Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Փաշինյանն ընտրական տարին սկսեց դատավորներին հրահանգ տալով․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր՝ հունվարի 12-ին, տեղի էր ունենում Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառում՝ Փաշինյանի մասնակցությամբ: Հավաքել էր դատական համակարգի ներկայացուցիչներին, բոլոր դատական նիստերը հետաձգվել էին, դատավորները եկել էին, ու Փաշինյանը քարոզ էր կարդում, ցուցումներ տալիս, թե որը ոնց պետք է լինի։ էն մարմինը, ումից ակնկալում է, որ պետք է իր քմահաճույքները բավարարեն, կանչում է ներկայացուցիչներին, ասում է՝ էսպես մի արեք էնպես արեք, գործերը ձգձգում եք և այլն։ Միլիոն անգամ մասնագետներն ասել են՝ համակարգը գերծանրաբեռնված է, դրա համար են երկար տևում դատավարական պորցեսները։ Ասում են՝ համակարգը խիստ ծանրաբեռնված է, դատախազությունը բերում է նոր գործեր, որոնք ստիպված շալակում են․ այդ գործերի տակ կա հանրային հետաքրքրություն, բայց փաստ ու հիմքեր չկան, ու տարիներով քննվում է։ Ու Նիկոլը ցուցումներ է տալիս, թե՝ սրան նրան մի նայեք, իմ ճաշակով արեք, ու արագ արեք։ Դա արդարադատություն չէ։ Բնականաբար, եթե սաղ համակարգը լցնեք քրգործերով, որոնք Նիկոլի ճաշակով են, իր քաղաքական շահին համապատասխան են, ճռալու են, ու ոչ մեկ ոչինչ չի հասցնի անել։ Նիկոլը, ստացվեց, կանչել է դատավորներին, որպես իր աշխատողներ ու ասում է՝ սրանից հետո ասեմ ոնց աշխատեք, որ իմ ճաշակին համապատասխան լինի։ Այսօրվա քննարկումից ես ստացա այ էդ տպավորությունը, չստացաս էն տպավորությունը, որ դատավորները գնացել էին ինչ-որ քննարկում ծավալելու, մտքեր տալու։

Երբ անկախ կոչված մարմնի ներկայացուցչին կանչում հրահանգներ է տալիս, էլ ի՞նչ ասես։ Նիկոլ Փաշինյանի դեմ տասնյակ քրեական հայցեր կան՝ վիրավորանքի, զրպարտության, դավաճանության, աշխատանքից ազատման և այլն ու հլը պատկերացրեք՝ էդ գործերը էն դատավորների մոտ են, որոնք այսօր նստած էին դահլիճում ու ծափ էին տալիս Նիկոլին․ վաղը էդ գործերը ո՞նց են քննելու, կարո՞ղ են նրա օգտին որոշում չկայացնել։ Սա էն շարքից էր՝ «կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»։

Այս ընթացքում մի քանի այլ իրադարձություն ևս եղավ, որոնք եկան հիմնավորելու շատերիս արձանագրումն այն մասին, որ մեր երկրում կառավարման ճգնաժամ է, ՔՊ-ական իշխանության ղեկավարման տակ գտնվող ամեն ոլորտ ասես մազից կախված լինի։ Դատականը ընդամենը մեկն է։ Քաոս է ամեն տեղ։

Այսօր Երևանի քաղաքապետարանում խոսում էին դարձյալ Աջափնյակի մետրոյի մասին։ 2025 թվականին արդեն պետք է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը սկսվեր․ 2018 թվականին խոստացել են, մեկի փոխարեն՝ 3 կայարան՝ Սուրմալու, Ակադեմիական քաղաք, Աջափնյակ։ 2026 թիվն է, դեռ մի քար չեն դրել մյուս քարի վրա։ Էն գումարն էլ, որ նախատեսել էին, տվել-տրոլեյբուս են գնել: Ձախողակ քաղաքապետն ասում է՝ մետրոյի կայարաններ կառուցելու լայն փորձ ՀՀ-ում չկա։ Այ դրա համար էլ չեն կարողանում սարքել։ Նախ՝ երևանում մետրո կա, այսինքն՝ կառուցման փորձ կա։ Բայց եթե չէիք կարողանալու, ո՛չ հաշվարկ ունեիք, ո՛չ մասնագետ ունեիք, ինչո՞ւ էիք խոստում տալիս։

