Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ՔՊ-ի նախընտրական խոստումների գործարանը սկսեց աշխատել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Համացանցը առավոտից ծաղրում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Նա ֆեյսբուքյան էջում գրել էր՝ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի շոկոլադի ամենամեծ գործարանը․ 145 մլն եվրո ներդրում, 2000 նոր աշխատատեղ։ Առաջին հայացքից՝ շատ նորմալ հայտարարություն է․ և ուրեմն՝ ինչո՞ւ են ծաղրում։ Պատճառները մի քանիսն են․ նախ՝ նույն գործարանը 2,5 տարի առաջ մի հատ էլ գովազդել ու աչոկներ էր հավաքել Պապոյանի նախորդը՝ Վահան Քերոբյանը։ 2,5 տարի է՝ էս մարդիկ նույն խոստումն են տալիս, այցելելու տեղ չեն ունենում՝ գնում են այդ գործարան, բայց ոչ էլ բացվել է։ Սա լրիվ մետրոյի պատմությունն է․ 2018 թվականից խոստանում են մետրո, 3-4 քաղաքապետ փոխեցին, մետրոյի խոստումը 8 տարի ծախում են ժողովրդի վրա։

Պապոյանին ծաղրելու պատճառներից մյուսն էլ շատ այլ՝ խոստացած ու չբացած գործարաններն են․ շոկոլադի գործարանը սրանց խոստացած երևի 100-րդ գործարանն է, որ այդպես էլ չեն բացվել։ Նիկոլ Փաշինյանի խոստումների երևի ամենամեծ արխիվը ես ունեմ, մի 20 տոկոսը  հրապարակել եմ՝ մոտ 250 հատ։ Հիմա նորից հրապարակում եմ միայն մի փոքր՝ ներդրումների խիստ համառոտ ցանկը, որը վերաբերում է գործարանների մի մասին։

Եվ այսպես՝ գործարան համար 1․ Պապոյանից առաջ Նիկոլն էլ էր խոստանում ինչ-որ տարածաշրջանում աննախադեպ գործարան բացել, 2018 թվականին, Թալինում․ ո՞ւր է։ Գործարան համար 2․ Սևանում շաքարի գործարան։ 3-րդը՝ ադամանդի գործարան Կոտայքում՝ 2 հազար աշխատողով։ 4-րդ․ Վերելակների գործարան Արթիկում և Չարենցավանում։ 5-րդ․  մեքենաշինական գործարան՝ «Հայէլեկտրո» գործարանի տարածքում։ 6-րդ․ ավտոմեքենաների գործարան՝ իրանցի ներդրողի կողմից՝ Վանաձորում։ 7-րդ․ հայկական «Սեպուհ» ավտոմեքենաների գործարան։ 8-րդ․ հայկական տեխնիկայի գործարան։ Էս գործարանը մյուսներից տարբերվում էնրանով, որ անգամ բացումը եղավ։ Լենտը կտրելուց օրեր անց փակվեց։ Տարեկան 126 հազար հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և այլն էին խոստանում։ 9-րդ․ 2 հատ տրակտորի գործարան, տարեկան մինչև 5 հազար տրակտոր պետք է արտադրեին։ Էս սաղ Նիկոլն է խոստացել։ 10-րդ․ Հայաստանում արհեստական բանականության գործարան, դարձյալ տարածաշրջանում միակը։ 11-րդ․ ինքնաթիռների գործարան՝ Գյումրու օդանավակայանի մոտ։ 12-րդ․ կոկորդիլոսաբուծարան։ 13-րդ․ աննախադեպ՝ 15 մլրդ դոլարի ներդրում՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ 14-րդ․ գազաբալոնների գործարան՝ օրը 800 հատ բալոնի արտադրությամբ։ 15-րդ․ չոր նավահանգիստ Գյումրիում։ 16-րդ․ Ալավերդու պղնձաձուլարանի վերաբացում։ 17-րդ․ Թեղուտի վերագործարկում։ 18-րդ․ 2018թ․ ստորագրվեց համաձայնագիր՝ 285-340 մլն դոլար արժեքով։ Հայաստանում պետք է կառուցվեր արտադրական համալիր՝ 100 հեկտար տարածքում 3 գործարան, տեխնիկական և կերակրի աղի, սոդայի, ապակիների արտադրություն, շուրջ 1100 աշխատատեղ։ 19-րդ․ Տիգրան Ավինյանը 500 միլիոն դոլարի ներդրման հուշագիր ստորագրեց արաբական ընկերության հետ։ Էն նույն Ավինյանը, որ մի փողոց չի կարողանում ձնից մաքրել։ 20-րդ․ ազգային ավիափոխադրող․ այ դա, հայկական տեխնիկայի նման, բացվեց մեծ շուքով ու փակվեց մեծ կոռուպցիոն սկանդալով։ Իսկ ամբողջ ԱՆԻՖ հիմնադրամը մեր բյուջեին պարգևեց շուրջ 60 մլն դոլարի վատնում։

20-ի վրա կանգ առնենք․ կարող եմ թվարկել ևս 110 հատ։ Նիկոլն ասում էր էնքան գործարանի ցանկ կա, որ սկսել ենք արդեն ֆիլտրեր մշակել՝ որը բացենք, որը չբացենք։ Ասում էր՝ հենց էդ սաղ գործարանները բացենք, «տնտեսական հեղափոխություն» անենք, «աշխատող» բառի փոխարեն կօգտագործենք «գործավոր» բառը:

Ժողովուրդ ջան, էդ սաղ սուտ է դուրս եկել, այ ճիշտ է դուրս եկել այն, որ ավելացել է պետական պարտքն այդ ընթացքում ու ճոխ պարգևատրվել են․ ֆինանսների նախարարն ասում է՝ դե հա մի ինչ-որ միլիարդ փոխարինվել է մի այլ միլիարդով։ Ոչ, 7 միլիարդը դարձել է 14,5 մլրդ, դա ինչ-որ միլիարդ չէ։ Երբ պետական պարտքը դառնում էր 7 մլրդ, ընդդիմադիր Նիկոլը միտինգ հրավիրեց օպերայում ու ասաց՝ միջազգային բանկերը Հայաստանի կառավարության հետ կոռուպցիա են անում։ Հիմա ի՞նչ է արվել Նիկոլի ավելացրած 7 մլրդ դոլար պարտքով․ տարեք ցույց տվեք՝ տեսնենք։ Պապոյանն ասում է՝ կներդնեն 145 մլն ու կստեղծվի տարածաշրջանի ամենամեծ գործարանը՝ 2 հազար աշխատողով։ Այսինքն, եթե Պապոյանի կառավարությունը 7,5 մլրդ պարտքը օգտագործեր գործարան բացելու վրա, ապա կբացեինք 52 հատ նման խոշոր՝ տարածաշրջանում միակը, ամենամեծ գործարանը, 52 հատ 104 հազար աշխատատեղով։ Իսկ եթե որոշեին բացել ոչ թե տարածաշրջանում ամենամեծ, այլ սովորական գործարան, ապա կբացեին մոտ 500 հատ։ Բայց քա՞նի հատ են բացել․ ոչ մի։ Ինչի՞ վրա է գնացել պարտքը։

7,5 մլրդ դոլարով պարտքն ավելացրել են, մեկ մետրոյի կայարան չեն կարողացել սարքել։ Ավինյանն ասում է՝ մետրոյի փողը տվել ենք, ավտոբուս ենք առել։ Ձեռք ե՞ք առնում։ Բա էդ ձեր կառավարությունը խոստանում էր Հայաստանում բացել հայ-կորեական 10 մետրանոց ավտոբուսների գործարան․ ի՞նչ եղավ։

Իսկ հաշվե՞լ եք, թե քանի գործարանի փող են սրանք պարգևատրվել․ առնվազն՝ 30։ Այնքան գումար, որ ծախսել են իրենց պարգևատրումների վրա, կարելի էր բացել առնվազն 30 փոքր, միջին ու խոշոր գործարան։ Նիկոլնն ասում է՝ իմ աշխատավարձը 1,5 մլն դրամով ավելացել է՝ արդյունքների գնահատման հիման վրա․ էսքան բան թվարկեցի, ո՞ր մի արդյունքի համար․ մենակ Նիկոլը հարկատուների հաշվին մի հատ լավ գործարան կառուցելու չափ աշխատվարձ է ստացել։ Փող չկար՝ աշխատավարձդ չբարձրացնեիր, պարգևատրումներ չտայիր, ձեր ավտոպարկերը չթարմացնեիք։ ՔՊ-ականներն արդեն վաղուց երկրորդ ու երրորդ տունն են առնում․ մի դեպուտատի մասին էինգրել, որ 10-ից ավելի անշարժ գույք է հայտարարագրել․ թոշակը չեն բարձրացնում, ասում են՝ էդ 10 հազարը առաջնային չէ, բայց դեպուտատի 13-րդ տունը առաջնային է։

Ժողովուրդ ջան, 7 տարի խոստանալով, խաբելով, ֆռացնելով գլորեցին, խոստացածը սաղ ապառիկ էր, բայց պարգևավճարները նաղդով ստացան, ամեն տարի։

Մոտենում են ընտրություններ, ակտիվ խոստումների փուլը, և ՔՊ-ն խոդի է տվել ոչ թե խոստացած գործարանները, այլ՝ նոր խոստումների գործարանը։ Երեկ տեղի ունեցավ մեծ շնորհանդես, ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը՝ 5 կետանոց։ Սամվել Կարապետյանը խոստանում է բացել գործարաններ, հարկային բեռ թեթևացնել, սրանք անցել են գործի, խոստանումեն ավելի մեծ գործարաններ։ Բայց հարցն այն է, որ Սամվել Կարապետյանի պարագայում տեսել ենք գործ, գործարաններ, սրանց պարագայում՝ միայն խոստումներ։ Մետրոյի կայարանը դարձել է քարոզչական լեգենդ, կոկորդիլոսաբուծարանը՝ անեկդոտ, իսկ «հայկական տեխնիկան»՝ դատարկ կարգախոս։ Աշխատատեղերի փոխարեն ստեղծվում են ելույթներ, զարգացման փոխարեն՝ PR։

Կարճ ասած՝ խնդիրը միայն չկատարված խոստումները չեն։ Խնդիրը քաղաքացիներին անընդհատ նույն կերպ խաբելու քաղաքական մշակույթն է։ Երբ իշխանությունը վստահ է, որ հիշողությունը կարճ է, իսկ հաշվետվողականությունը՝ ձևական, նա իրեն թույլ է տալիս ամեն ընտրության ժամանակ վերաթողարկել նույն գործարանային փաթեթը՝ առանց պատասխան տալու նախորդ ձախողումների համար։ Քաղաքացիների հիշողությունը համարում են կարճ, պահանջկոտությունը՝ թույլ, իսկ հաշվետվողականությունը՝ ավելորդ ձևականություն։

Եվ ամենացավալին՝ ոչ ոք պատասխան չի տալիս։ Ոչ մի պաշտոնյա չի կանգնում-ասի՝ «մենք ձախողվել ենք»։ Այդ սուտը պետք է ստանա քաղաքական գնահատական։ Որովհետև մենք գործ ունենք ոչ թե առանձին ձախողումների, այլ համակարգված խաբեության հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>