Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Փաշինյանն իր աշխատավարձը կրկնապատկել է և իրեն ճոխ պարգևատրել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ ասում, որ մեր երկրում հերոսը ոչ թե զինվորն է, ոչ թե ուսուցիչն է, ոչ թե թոշակառուն է, ոչ թե գեներալն է, այլ հարկատուն։ Այդ հարցի պատասխաններից մեկը թաքնված է վերջին օրերի իրադարձություններում․ հարկատուն մեռնում է աշխատելով՝ ՔՊ-ականների փորը պահելու համար։ Իրոք հերոս է հարկատուն, որը առավոտից իրիկուն հարկեր է մուծում, որ ՔՊ-ն ստանա մի քանի միլիոն դրամ պարգևավճար ու չի հարցնում՝ իմ հարկերի հետ էս ոնց եք վարվում։ Փոքր բիզնեսմենրը բողոքում էր, որ անհիմն տուգանել են իրեն 20 մլն դրամով, իր գործընկերոջը՝ 18 մլն դրամով։ Մի քանի գործարարի անհիմն տուգանել են, որ Նիկոլն ու փոխվարչապետները ստանան ուշադրություն՝ 51,6 մլն դրամ պարգևավճար։  136 հազար դոլար պարգևավճար են ստացել։ Ո՞վ բացատրություն ունի։ Նախարարները մինչև 9 մլն դրամ ստացել են, ինչո՞ւ։ Ասում է՝ որովհետև դատական ծախասեր ունենք փակելու, դատարաններ-բան ենք գնում։ Նիկոլի դեմ զրպարտության համար լիքը դատական հայցեր կան, աշխատանքից անհիմն ազատելու համար հայցեր կան, հիմա ասում է մեզ պարգևատրել եմ, որ դատական ծախսերը փակենք։ Դե ասում է նախկինները ծրարով փողեր էին տալիս, ես դա վերացրել եմ, հիմա պարգևավճար եմ տալիս։ Մի ժամանակ էլ ասում էր՝ «չամադաններով փող էին տանում Բաղրամյան 26», հետո ասաց՝ սուտ եմ ասել։ Թե ով է ծրարով փող ստացել, չգիտեմ, բայց Նիկոլի մասին, օրինակ լսել ենք․ երրորդ նախագահի ընտանիքի անդամն է հայտարարել, որ Նիկոլին գումար է տվել ամեն ամիս․ գուցե ծրարո՞վ, դժվար թե բանկային քարտին փոխանցեր։ Ասում է՝  քանի որ մեծ ներդրումներ են գալու, դրա համար պարգևատրել եմ։ Ներդրումները չեն եկել դեռ, հույս ուհնեն, որ գալու են, բայց պարգևատրումն արդեն արել է էն գլխից։ Ասում է՝ պարգևատրել եմ, որ կրթվեն․ է՝ կրթվածների ընդունիր գործի։ Ասում է՝ կատարողականի հիման վրա եմ պարգևատրել․ այ էս մեկը հաստատ պետք է չասեր, որովհետև եթե այս կառավարությունը վարձատրվեր կատարողականի հիման վրա, դեռ մի բան էլ իրենք պետք է փող տային․ որովհետև իրենց խոստումների կատարողականը 1 տոկոս է հազիվ։

Նիկոլ Փաշինյանը, 2 փոխվարչապետները և կառավարության անդամները միասին ստացել են մի ամբողջ գումարտակ մինչև ատամները զինելու փող։ Այդ գումարին հնարավոր էր կառուցել ժամանակակից զորանոց, բարելավել մի քանի մարտական դիրք։ Նիկոլն ասում է՝ մենք պարգևատրվել ենք թոշակառուի համար, որովհետև նրանց համար ենք աշխատում։ Թոշակ չի բարձրացրել, բայց միայն Նիկոլն ու տեղակալները ստացել են 51,6 մլն դրամ պարգևավճար․ այսինքն՝ նրանք ստացել են միանգամից թոշակառուի 119 տարվա թոշակը։ Թոշակ չվբարձրացրած վարչապետն ու տեղակալները ստանում են թոշակառուի 119 տարվա թոշակը միանգամից։ Նիկոլն ու տեղակալները ստացել է ՀՀ սահման պահողի 36 տարվա աշխատավարձը միանգամից։ Ստացել են ուսուցչի 51 տարվա աշխատավարձը միանգամից։