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին խոստացել է կառուցել 5 հատ ջրամբար։ 2021 թվականին կենացները քաղցրացան, ու այն ժամանակ ասֆալտի նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց 15 ջրամբարի մասին։ 2026 թվականն է, քա՞նի ջրամբար են կառուցել, ո՞ւր են սրանց կառուցած ջրամբարները։ Օրերս պարզ դարձավ, որ դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը, որի համար 70 մլն եվրո վարկ էին դրել ժողովրդի վրա։ Դե կասեն՝ որովհետև մենք ջրամբար կառուցելու փորձ չենք ունեցել։ Ունեցել ենք, ձեզանից առաջ ջրամբարներ են կառուցել։ Պետք է Կապսի ջրամբարը 2026թ․ գարնանը կառուցվեր-ավարտվեր և զուգահեռ՝ նոր գյուղ կառուցվեր, որ բնակիչները տեղափոխվեին։ Այ էդ գյուղում ոչ մի տուն չի սարքվել։ Դե Նիկոլը կասի՝ չենք սարքել գյուղը, որովհետև Հայաստանում զրոյից գյուղ կառուցելու փորձ չի եղել։ Գյուղ հանձնելու փորձ էլ չէր եղել, բայց ինքը եկավ ու հանձնեց, մեկի փոխարեն՝ մի քանի հարյուր գյուղ։

Սրանք խոստանում էին՝ 300 դպրոց 500 մանկապարտեզ 2026 թվականին պատրաստ կլինի։ 2026 թվականն է, քա՞նի դպրոց ու մանկապարտեզ են սարքել, խոստացածի 10 տոկոսն էլ չեն սարքել։ Նիկոլն ասում է՝ մենք սարքած կլինեինք, եթե նախկինում դպրոց կառուցելու փորձ Հայաստանը ունենար։ Դպրոց կառուցելու փորձ Հայաստանն իհարկե ունեցել է․ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կառուցվել է 106 դպրոց, Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 142 դպրոց, Սերժ- Սարգսյանի օրոք՝ 37 դպրոց, Նիկոլ Փաշւինյանի օրոք՝ 30-ի կարգի։ Խոստացել է 300 դպրոց։

Ժողովուրդ ջան, ես չեմ խոսում հասարակ խոստումների մասին, բայց իհարկե՝ եթե սրանք հասարակ խոստումներն անգամ չեն կարողացել անել՝ կարմիր գծեր, արագաչափեր, զինվորի համազգեստ և այլն․ 2 մլն դոլարով պոլիկլինիկա են նորոգել, անցել է երկու ամիս, էլի նորոգման կարիք է զգում․ որ հասարակ բաները չեն կարողանում, բա էս բարդ բաները՝ նոր գյուղ, ջրամբար, մետրո, կանեի՞ն։ Խոստացել են ինչ մտքով անցել է, պրավալ են տվել ու ասում են՝ դե մեզնից առաջ փորձ չի եղել, փորձ չունենք։ Իսկ 3 մլն դրամ պրեմիա ստանալու փորձ ունեի՞ք, 85 թոշակառուի թոշակի չափ միանգամից պրեմիա ստանալու փորձ ունեի՞ք։ Վրաստանի սոցապնախարարի ջանքերչով թոշակները բարձրացել են այդ երկրում, մեր երկրի փողով հաշված՝ 15 հազար դրամով․ գիտե՞ք որքան պրեմիա է ստացել Վրաստանի սոցապնախարարը․ 0։ Արսեն Թորոսյանը ինչքա՞ն պրեմիա է ստացել տարվա վերջին։ Պադավատով ֆռֆռալու փորձ ունեի՞ք, ամեն օր բիզնես դասով թռիչքի փորձ ունեի՞ք։ Դատավորին ամեն գործով հրահանգ տալու փորչձ ունեի՞ք։ Շատ հեշտ է ձախողել ու ասել՝ դե փորձ չենք ունեցել․ փորձ չունեք՝ գնացեք։ 2018-ի առաջին նշանակումից արդեն ասում էինք, որ սրանց կադրային քաղաքականությունը, գիտելիքի ու փորձի բացակայությամբ կադրերին բարձր պաշտոնների տանելը քանդելու է։

