Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ինքնամեծարումը որպես կառավարման մոդել. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր խոսելու ենք վտանգավոր երևույթի մասին, որը ցանկացած պետություն կարող է քայքայել ներսից, իսկ մերը արդեն քայքայել-պրծել է։ Աշխարհը այս տարիներին տեսել է անձի պաշտամունքի շատ օրինակներ, որոնցից մեկն էլ՝ շատ ավելի գռեհիկ, անճաշակ, Հայաստանում է։ Ո՞րն է անձի պաշտամունքը․ ղեկավարի որակների չափազանցված բարձրացում, նրան հանճարեղ, իմաստուն, անսխալական ներկայացում, նրա կամքին բացարձակ ենթարկում։ Երբ ռեժիմը մեծ ստի, պրոպագանդայի, ֆեյքերի միջոցով հասարակական գիտակցության մեջ ստեղծում է իդեալականացված, հերոսական, պաշտելի և երկրպագելի առաջնորդի կերպար՝ մշտապես ուղեկցելով շողոքորթություններով և գովեստի խոսքերով։

Տարիներ առաջ ծիծաղում էին՝ Թուրքմենստանի խորհրդարանի վրա, որը երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Թուրքմենստանի կրկնակի հերոսի կոչման արժանացրեց՝ հնարավորություն տալով նրա բրոնզե կիսանդրին տեղադրել։ Կամ խնդում էինք թուրք ռեկտորի վրա, որը ասում էր, թե Էրդողանին դեմ գնալն ու նրա կամքին չհնազանդվելը մեծ մեղք է, կրոնական պարտականության խախտում է: Հայաստանում հիմա ավելի խնդալու բաներ են լինում։ Օրինակ՝ երբ ՔՊ-ականները ամեն անգամ Նիկոլին դիմում են «մեծարգո»-ով ու երբ շփոթվում են էդ դիմելաձևում, ներողություն են խնդրում և ուղղում իրենց, երբ ասում են՝ Նիկոլին տեսնելով՝ հավատացինք Քրիստոսին, երբ ասում են՝ եթե Նիկոլը չի մասնակցում պատարագների, մենք մասնակցում ենք ո՞ւմ համար, որ ի՞նչ անենք, երբ ասում են՝ եթե վարչապետն է ասել, ուրեմն ճիշտ է, երբ ասում են՝ Նիկոլի նկարի հետ խոսում ենք, որ սովորենք արդար որոշումներ կայացնել, երբ ՔՊ-ականները դնում են Նիկոլը դրած գլխարկից, նրա ցույց տված սրտիկից են նկարում, անձի պաշտամունքի օրինակ են։ Երբ Նիկոլը ինչ մտքին գալիս է, խզբզում է և գովազդային վահանակներից են փակցնում, դպրոցներին էլ պահանջում են շարադրություններ Նիկոլի գրառման թեմայով, երբ Նիկոլը կարգադրում է իր արձանները տեղադրել, երբ Նիկոլը կազմակերպում է իր անվան գավաթներ, անգամ իր հորը նվիրված ֆուտբոլի մրցաշար, երբ ստիպում է իրեն տալ համարանիշ, որն ունի ընդամենը 1 նիշ, դա անձի պաշտամունք է։

Երեկ առավոտյան Մհեր Մկրտչյան փողոցը մաքրում էին ձնից ու ավտոմեքենաներից, մայթերը չէ, միայն մեքենաների երթուղին, ամեն քայլի մի քանի պարեկ էր կանգնած․ արդեն հասկանալի էր, որ Փաշինյանն է այդ փողոցով անցնելու-գնա էկոնոմիկայի նախարարություն։ Քիչ անց եկավ ավելի քան 10 ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը։ Կառավարության շենքից էկոնոմիկայի նախարարություն 300 մետր է, 10 րոպե ոտքի ճանապարհ, Նիկոլն առաջ այդ ճանապարհը կանցներ հեծանվով կամ ոտքով, իսկ հիմա՝ 10-ից ավելի ավտոմքեանայով․ ու էդքանից առանձնանում էր միայն պլպլուն համարանիշը՝ դրոշ էր ու 1 թիվը։

