ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Բարելավելու փոխարեն՝ կանգնեցրել են կոլապսի առաջ

168.am-ի անդրադարձը
Տարեվերջին, աշխատանքային օրը հրավիրած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը 2026թ. բոլոր սպառողների, այդ թվում՝ բնակչության համար կմնա անփոփոխ։

«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ»,- արձանագրեց հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ մինչ այդ «Տաշիր կապիտալը» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2 անգամ դիմում էր ներկայացրել ՀԾԿՀ՝ սակագինն իջեցնելու համար, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, մերժվեց, որից հետո «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք սկսեց՝ պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ համարելով, որ դրա համար համակարգում բավարար միջոցներ են կուտակվել։

Վերջին տարիներին նման հնարավորություններ էլի են եղել, բայց հանձնաժողովը չի նվազեցրել սակագները։ Թողել է, որպեսզի սպառողները և հատկապես՝ քաղաքացիները բարձր գին վճարեն հոսանքի համար։

Այս անգամ էլ չգնաց դրան։ Տարեվերջին որոշում ընդունեց սակագները, այդ թվում՝ բնակչության համար, չնվազեցնելու վերաբերյալ։

Հանձնաժողովի այս քայլը տարօրինակ է նրանով, որ քաղաքական իշխանության կողմից ՀԷՑ-ի կառավարումն ուղղակի խլելուց հետո, պարբերաբար հայտարարվում էր միլիարդավոր դրամների խնայողությունների ձևավորման մասին։ Սակայն այդ «խնայողությունները» ոչ միայն ոչնչով չնպաստեցին հոսանքի էժանացմանն ու ոչինչ չտվեցին սպառողներին, այլև պարզվեց՝ ընդամենը 6 ամսվա ընթացքում նոր կառավարիչները հասցրել են ՀԷՑ-ը կանգնեցնել կոլապսի առաջ։ Դա տեսանք հատկապես Ամանորի նախաշեմին, ինչպես նաև դրանից հետո, համակարգում արձանագրված բազմաթիվ վթարների ու տասնյակ-հազարավոր քաղաքացիների հոսանքազրկումների տեսքով։

Գրեթե 3 օր պահանջվեց Նոր Արեշ թաղամասում ենթակայանի վթարը վերականգնելու ու հոսանքի մատակարարումները վերսկսելու համար։ Տուժեցին թե՛ բազմահազար քաղաքացիներ, և թե՛ հազարավոր տնտեսավարողներ, որի համար այդպես էլ որևէ մեկը, այդ թվում՝ կառավարության կառավարիչը, որը եկել էր ՀԷՑ-ի աշխատանքը բարելավելու ու համակարգի անվտանգությունը, հուսալիությունը բարձրացնելու համար, պատասխանատվություն չկրեց։

Ամանորի նախօրեին ու դրանից հետո տեղի ունեցած համատարած վթարներն ու հոսանքազրկումները վերջնականապես քանդեցին այն առասպելը, թե ՀԷՑ-ի խլումից հետո համակարգն ու համակարգի կառավարումը բարելավել են։ Այն, ինչի ականատես եղանք, ոչ թե զուտ տեխնիկական խնդիրների, այլ կառավարման լիակատար ձախողման հետևանք էր։

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլեցին այն հիմնավորմամբ, որ իբր վատ է կառավարվում, ներդրումներ չեն անում, բարձր սակագներով թալանում են սպառողներին։ Հանրությանը խոստացան նոր որակ, նոր պատասխանատվություն, նոր մոտեցումներ։ Եվ ի՞նչ ստացանք՝ ավելի շատ վթարներ, ավելի երկար հոսանքազրկումներ, ավելի վատ կառավարում։

Այնտեղ են հասել, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը կոչ է անում անջատել լույսերը, որպեսզի ցանցը դիմանա։ Համանման մի կոչ էլ օրեր առաջ արել էր ՀԷՑ-ում նշանակված կառավարության ժամանակավոր կառավարիչը։

Նախկինում ՀԷՑ-ի ղեկավարության կողմից երբևէ նման կոչեր ու խնդրանքներ չէին հնչել։ Բայց, ինչպես տեսանք, նոր կառավարիչները դրանից էլ չկարողացան խուսափել։ Ոչ միայն քաղաքացիներին հորդորեցին, այլև բազմաթիվ բնակավայրերում նույնիսկ հատուկ անջատումներ արեցին, մարդկանց թողեցին առանց հոսանքի ու ջեռուցման, որպեսզի համակարգը չպայթի։

