շատերը ստիպված են իրենց եկամուտների մի զգալի մասն ամեն ամիս հատկացնել այս վարկային պարտավորությունները սպասարկելու համար։

Երբ իշխանությունները հպարտանում են, թե աշխատավարձերն ավելացել են, երբեք ուշադրություն չեն դարձնում այն բանին, թե դրանից իրականում ինչ է մնում քաղաքացիներին՝ ծախսերի անընդհատ ավելացող բեռը փակելուց հետո։ Նորություն չէ, որ բազմաթիվ քաղաքացիները, չունենալով վերցրած վարկերը սպասարկելու հնարավորություն, շատ հաճախ ստիպված են լինում նոր վարկեր վերցնել եղածները փակելու համար։ Այս ամենը բերել է նրան, որ վարկային շուկան պերմանենտ տաքանում է։

Դա արտահայտվում է նաև սպասարկման վարկերի բեռի ավելացումով, ինչն ակտիվացել է հատկապես վերջին 1-2 տարիներին։ Այդպիսի վարկերի պորտֆելը զիջում է միայն հիփոթեքին, սպառողական ու շինարարության վարկերին։ Գերազանցում է նույնիսկ արդյունաբերության, կրկնակի անգամ՝  գյուղատնտեսության վարկավորմանը։

Բանկային վարկավորման ծավալով, 9 վարկային հիմնական շուկաներում, արդյունաբերությունը հինգերորդն է, իսկ գյուղատնտեսությունը՝ նախավերջինը։ Ահա այստեղ է երևում, թե ինչքանով է բանկային կապիտալը նպաստում Հայաստանի տնտեսության ու տնտեսության իրական հատվածի զարգացումներին։ Տնտեսության իրական հատվածի զարգացումներին նպաստելու փոխարեն՝ բանկային կապիտալն ուղղված է տնային տնտեսությունների ու քաղաքացիների վրա վարկային ճնշման ավելացմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>