Երբ դա պատգամավոր էր, ասում էր՝ ես ո՞նց կողմ լինեմ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացմանը․ երբ իմ ուսիցիչը ինձ հանդիպի, ո՞նց նայեմ նրա աչքերին։ Այսօր վարչապետ Նիկոլի ձեռքի տակ է ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը․ բայց ինքը, իր երկու տեղակալները ստացել են ուսուցչի ամբողջ ստեղծագործական կյանքի՝ 50 տարվա աշխատավարձի չափ պարգևավճար։ ՔՊ-ական նախարարն ասում է՝ դե ուսուցիչների աշխատավարձ էլ ենք բարձրացրել, 500 հազար դրամ ստացող ուսուցիչ կա։ Էդ լոլոներով համա թե հիմարացրիք․ Հայաստանում կա 37 հազար ուսուցիչ, որից ընդամենը 3 հազարն է, որ ստանում են 300 հազար դրամից բարձր, այն էլ՝ կեղտոտ աշխատավարձը՝ հարկերը մեջը։ Ուսուցիչների 10 տոկոսն էլ չի կազմում։ Հայաստանում ուսուցչի մեկ դրույքը 90 հազար դրամի կարգի է։ Դա՛ են ստանում մեծ մասը։ Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում գերազանցում է 250 հազար դրամը։ Այդ երկրում կրթությունն էլ է ձրի, բայց նախարարներն ու վարչապետը չեն պարգևատրվել։ Ասում է՝ շարքային պայմանագրային զինծառայողներ կան, որ ստանում են՝ 30 հազար դրամից մինչև 700 հազար և ավել վարձատրություն։ Թվերը գումարում է, պարզվում է մի 3 հազար հոգու մասին է։ Հետո պարզվում է՝ հարկերը մեջն է այդքան։ Իսկ քա՞նի տասնյակ հազար է շարքային պայմանագրայինների թիվը ու ինչքան են ստանում։

Քա՞նի տարի է մարդ սովորաբար աշխատում՝ մինչև թոշակի գնալը։ Մոտ 50 տարի։ Հայաստանում, իհարկե, թոշակի տարիքում էլ են աշխատում, որ թոշակի հետ միասին մի կերպ գլուխը պահեն։ Էս մարդիկ՝ միայն Նիկոլն ու տեղակալները, ստացել են մի տարում մեկ մարդու ամբողջ աշխատանքային կյանքում ստացած աշխատավարձի չափ պարգևավճար։

Արդարադատության նախարարին երեկ հարցնում են ինչքան պարգևավճար եք ստացել, ասում է՝ դե մի 6-7 մլն, լավ չի հիշում։ Այսինքն՝ էնքան շատ է ստանում, որ մի միլիոն ավել կամ պակաս, ոչ էլ հաշվել է։

Թոշակառուներին ուղղակի ալեկոծել է Նիկոլի ելույթը, որ՝ եթե թոշակը բարձրացնենք 10 հազար դրամով, չեն իմանա ինչի վրա ծախսեն, անկապ բաներ կգնեն։ Թոշակառուն Նիկոլին հարցնում է՝ ինչի վրա եք ծախսել 51 մլն դրամ պարգևավճարը դուք։ Այսօր ասում է, որ իր ամսական աշխատավարձը ավելացել է 1,5 մլն դրամով։ 1,5 մլն ստանում էր, կրկնապատկվել է ամեն ամիս։ Թոշակառուն հարցնում է՝ իմ թոշակը ասում եք 10 հազար դրամով ավելացնեմ, չես իմանա ինչ անես, 1,5 մլնով ավելացրել ես, 150 հատ 10 հազարով ավելացրել ես քո աշխատավարձը, ինչի՞ վրա ես ծախսում։ Ի տարբերություն թոշակառուի, Նիկոլի բոլոր ծախսերն էլ պետության վրա են, ոչ կոմունալի փող է տալիս, ոչ բժշկի ու այլ բաների։ Ի՞նչ է անում էդ գումարը։ Հարվածային գործիքներ է առել, որ ցըմփ անի թոշակառուի պատվի՞ն։