Տարվա վերջում տեսանք, թե ինչ մեծ խայտառակություն եղավ․ տասնյակ հազարավոր բաժանորդներ՝ տարբեր քաղաքներում, Ամանորը չտոնեցին կամ տոնեցին առանց հոսանքի։ Պատճառն այն է, որ ՀԷՑ-ը ՔՊ-ն խլել է ու արդեն ինքն է կառավարում։ ՀԷՑ-ը խլել են, մասնագետներին գործից հանել են, մասնաճյուղերի ղեկավարներին գործից հանել են, նշանակել են ընտրություններում պարտված ՔՊ-ականներին, բարձր աշխատավարձ են վճարում, ու մարդկանց թողնում են առանց հոսանքի։ Ու սաղ ՔՊ-ական կառավարիչները գրում են՝ ժողովուրդ ջան, հոսանք մի վառեք, որ լույսերը չգնան։ Դուք ե՞րբ եք տեսել նախկինում էսպիսի հայտարարություն։ Դե կասեն՝ ՀԷՑ-ը կառավարելու փորձ նախկինում չենք ունեցել։ Երևանի մի թաղամասի հոսանք չեն կարողանում կառավարել, բայց մի ամբողջ երկրի ռազմավարական համակարգ իրենց է վստահված։ 10 հազար բաժանորդի հոսանքի հարց չեն կարողանում լուծել, բայց նրանց վստահվել է 900 հազար բաժանորդ։ Էջմիածինը Ամանորը տոնել է մթության մեջ, իսկ ո՞վ է ՀԷՑ-ի պետը այդ հատվածում՝ Փարաքարի ընտրություններում պարտված մի ՔՊ-ական։

Վստահ եմ, եթե ՀԷՑ-ը խլած չլինեին, ու 3 օր, այն էլ՝ Ամանորին, տասնյակ հազարավոր բաժանորդներ հոսանք չունենային, դա կդառնար ՀԷՑ-ը խլելու առիթ։ Սրանց համար կարևորը իրենց ստացած վարձն է, կարևորը, որ ՀԷՑ-ի կառավարիչը ստանա 1000 բաժանորդի վճարած հոսանքի վարձի չափ աշխատավարեձ մեկ ամսում։

Կրկնեմ՝ էն սովորական հասարակ ոլորտները որ քանդում են, դեռ գիտենք, որ ոչինչ, նորմալ ղեկավար կգա, նորից ռելսերի կդնի․ բայց ռազմավարական կարևոր ուղղությունների քանդումը խիստ վտանգավոր է։ Ու սրանք էս մակարդակով, 10 հազար բաժանորդի հարց լուծել չկարողացողները խոսում են խաղաղությունից, բանակ զինելուց, Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելուց։ Իրենց որ թողնես, մեղավորներ միշտ էլ կան ու ըստ իրենց՝ հաստատ իրենք չեն, ոչ թե ճգնաժամեր են իրենց օրոք լինում, այլ՝ իրենք են ճգնաժամերի։

Կարճ ասած՝ մեր երկիրը կառավարման խորը ճգնաժամի մեջ է, սրանց ցանկացած քայլ ու որոշում ուղիղ հարվածում է Հայաստանի Հանրապետությանը։ Եթե Արցախը վարի տվեցին իշխանության գալուց 2 տարի 4 ամիս անց, բանակը՝ 1 տարի անց, ՀԷՑ-ը՝ խլելուց 6 ամիս անց, կրթությունը՝ 1,5 տարի անց․ այդ ձախողումները հստակ ամսաթվերով արձանագրված են։ Չկա մի ոլորտ, որը սրանց տիրապետության տակ է ու ավելի բարվոք վիճակում է։

Իրականում իմ մեղքը գալիս է մեզ վրա, թե ովքեր են մեզ կառավարում, ինչից ուր են հասցրել ու դեռ ուր են որոշել տանել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>