ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

TRIPP-ը կուժեղացնի Էրդողանի նեոօսմանյան գերիշխանությունը Կովկասում. Հայաստանի արևմտականացման գինը. Մեթյու Դալ Սանտո

Ամերիկյան միջնորդությամբ ստորագրված TRIPP-ի գործարքն էապես կթուլացնի Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել իրեն: Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական ու ռազմավարական ինտեգրումը Հայաստանը կդարձնի կղզի թուրքական անվիճելի ազդեցության ոլորտում: Շուշիի հռչակագրով իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները ցեմենտած Թուրքիան ու Արբեջանն այժմ, կարծես թե, պատրաստ են իրականացնել «երկար երազած» պանթուրքական միության առաջին փուլը: Այս մասին գրել է Սուրբ Պատրիկի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Մեթյու Դալ Սանտոն ամերիկյան «Կոմպակտ» առցանց ամսագրում հրապարակված «Հայաստանի արևմտականացման գինը» վերտառությամբ հոդվածում:
168.am-ը թարգմանաբար ներկայացրել է հոդվածի հիմնական շեշտադրումները: 

«Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Սա այն հարցն է, որը հայերն իրենք իրենց էին տալիս ամբողջ անցյալ տարվա ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կալանավորեց Հայ Առաքելական Եկեղեցու չորս արքեպիսկոպոսի և մեղադրեց կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ փորձելով գահընկեց անել նրան։ Առավել հատկանշականորեն օգոստոսի 8-ին Հայաստանը նախաստորագրեց «խաղաղության համաձայնագիրը» ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ անցկացված արարողության ժամանակ», – գրում է Դալ Սանտոն։

Հեղինակը հիշեցնում է, որ վաշինգտոնյան համաձայնագրի համաձայն՝ Հայաստանն իր դաշնակից Իրանի հետ սահմանը ձևավորող Արաքս գետի ձախ ափից տարածքի մի հատված (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը») 99 տարով վարձակալության է տալու Միացյալ Նահանգներին՝ ավտոճանապարհներից, երկաթուղուց և հնարավոր է, նաև նավթատար ու գազատար խողովակաշարերից բաղկացած տրանսպորտային միջանցք նպատակով։ Այնուհետև Միացյալ Նահանգներն այդ ենթակառուցվածքները կտրամադրի արևելքում գտնվող Ադրբեջանական Հանրապետության և արևմուտքում գտնվող նրա Նախիջևան էքսկլավի միջև երթևեկության համար։

Ինչպես նշում է Մեթյու Դալ Սանտոն՝ արևմտյան մամուլում համաձայնագիրը լայնորեն գովաբանվել է, մինչդեռ Հայաստանում մարդիկ այդքան էլ լավատես չեն այդ կապակցությամբ։

Հենց այս համատեքստում հեղինակը փորձում է գտնել տրամաբանական կապը մինչև 2023 թվականը գերազանցապես հայերով բնակեցված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կորստի, Փաշինյանի հակաեկեղեցական հարձակումների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման» նրա ձգտումների, TRIPP-ի համաձայնագրի և Հայաստանի արևմտականացման քաղաքականության միջև։

«Նախկին լրագրող և լիբերալ Փաշինյանը, որը Հայաստանում իշխանության է եկել 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքում, աշխարհին ներկայանում է որպես պետական ​​գործիչ և խաղաղարար, սակայն երբ խոսքը հասնում է իր տեղական քննադատներին, նա չի հանդուրժում որևէ ընդդիմություն։ Նրա զայրույթի կենտրոնում Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիան է, մասնավորապես՝ նրա ղեկավար Գարեգին Երկրորդ կաթողիկոսը», – գրում է Դալ Սանտոն։

Նա հիշեցնում է, որ երբ Փաշինյանը հերթական անգամ փորձեց «խաղաղեցնել» Բաքվին՝ 2024 թվականին Ադրբեջանին հանձնելով ևս չորս հայկական գյուղ, դրան ի պատասխան բռնկված բողոքի ցույցերի առաջնագծում Եկեղեցին էր։ Իսկ 2025թ. հունիսի 9-ին՝ Շվեյցարիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ անցկացված հայտնի միջազգային համաժողովից օրեր անց, Փաշինյանը սկսեց հրապարակայնորեն մեղադրանքներ հնչեցնել Կաթողիկոսի հասցեին՝ մեղադրելով նրան ապօրինի զավակ ունենալու մեջ։ Հետո ձերբակալվեցին ի պաշտպանություն Կաթողիկոսի հանդես եկած բարերար Սամվել Կարապետյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և այլ հոգևորականներ, իսկ այդ ընթացքում՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, որտեղ նա հանդիպում ունեցավ և սեղմեց հազարավոր հայերի աչքին մահացու թշնամի համարվող Թուրքիայի նախագահի ձեռքը։