Նիկոլը հենց եկավ իշխանության, հեռացրեց Սերժ Սարգսյանին սպասարկող ավտոմեքենայի համարները, ու Սփյուռքում հայտարարեց՝ այդ ճաճանչափայլ համարները դեն եմ շպրտել, արգելել եմ օգտագործել, որովհետև պետք է վարչապետը հասարակ ժողովրդից չտարբերվի։ Գլուխ գովեց, որ իր շարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ։ Իհարկե՝ դրանից հետո լիքը բան փոխվեց, վերականգնեց Սերժ Սարգսյանին սպասարկող պետհամարանիշը, երկու ուղեկցող ավտոմեքենան դարձավ 10 և ավելի, կարմիր լույսի տակ էլ ոչ միայն չկանգնեց, այլ էնպես էր քշում, որ զոհեր եղան։ Իսկ հիմա, իր նկատմամբ իր ու թիմի պաշտամունքը խորացնելով, արդեն չուզեց լինել 001-ը, այլ ուզեց լինելը 1-ը, ոչ թե մեքենայի համարները բաղկացած լինեն 5 նիշից, այլ՝ 1․ էն որ ասում են «մեծարգո պարոն վարչապետ», ուզեց, որ այդ «մեծարգո»-ն երևա նաև ավտոյի համարների վրա։

Կառավարությունն ասում է՝ ուսումնասիրել են միջազգային փորձը, և տեսել են Շվեդիայիում ու Իսլանդիայում էլ է էդպես։ Ես էլ ուսումնասիրեցի այդ երկրների փորձը ու տեսա, որ, օրինակ, Իսլանդիայում վարչապետ է հրաժարական տվել, 2016 թվականին՝ կոռուպցիոն մեծ սկանդալի պատճառով։ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սկանդալների մեջ ամեն ամիս ընկնում է՝ սկսած կուսակցական կասկածելի դրամահավաքներից, մինչև հակասահմանադրական հրահանգներ։ Միջազգայն փորձի՝ միայն իրենց կոմֆորտի մասն են ուսումնասիրել։ Շվեդիայում էլ 2021-ին է վարչապետը հրաժարական տվել, բայց որքան էլ փնտրեցի, չգտա, որ նա հայտարարած լինի՝ թոշակը չենք բարձրացնում, որովհետև թոշակառուն չգիտի ինչի վրա ծախսի։

Միջազգային երկու փորձ էլ եմ ուսումնասիրել․ Սադամ Հուսեինի ավտոյի վրա էլ էր 1 նիշով համար, Քադաֆիին էլ՝ հատուկ կանաչ համարներ, վրան գրված՝ 1։

Երբ վարչապետը ձգտում է առանձնանալ նման սիմվոլներով, պարտադրված մեծարանքով, սեփական կերպարի ընդգծմամբ, սա ճաշակի հարց չէ, քաղաքական ազդանշան է, պետական կառավարման վտանգավոր շեղում։ Ավտոմեքենայի վրա «1» նշումը, սեփական նկարի կախումը պետական կամ կիսապետական տարածքներում, «մեծարգո» դիմելաձևի պարտադրումը մեկ ընդհանուր նպատակի մասեր են՝ ցույց տալ, որ իշխանության կենտրոնը ոչ թե ինստիտուտն է, այլ անձը։ «Ես եմ առաջինը» ուղերձը իրականում նշանակում է՝ «ես եմ չափանիշը»։

Այս վարքագիծը բնորոշ է այն առաջնորդներին, որոնք իշխանությունը ընկալում են ոչ թե որպես ժողովրդի տված ժամանակավոր մանդատ, այլ՝ սեփական գերազանցության հաստատում։ Պաշտոնյաներն այսօրվա Հայաստանում պարտավոր են ոչ թե օրենքին, այլ անձին հավատարմություն ցուցաբերել, պետական համակարգը դառնում է ենթարկվողների շղթա։ Մտածող մարդիկ դուրս են մղվում, իսկ տեղը զբաղեցնում են լուռ կատարողները, պետական մարմինները կորցնում են ինքնուրույնությունը, օրենքը դառնում է ընտրովի կիրառվող, իսկ պրոֆեսիոնալիզմը զիջում է լոյալությանը։ Վարչապետի շուրջ ձևավորվում է ոչ թե մտածող թիմ, այլ համաձայնվող շրջապատ։ ճշմարտությունը դառնում է անհարմար,  իսկ գովեստը՝ պարտադիր, պետությունը մտնում է փակ շրջան։ Պաշտոնյան ոչ թե մտածում է՝ «սա օրենքով ճի՞շտ է», այլ «Նիկոլին դուր կգա՞»։ Երբ լոյալությունը կարևոր է պրոֆեսիոնալիզմից, արդյունքները անհետանում են։

