Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել
Դիտել նաև
Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա
Փաստորեն, էն կամազները, որի ֆոնին սաղ իշխանական ավագանին նկարվում էր, Լֆիկն ա առել, նույն Լֆիկը, որին Նիկոլը հանցագործ էր անվանում
Հայտնի օլիգարխ Լֆիկ Սամոն, ի պաշտպանություն «Իմ քայլը» դաշինքի, նոր «Վարչապետ» օղի է բաց թողել. Տեսանյութ. Լուսանկար
Լֆիկն անհանգստացած է. Ինչպես է Սամվել Ալեքսանյանը փորձում կրճատել մայիսի 1-ին փողոց դուրս եկողների քանակը
«Օլիգարխիկ տուսովկան քայքայվում է». Սամվել Ալեքսանյանը Դուբայում հանգստանում է Սամվել Կարապետյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։ Մեզ ասացին, որ այդ հարցում եւս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը` շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը, եւ մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ, ըստ էության, իրականություն կդառնա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։