Աստվածաբանության պրոֆեսորը նշում է, որ հակաեկեղեցական թշնամությունը վերածելով Եկեղեցու դեմ լայնածավալ պատերազմի՝ Փաշինյանը հունիսի 26-ին հայտարարեց, թե կստեղծի եկեղեցականների հանձնաժողով՝ նոր կաթողիկոս ընտրելու նպատակով։

Հեղինակի խոսքով՝ հայերից շատերը, որոնց հետ ինքը զրուցել է, կապ էին տեսնում Արևմուտքում որպես խաղաղարար փառավորվելու Փաշինյանի ցանկության և Եկեղեցու վրա նրա հարձակման միջև։

Դալ Սանտոյի կարծիքով՝ Փաշինյանը փորձում է իրարից անջատել հայկական ինքնության հոգևոր ու քաղաքական բաղադրիչները՝ դեպի «արդիականությունն» ու Արևմուտքի «հարգի» («պրեստիժ») մշակույթը կողմնորոշվելու նպատակով։ Նրա խոսքով առայժմ շատ վաղ է ասել, թե արդյոք քաղաքական Հայաստանը և հոգևոր Հայաստանը միմյանցից բաժանելու փորձը կհաջողի, թե ոչ, բայց հետաքրքիր է նաև, թե հայկական ավանդական եկեղեցի-ազգ գաղափարի կողմնակիցները որքան երկար կկարողանան դիմակայել հոգևոր Հայաստանի նկատմամբ կառավարության ճնշմանը։

Պրոֆեսորը նշում է, որ Հայաստանի հետքրիստոնեական և հետազգային ապագայի նշանները կայուն կերպով բազմապատկվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո, և Արևմուտքը վերափոխող երրորդ աշխարհի միգրացիան այժմ արդեն հասել է նաև Հայաստան, որտեղ արդեն տեսնում ենք հնդիկ և այլ ազգերի հազարավոր աշխատանքային միգրանտների, որոնք լցվել են Երևանի փողոցներում։

Այս ամենը վերադարձնում է մեզ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև Թրամփի միջնորդությամբ կնքված գործարքին։ Այս իմաստով Փաշինյանին հաջողվել է այն, ինչ չի հաջողվել Հայաստանի որևէ առաջնորդ իրենից առաջ։ ԱՄՆ-ի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունը Կովկասում ամերիկյան ամենաառարկայական հանձնառությունն է՝ 1919-ին Հայաստանի մանդատը ստանձնելու և Կոնգրեսի հավանությունը ստանալու Վուդրո Վիլսոնի ձախողված փորձից հետո։ Սակայն գործարքն էապես թուլացնում է Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել Հայաստանը։

Սրան ի հավելում, TRIPP-ը միայն կուժեղացնի նեոօսմանյան գերիշխանությունը, որը Էրդողանի Թուրքիան կառուցում է Կովկասում։ ԱՄՆ–ի կողմից հովանավորվող տրանսպորտային միջանցի շնորհիվ Թուրքիան կկարողանա ապրանքներ, զորք ու ռազմական տեխնիկա տեղափոխել ցամաքային ճանապարհով արևելյան Անատոլիայից Կասպից ծով։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական, ռազմավարական և քաղաքական ինտեգրացիան Հայաստանը կդարձնի կղզի թուրքական անվիճելի ազդեցության ոլորտում։

Թուրքիան և Ադրբեջանը ցեմենտեցին իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները 2021 թվականի Շուշիի հռչակագրով և այժմ, կարծես, պատրաստ են իրականացնել այն, ինչ թվում է երկար երազած պանթուրքական միության առաջին փուլը: Այդ դեպքում, ինչո՞ւ թույլ տալ, որ անհարմար դիրքում տեղակայված 3 միլիոն հայերը խոչընդոտեն նման վեհ նպատակին», – գրել է Մեթյու Դալ Սանտոն։

Նա նաև ընդգծել է՝ ամերիկյան միջնորդությամբ Սպիտակ տանը ստորագրված գործարքի ամենամեծ հաղթողը Թուրքիան է, իսկ ամենամեծ պարտվողը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյատևման հեռանկարը։

Մեթյու Ջ. Դալ Սանտոն Սուրբ Պատրիկի ճեմարանի և համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր է և «Կրոնապետություն. կրոնապետական ​​սկզբունքը Ռուսաստանում 1917 թվականին և այսօր» գրքի հեղինակը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>