Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
11
Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց Տուն առնելը հեշտանում է, երբ իշխանության ես գալիս․ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը «հեղափոխությունից» հետո անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները «Խնդրում եմ, ազատեք մեզ կեղծավորությունից»․ Իրանի ԱԳՆ-ն դիմել Է Եվրահանձնաժողովի ղեկավարին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է. Քրիստինա Վարդանյան ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ) Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Որոշել է երեքին «փուռը տալ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները

Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երբ մարդկանց հարցնում ենք, թե Հայաստանին ամենաշատը ինչ է պետք, առաջինը պատասխանում են՝ խաղաղություն։ Դա առաջին տեղում է, հետո՝ ուժեղ բանակ։ Չնայած մեր ժողովուրդը սոցիալական շատ ծանր վիճակում է ու դա գիտեք առանց իմ ասելու, այնուամենայնիվ քաղաքացին առաջին հերթին ոչ թե աշխատանք, թոշակ է ուզում, այլ՝ խաղաղություն։ Ի դեպ, նրանք չեն կիսում ՔՊ-ականների չափազանց անհիմն լավատեսությունը, թե՝ խաղաղությունն արդեն եկել է։ ՔՊ-ականները դա ասում են անհիմն լավատեսությամբ, առանց որևէ երաշխքի, առանց ռազմաքաղաքական հաշվարկի, առանց նույնիսկ նվազագույն կասկածի։ Սա ընդամենը աշխարհաքաղաքական կուրություն է։ Այդ մարդիկ ժամանակակից աշխարհի միտումներին, փոփոխություններին, զարգացումներին բոլորովին հաղորդ չեն, չեն պատկերացնում ու չեն հասկանում՝ ինչ է տեղի ունենում։ Աշխարհը վերադարձել է կոպիտ ուժի լեզվին, իսկ սրանք ապրում են փաստաթղթերի պատրանքով։ Հանգիստ եղեք, ամեն ինչ կարգին է, խաղաղությունը եկել է, տակը թուղթ կա։

Երեկ տեղի ունեցավ խաղաղության խորհրդի հավաքը, Փաշինյանն էլ էր ստորագրում։ Լավ է հնչում, չէ՞, խաղաղության խորհուրդ, համաշխարհային։ Կազմակերպիչ Թրամփը, որը խաղաղության Նոբելյան մրցանակ է պահանջում՝ պնդելով, թե 350 հատ հակամարտություն է կարգավորել, հենց նա է վկայում խաղաղության խաբուսիկ լինելը։ Միայն հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահի առևանգման փաստը խառնում է ամբողջ աշխարհի՝ խաղաղության, ուժի կիրառման, ինքնիշխանության խախտման և այլնի մասին պատկերացումները։ Մտնում են ամերիկյան հատուկջոկատայինները Վենեսուելա և պարզապես գերի վերցնում նախագահին՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Պատմության մեջ եղել են նման մի քանի դեպք ևս, կեսը՝ դարձյալ ԱՄՆ մասնակցությամբ․ 80-ականների վերջին ԱՄՆ զինված ուժերը մտան Պանամա և ձերբակալեցին երիկրի ղեկավարին։ Նույն ԱՄՆ-ն մի հատ էլ 2004-ին մտավ Հայիթի, դաշնակից ուժերի հետ ու նախագահին տարավ երկրից։ Մի երկու այլ դեպքեր էլ են եղել՝ Չոխոսլովակիա, Աֆղանստան, բայց դրանք բոլորն էլ բացառիկ դեպքեր են, միջազգային իրավունքի կոպիտ խախտում, և բոլոր դեպքերում էլ հանգեցրել են երկարատև ճգնաժամերի։

Հիմա Թրամփն ասում է՝ աշխարհում գոյություն ունի մեկ իրավունք՝ ուժի իրավունքը․ դա ասում է նույն Թրամփը, որը WhatsUpp-ի համարը տվել է Նիկոլին ու ասել՝ հանգիստ գնա, հենց Ալիևը նեղի՝ կզանգես։

Պարապ գործերի մինիստր Վահագն Խաչատուրյանը տասն անգամ շնորհակալություն է հայտնում Ալիևին, որ օկուպացրեց Արցախը, 5 հազար զոհ տվեց, 10 հազարից ավելի վիրավոր, 150 հազար գաղթական ու ՔՊ-ին ազատեց Ղարաբաղից, որը Նիկոլը համարում էր վզին թոկ։ Այդ նույն Ալիևը տարին նոր է սկսվել, բայց արդեն երկու ելույթ է ունեցել այն մասին, որ միջազգային իրավունք, պայամանգիր-բան հիմարություն են, կարևորը ուժն է։ Ու Ալիևը հիմա զինում է իր բանակն ավելի ուժեղ, քան մինչև 2020 թվականն էր։ Հիմա կողքի հարևանը ասում է՝ միջազգային իրավունք գոյություն չունի, իմ բանակը շարունակում է զինվել, որովհետև միակ իրավունքը ուժն է։ Էս էս կողքի հարևանն ասում է՝ միջազգային իրավունք, Ալմաթայի հռրակագիր, անկլավներ, սահմանազատում, բանակի կրճատում, առևտուր, Կիրանցի պատ։ Հիմա դուք եզրակացրեք, թե ինչ կարող է լինել այդ հարևանի հետ, որը մենք ենք։ Այսինքն՝ մի կողմում պետություն է, որը հայտարարում է՝ ուժն է իրավունքը, մյուս կողմում պետություն, որը հրաժարվում է ուժից ու հույսը դնում թղթի վրա։ Ալիևն ուղիղ ազդակ է հղում, որ՝ ցանկացած պահի, երբ իր համար հարմար պահ եղավ, դիմելու է ուժին։ Ալիևը հարցազրույցներում Հայաստանն անվանում է թշնամի։

