Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան

Արթիկի գեղարվեստի դպրոցը կոչվեց Հրանտ Թադևոսյանի անունով։

Աշխարհի  բազմաթիվ  ցուցահանդեսներ նվաճած , ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Ս.Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանի պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի անունը արժանվույնս ամրագրվեց  նաև իր օրրանում։ Վաստակավոր նկարիչ Երվանդ Բիչախչյանի առաջարկով, Արթիկ խոշորացված համայնքի նկարիչների և մտավորականների հավանությամբ՝ Արթիկ համայնքի ավագանու որոշմամբ գեղարվեստի դպրոցը անվանվեց Վարպետի՝ Հրանտ Թադևոսյանի անունով։

«Հաճելի է երբ նման պատվի են արժանացնում կենդանության օրոք, ինչը նաև շատ պարտավորեցնող է, այն իմաստով, որ  իմ կապը այս դպրոցի հետ էլ ավելի կսերտանա` վերածվելով լավ բարեկամության։ Կկազմակերպվեն վարպետացդասեր, ցուցահանդեսներ, կփորձեմ իմ փորձը փոխանցել ապագա գեղանկարիչներին: Այս պատվավոր իրողության համար  առանձնակի զգացված եմ իմ գործնկերներից, ովքեր դպրոցի անվանակոչման հարցում առաջադրելեն իմ թեկնածությունը»,-շնորհակալություն հայտնելով ներկաներին,ասաց Վարպետը և ի նշան երախտագիտության, դպրոցին նվիրեց իր գործերից մեկը՝«Կակաչների դաշտ»յուղաներկով արված մեծ կտավը և երեք հատորից բաղկացած ստեղծագործությունների ալբոմ-գրքերը։

 2026-ի փետրվարի 7 -ին  արվեստագետների, համայնքի ղեկավարների, ՃՇՀԱՀ -ի պաշտոնական պատվիրակության, աշակերտների, ծնողների ներկայությամբ, առանձնակի շուքով ազդարարվեց դպրոցի անվանակոչումը՝ անվանատաղտակի բացմամբ։

Գույնի և բնության միջոցով մարդու ներաշխարհը բացահայտելու մեծ վարպետ Հրանտ Թադևոսյանի, որպես գեղանկարչի ավանդը չի սահմանափակվում միայն իր մեծածավալ ստեղծագործական արժեքով՝ անգնահատելի է նրա դերը երիտասարդ սերնդին իր փորձը փոխանցելու և կրթելու գործում, ինչը վարպետը նվիրումով   տասնյակ տարիներ իրականացնում է ՃՇՀԱՀ -ում։

«Այս անվանակոչությամբ մենք հաստատում ենք մի կարևոր սկզբունք․ կրթական և մշակութային համակարգը պետք է կարողանա գնահատել իրական վաստակը ժամանակին։ Սա ուղերձ է թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին, որ ազնիվ աշխատանքը, հետևողականությունն ու մասնագիտական նվիրվածությունը տեսանելի են և գնահատված»,-իր խոսքում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, կարևորելով դպրոցի և համալսարանի միջև կապի զարգացումը՝ աշակերտների մտածողության ձևավորման և մասնագիտական կողմնորոշման հարցում։

Նշենք, որ  Արթիկի, այսուհետ՝  Հրանտ  Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի   96  աշակերտ վերջերս մասնակցել է «Univers art 2026» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ դպրոցի սաները զբաղեցրել են մրցանակային տեղեր, մեկ աշակերտ  ստացել է «Գրան Պրի» և մեկ աշակերտի հանձնվել է «Հատուկ մրցանակ»:  Պատվավոր մրցանակները սաներին հանձնեց Վարպետը։

«Մեր դպրոցից են ստեղծագործական ուղին սկսել բազմաթիվ անվանի արվեստագետներ, որոնք տարիներ շարունակ ոչ միայն դասավանդել են այստեղ, այլև այսօր էլ շարունակում են աջակցել, սատարել դպրոցին։ Դպրոցը անվանակոչելով Հրանտ Թադևոսյանի անունով` վստահ ենք, որ այսուհետ առավել կամրապնդվի արվեստագետների համախմբվածությունն ու համագործակցությունը դպրոցի հետ, ինչը կնպաստի կրթական մակարդակի շարունակական բարձրացմանը և նոր ստեղծագործական հաջողություններին»,- ողջունելով ներկաներին, ասաց Հրանտ Թադևոսյանի անվան դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը։

Ժասմեն Վիլյան
ՃՇՀԱՀ-ի  մամուլի քարտուղար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>