Ի դեպ, պետական հիմնարկներում մեծ իրարանցում է, բունտ  է հասունանում․ որովհետև ճոխ պարգևատրվել են միայն ղեկավար ՔՊ-ականները, աշխատողները՝ ոչ կամ չնչին։ Վերևները ստացել են բոլորի փոխարեն։ էն որ ասում են՝ վարչական ռեսուրս, որը վաղը պետք է քշվի ընտրատեղամաս՝ Նիկոլին ձայն տալու, այ նա չի ստացել։ Էդ մարդկանց քաշում տանում մե՛կ կեղծ պատարագի, մե՛կ Էջմիածին՝ Մեխակյանի հանրահավաքին, մեկ Գյումրի՝ Սարիկի հանրահավաքին, մեկ՝ Ավինյանի համար երթին, մե՛կ՝ Անա-Նիկոլ զույգի կրթական շոուին և ընդհանրապես, այն բոլոր միջոցառումներին, որտեղ մասովկա է պետք, բայց պարգևավճար ստանում են բերման ենթարկողները, ոչ թե ենթարկվողները։ Գիտե՞ք քանի պետական աշխատող էր գրել, որ պարգևավճարների մասին մամուլից են իմացել ու զարմացել-զայրացել են։ Նիկոլն ասում էր՝ ուզում ենք պետհիմնարկներում աշխատողների աշխատավարձը բարձրացնել, բայց վախենում ենք ժողովուրդը ինչ ասես՝ հայհոյի։ Բա որ 51 մլն դրամ պարգևատրվում էիք, հայհոյվելու մասին չէի՞ք մտածում․ որ քոնը ամեն ամիս 1,5 մլն դրամով ավելացրել ես, հայհոյվելու մասին չե՞ս մտածել։ Նիկոլի նախարարն ասում է՝ 200 հազար դոլարանոց տունը ինչ է, որ չունենամ։ Բա որ ամիսը 20 հազար դոլար ստանաք պարգևավճար, 1 մլն դոլարանոց տուն էլ կունենաք, էդ՝ հաստատ։

Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է․ Հայաստանում վարձու աշխատողների կեսից շատի՝ 57 տոկոսի միջին աշխատավարձը 107 հազար դրամ է։ Հայաստանում ընդամենը 0,1 տոկոս ստանում է 5 մլն դրամից ավելի աշխատավարձ, 0,001 տոկոսը՝ վարձատրվում է 7 մլնից բարձր։ Դա այ իշխանական խմբակն է, որը ստացել է 7 մլն, 9 մլն, 17 մլն դրամ պարգևավճար։ Այ սա աստղաբաշխականն է։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, մեր երկրում, բացի պետական պարտքից, նաև կրկնապատկվել է Նիկոլի աշխատավարձը։ 8 տարում այդ մարդը իր աշխատավարձը կրկնապատկել է, բայց 8 տարում ձեզ մո՞տ ինչ է փոխվել, ձեր կյանքը որքանո՞վ է բարելավվել։ Նիկոլի ապրելակերպը փոխվել է գլխիվայր, չուլանից հասել է պալատ, դո՞ւ ուր ես հասել, ժողովուրդ ջան։ Դո՛ւ ես նրան բերել ու բերել ես՝ քեզ համար, ի՞նչ է փոխվել քո կյանքում։ Խնդրում եմ հիշիր քեզ 2018 թվականին, քո նպատակները, քո սպասումները և այսօր ինչ վիճակում ես դու, գո՞հ ես քո ընտրությունից, գո՞հ ես քո վիճակից։ Վստահ եմ, որ ոչ։

Բայց լավ նորությունն այն է, կարծում եմ, որ ընդամենը 5 ամիսց դու ունես քո որոշումը և քո վիճակը փոխելու հնարավորություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>