ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախորդ տարեվերջին հայտարարվեց ռուսաստանաբնակ գործարար և բարերարներ Արթուր Ջանիբեկյանի ու Արթուր Սողոմոնյանի օժանդակությամբ լեգենդար «Արարատ 73»-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանման մասին, որն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվում է հետխորհրդային տարածքում։

Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ սցենարի համահեղինակն ու գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։ Առաջին հայացքից միայն գովեստի ու խրախուսանքի արժանի այս քայլը, չգիտես ինչու, հայաստանյան որոշ շրջանակների մոտ քննադատության հանդիպեց՝ իբրև թե ռուսական փափուկ ուժ է, քանզի ֆիլմում կա հայ-ուկրաինական ֆուտբոլային հակադրության մաս։ Ինչպես մեզ հետ զրույցներում փաստեցին ավագ սերնդի ֆուտբոլասերներ, իրականում «Արարատի» ոսկե շրջանում Հայաստանում մարդիկ խոսել են ուկրաինական թիմերի՝ Կիևի «Դինամոյի» օգտին աշխատելու (օրինակ՝ պետք եկած ժամանակ պարտվել ու միավոր տալ «Դինամոյին») մասին, ու այն ժամանակ դա ընկալվել է որպես ցավալի եղելություն, ու ֆիլմում կարող է արտացոլված լինել, քանզի այն ժամանակ կար նման տեսակետ, համոզմունք, և ոչ միայն ուկրաինական թիմերի մասին։ Ռուսալեզու տարբերակում ֆիլմը կոչվում է «Ոսկե դուբլ», իսկ Հայաստանում պրեմիերան տեղի կունենա փետրվարի 5-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։

Հ.Գ. Աշխարհի շատ պետություններ իրենք են պատվիրում պատմական հաջողությունների մասին ֆիլմեր, ինչը թե քարոզչական հզոր գործիք է, թե սեփական հասարակությանը ոգևորելու միջոց։ Ցավալի է, որ նման նախաձեռնություններով մեր պետությունը հանդես չի գալիս, դեռ սա քիչ է՝ հանդիպում ենք նաև մերձիշխանական շրջանակների կողմից քննադատության։ Տարիներ առաջ հայտարարվեց, օրինակ, որ նկարահանվում է «Բյուզանդիային արևելք» ֆիլմը, որը պետք է ներկայացներ Վարդանանց պատերազմները, սակայն այդպես էլ ֆիլմն էկրան չբարձրացավ։ Այնպես որ, պետք է գոնե չխանգարել, այլ օգնել հայազգի գործարարներին ու խրախուսել մեր փառահեղ անցյալը հիշեցնող ֆիլմերի նկարահանումներն ու տարածումը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>