Նման վարչապետը քննադատություն չի հանդուրժում, քանի որ քննադատությունը վտանգում է իր ինքնաստեղծ կերպարը։ Ինքը կերտել է իրենից էն հին Հռոմում անձրև բերողի կերպարից, ո՞նց կարելի է քննադատել, ուստի ամեն այլընտրանքային կարծիք իր համար սպառնալիք է, քննադատությունը համարում են անհնազանդություն կամ դավաճանություն։ Արդյունքում նրա նպատակն է, որ քաղաքական դաշտը դատարկվի բովանդակությունից և լցվի վախով, հարմարվողականությամբ ու կեղծ հավատարմությամբ։ Երբ գովեստը պարտադիր է, ճշմարտությունը դառնում է վտանգավոր․ արդյունքում պետությունը կորցնում է իր դիմադրողականությունը ճգնաժամերի նկատմամբ։ Գինը միշտ վճարում է հասարակությունը։ Այ սրա համար էլ երբ նման որակի մարդ է իշխանության ղեկին, պետությունը ռիսկերի մեջ է արդեն երկար ժամանակ ու ունեցել ու ունենում ենք կորուստներ։

Երբ իշխանությունը սկսում է սիրահարվել ինքն իրեն, պետությունը մնում է առանց ուշադրության։ Այս կառավարության մոտ իրական արդյունքները, համակարգային բարեփոխումները, երկարաժամկետ ռազմավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը, սոցիալական արդարությունը, մղվել են հետին պլան, որովհետև չեն ծառայում առաջնորդի անձնական փառքին։ Որտեղ ղեկավարն իրեն հռչակում է «առաջին», պետությունը դառնում է երկրորդական։ Նիկոլի իշխանության հիմքը հիմա ո՞րն է, ժողովրդի քվե՞ն․ չէ, դա չկա․ վստահությո՞ւնը․ դա էլ չկա․ ցուցանիշնե՞րը․ դարձյալ չկան։ Տակը ոչինչ չկա, և ուրեմն չկա լեգիտիմություն։

Բա էդ՝ «պետությունը ես եմ» մտածողությունը և «կառավարությունը ես եմ» արտահայտութունը այստեղից է գալիս։ Հիմա վարչապետի աթոռը Նիկոլի համար ինքնահաստատման գործիք է։ Նա համակարգը կախմնան մեջ է դրել իր ցանկություններից։ Օրենքը, ինստիտուտները և հանրային վերահսկողությունը զրո են իր համար։ Ուժեղ առաջնորդը չի պահանջում հարգանք, այլ նրան հարգում են, որովհետև արդյունք է տալիս։ Նման ժամանակ ունեցել ենք, ու հիմա չունենք։ Վարչապետը, որը պահանջում է մեծարանք, իրականում վկայում է իր թուլության մասին։ Երբ «առաջինը» լինելը դառնում է մոլուցք, դա նշանակում է, որ առաջնորդը կորցրել է պետությունը ղեկավարելու կարողությունը։ «Առաջին համարը» լինելը չի նշանակում լավը լինել։ Առաջինն է նաև հերթում կանգնողը, բայց դրանից կառավարիչ չի դառնում։

Կարճ ասած՝ հիմա պետականության ամենաթույլ իրավիճակին ենք հասել։ Այս քաղաքականությունը, մեկ է՝ ճգնաժամի մեջ է ու փլուզվելու է․ նման կառավարում տեսել է պատմությունը, և բոլորը բերել են փլուզման՝ տգեղ, անփառունակ ու ցավոտ։ Նման ռեժիմների նկատմամբ պատմությունը շատ ցավոտ է։ Երբ ճգնաժամ է գալիս, սիմվոլները չեն աշխատում, նկարները չեն պաշտպանում, իսկ «մեծարգո» կոչումները չեն կառավարում, նման ձև դիմողները դավաճանում են։ Այստեղ կարևոր է, որ երկիրն ու ժողովուրդը հնարավորինս քիչ կորուստներով դուրս գա։ Դա էլ պետք է գիտակցի և հուսով եմ՝ կգիտակցի վաղը ընտրություն կատարողը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>