Որ վերջին տարիներին, ցանցին հազարավոր նոր սպառողների միացումով պայմանավորված՝ բեռն իսկապես աճել է, նորություն չէ։ Այդ խնդիրը կար նաև նախկինում, բայց նման կոլապսային իրավիճակներ հաստատապես չէին առաջանում։ Գերծանրաբեռնվածության, տեխնիկական խնդիրների հետևանքով վթարներ ու անջատումներ լինում էին, սակայն չի եղել, որ 50 հազար սպառող 3 օր անընդմեջ մնա առանց հոսանքի։

Եթե այդպիսի բան լիներ նախկինում, Նիկոլ Փաշինյանն՝ իր ՔՊ-ականների ամբողջ թիմով, համաշխարհային մակարդակի վայնասուն ու աղմուկ կբարձրացնեին։ 3 օր շարունակ 50 հազար մարդ զրկված էր հոսանքից՝ սսկվել էին։

Անջատումներ ու վթարներ նախկինում էլ էին լինում, շատ ավելի քիչ, քան հիմա, բայց դա չխանգարեց, որպեսզի այդ հանգամանքն առիթ դարձնեն՝ ՀԷՑ-ը խլելու համար։ Ու հիմա տեսնում ենք, թե ինչպես են կարողանում դրա տակից դուրս գալ։ Վիճակն այժմ շատ ավելի անմխիթար է։ Պատճառը ինչպես նոր կառավարչի ու նրա բերած պատահական մարդկանց կառավարման անկարողությունն է, այլև այն, որ կառավարումը սեփականատիրոջից խելուց հետո պատշաճ չեն իրականացրել հաստատված ներդրումները, որոնք պարզապես անհրաժեշտություն են։ Ներդրումներ ու տեխնիկական վերազինում իրականացնելու փոխարեն, ժողովրդի աչքին թոզ փչելու համար, խնայողությունների պատրանք են ստեղծել՝ նպատակ ունենալով տպավորություն թողնել, թե սեփականատերը թալանում էր սպառողներին։ Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի իրականությունը դուրս գար ջրի երես։

Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ձախողել են ՀԷՑ-ի կառավարումը, ներդրումային ծրագիրը հիմնովին տապալել են ու լրջագույն խնդիրներ ստեղծել համակարգում։

Կարծում են, թե ներդրումները ձևի համար են արվում։ Նախատեսված 47 մլրդ դրամից՝ ընդամենը 25 միլիարդի ներդրումներն են իրականացրել։

Գրեթե կեսը մնացել է թղթի վրա։ Արվածն էլ՝ արվել է հիմնականում նախկինում, մինչև նոր կառավարչի կողմից ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելը։

Ներդրումային ծրագիրը տապալելու ու դրա հետևանքով տասնյակ-հազարավոր սպառողների օրերով առանց հոսանքի թողնելու համար մինչև հիմա որևէ մեկը պատասխան չի տվել։ Հանձնաժողովն էլ, որն իբր նախկինում այդքան մտահոգված էր ցանցի տեխնիկական վիճակով, անվտանգությամբ, հոսանքի անջատումներով, չի շտապում այդ ամենի համար պատասխան պահանջել կառավարության ժամանակավոր կառավարչից։

Հիմա հանձնաժողովն էլ, կառավարությունն էլ, ժամանակավոր կառավարիչն էլ նույն մարդն են՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ու պատասխան պահանջելու անհրաժեշտություն էլ երևի այլևս չեն տեսնում։

ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելուց հետո, այսպես են «փրկում» համակարգը, ավելի անվտանգ ու հուսալի դարձնում։

Ոչ միայն ՀԷՑ-ը, այլև ամբողջ էներգետիկ համակարգն են կանգնեցրել կոլապսի առաջ։ Հիմա էլ որոշել են իրենց անկարողության ու տգիտության հետևանքով ստեղծած համակարգային խնդիրները մեղմել արևային կայանների սեփականատերերի հաշվին։ Պատրաստվում են նրանց զրկել ցանցերի հետ տարեկան կտրվածքով իրականացվող փոխհաշվարկներից։ Այլևս այնպես չի լինելու, որ ամռանը շատ արտադրված հոսանքը կարողանան ձմռանն օգտագործել։ Ամռան ամիսներին արևային կայանների ավել արտադրած հոսանքը ցածր գնով կգնեն սեփականատերերից, ձմռանը, երբ նրանք արտադրածից ավելի հոսանքի կարիք ունենան՝ բարձր գնով կվաճառեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>