Այն միջանցքի մասին, որ սրանք ամեն օր գովազդ են անում, Արարատ Միրզոյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից ասում էր՝ 16 տեղ գրված է ինքնիշխանություն բառը, մի 10 տեղ էլ իրավազորություն բառը, Ալիևն ասում է՝ անունը ինչ էլ դնեք, միջանցք է, Ադրբեջանն ունենալու է անխոչընդոտ անցում, մեզ չեն հսկելու, ու այդ միջանցքը ցանկացած դեպքում բացվելու է, պետք եղավ՝ ուժով։ Դա ասում է Նիկոլի հետ խաղաղություն նախաստորագրողը։

Ամեն ելույթում խոսում են ինքնիշխանությունից մի 10 անգամ, Հայաստանի տարածքի մի քանի մեծ կտոր օկուպացրած Ալիևն ասում է՝ Հայաստանի սահմաններ գոյություն չունեն, էդ կադաստրի թուղթ-բան գոյություն չունի, քանի դեռ դրանք չենք ճանաչել։ Նիկոլը ճանաչել է Ադրբեջանի սահմանները, ներառյալ արցախը, ներառյալ անկլավները։ Ալիևը մի տեղ հայտարարե՞լ է, որ Հայաստանից տարածքներ կան, որ հիմա Ադրբեջանն է տնօրինում, Ալիևը մեկ անգամ գոնե հայտարարե՞լ է, որ դուրս են գալու Սև լճից։ Ալիևի ասածն այն է, որ՝ ինչը իր սրտով չեղավ, ուժով է անելու։ Սա հարձակման մշտական ռիսկ է։

Նիկոլի արտաքին հետախուզության ծառայությունը, էս ելույթներն ունենալով, լավաշ հոդված է գրում, անունը դնում զեկույց, որտեղ ասում է՝ Ադրբեջանից որևէ ռիսկ չկա, 2026-ին խաղաղությունն ամրապնդվելու է, օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո ռազմական էսկալացիան անհնար է։ Սա ասում է Թրամփի հայտարարությունից հետո, որ՝ փաստաթուղթ-բան զրո է, կարևորը ուժն է։ Այդ զեկույցը գրել են այն ֆոնին, երբ ամեն օր ռազմական մի քանի ինքնաթիռ զենք է բերվում Ադրբեջան։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը հիմա զինվում է ավելի ինտենսիվ, քան էն տարիներին, երբ զինվում էր Արցախը գրավելու համար։

Ինչու ենք մենք անընդհատ անհանգստանում Այլիևի հայտարարություններից․ պատճառն այն է, որ Նիկոլից ոչինչ կախված չէ։ Եթե ունենայինք այնպիսի ղեկավար, որի վրա կարող էինք հեննվել, կասեինք՝ ջհանդամը, Ալիևն ինչ ասում է՝ թող ասի, մեկ է՝ մռթին ուտելու է․ բայց ունենք խեղճ ու նվաստ Նիկոլ։ Ալիևը բացահայտ ասում է՝ պատերազմի սպառնալիքներով Նիկոլին զիջումների եմ դրդում․ ասել եմ՝ ցանկացած ճանապարհով կբացեմ միջանցք, վախեցրել եմ ու խթանել եմ, որ Նիկոլը որոշում կայացնի։ Ուժի սպառնալիքով․ ուժն է իրավունքը, չունես ուժ, ուրեմն իրավունքներ էլ չունես։ Իսկ Հայաստանը ո՛չ զինվում է, Նիկոլի երեսից արդեն ոչ էլ  ունի այնպիսի դաշնակից, որի վրա կարող է հենվել։

Այս խաղաղություն կոչված ամբողջ գործընթացը իրականում բոլոր փուլերում տեղի է ունեցել Հայաստանի հնազանդության պայմաններում։ Իրականում, 2020 թվականից ի վեր Ղարաբաղի հարցում, հայ-ադրբեջաննական հարաբերություններում չեք գտնի մի բան, որ Հայաստանի, հայ ժողովրդի սրտով է լուծվել։

Կարճ ասած՝ այս պահին ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, որը պահպանվում է միայն Հայաստանի իշխանության միակողմանի զիջումների հաշվին։ Որքան շարունակվեն զիջումները, այնքան կշարունակվի հրադադրարը։ Իսկ զիջումները խաղաղության պայմանագրով չեն սահմանափակվի, եթե, իհարկե, լինի այդ պայմաանագիրը։ Ամեն հարցում, անգամ այն հարցում, որտեղ Հայաստանն արդեն զիջումների է գնացել և համարել թեման փակված, վերադառնալու են ու էլի զիջումներ պարտադրեն ու ամեն անգամ՝ ուժի սպառնալիքով։ Զիջումները վերջացան՝ վստահաբար կվերջանա նաև խաղաղությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>