Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Նա այս դիրքորոշումը հստակեցրել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է TASS-ը։ Երբ նրան խնդրել են պարզաբանել, թե ինչու է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը ուղարկվել Ռուսաստանի նախագահին, Թրամփը նշել է, որ «ցանկանում է, որ բոլորը այնտեղ լինեն»` հավելելով, որ նման երկրների առաջնորդներին համարում է «անհավանականորեն ազդեցիկ»։
«Մենք ուզում ենք, որ բոլոր երկրները, որտեղ մարդիկ ունեն վերահսկողություն, որտեղ մարդիկ ունեն իշխանություն, միանան «Խաղաղության խորհրդին», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

