ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող ղեկավարությունն ավարտվող և նոր մեկնարկող տարին դիմավորում է հերթական քաղաքական «գյուտերով»։ Պարզվում է՝ կարելի է խոսել խաղաղության մասին, երբ տարիներ շարունակ հրահրում ես պատերազմ, հանձնում ես քո հայրենակիցներին և քո պետությունը։ Կարելի է խոսել հաղթանակի մասին՝ մի քանի տարի անընդմեջ ծանր ու համակարգային պարտություններից հետո։ Կարելի է խոսել ինքնիշխանության ամրապնդման մասին, երբ իրականում քայքայվում են դրա վերջին հենասյուները։ Այս ամենին ավելացավ ևս մեկ «նորարարություն». ինչպես վարել արտաքին քաղաքականություն, երբ այն իրականում գոյություն չունի։ Ավելի ճիշտ՝ երբ արտաքին քաղաքական գիծը հիշեցնում է երկբևեռ խանգարում ունեցող մարդու անկանոն վարքագիծ։ Արդեն ութ տարի շարունակ՝ օրական ռեժիմով, պետական և մերձպետական բոլոր հարթակներով իրականացվում է ագրեսիվ հակառուսական քարոզչություն։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է հարց բարձրացնել կամ առարկել, անմիջապես պիտակավորվում է որպես «ռուսական գործակալ»։

Սակայն նույն այդ քարոզչության առանցքային դեմքը պարբերաբար մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ ղեկավարությանը, գրկախառնվում, փոխանակվում ջերմ հայտարարություններով, ստորագրում փաստաթղթեր և խոսում այն մասին, թե որքան շահավետ է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Այնուհետև վերադառնում է Երևան, և ամեն ինչ սկսվում է սկզբից՝ ցեխարձակման նոր ալիք բոլոր նրանց հասցեին, ովքեր ունեն այլ կարծիք, և ցուցադրական ընդունելություններ այն «եվրոպացիների» հետ, որոնք Եվրոպայի հետ ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական կապ չունեն։ Հավասարակշռված արտաքին քաղաքականության փոխարեն՝ հիստերիա, քաոս և լիակատար անորոշություն։ 2025 թվականը Հայաստանի համար դարձավ հերթական կորուստների տարի։ Եվ այս ամենի ֆոնին երկրի ղեկավարը շարունակում է ենթարկվել հարևան պետության պահանջներին՝ քայլ առ քայլ զիջելով պետական դիրքերը։ Հայաստանը փաստացի հրաժարվեց իր ամենագլխավոր, եթե ոչ միակ ռազմավարական խաղաքարտից՝ «Զանգեզուրի միջանցքից»՝ այն պարզապես վերանվանելով Թրամփի ուղի։ Դրա դիմաց Հայաստանը չստացավ ոչինչ։

Չկայացավ փոխադարձ հաղորդակցությունների բացում հավասար հիմունքներով, չվերադարձվեցին գերիները, չապահովվեց արցախցիների վերադարձի իրավունքը։ Սկզբում հանրությանը համոզում էին, թե խոսքը 99 տարվա վարձակալության մասին է։ Հետո պարզվեց՝ ոչ 99։ Սկզբում հայտարարում էին, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Հետո պարզվեց՝ այնտեղ Հայաստանը փաստացի չի լինելու, չի լինելու սահմանային ու մաքսային վերահսկողություն։ Սկզբում խոսում էին երրորդ պետությունների բացակայության մասին, հետո պարզվեց՝ լինելու են։ Նույն ձեռագիրն է՝ ինչ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և Արցախը հանձնելու ժամանակ։ Ստի նույն մեխանիկան։ Այս քաղաքական շղթայի հաջորդ օղակը դարձավ հարձակումն ազգային ինքնության վերջին ինստիտուցիոնալ հենարանի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա։ Պետության կոպիտ միջամտությունը եկեղեցու ներքին գործերին արդեն չի էլ փորձվում քողարկել։ Մենք բոլորս տեսանք այդ զզվելի կադրերը, երբ դավաճանների մի խումբ ներխուժեց Էջմիածնի Մայր Տաճար և փորձեց սրբապիղծ շոու կազմակերպել։ Լավ նորությունն այն էր, որ ժողովուրդը կանգնեց եկեղեցու կողքին և կասեցրեց այդ ծաղրանքը։ Այս թեմաներին անդրադառնալով՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը ընդգծում է, որ Եկեղեցու դեմ սկսված գործընթացը ներքին ինքնագործունեություն չէ։

Նրա խոսքով, երբ արտաքին ճնշումները հասնում են այն կետին, որտեղ արդեն փորձ է արվում վերահսկել հոգևոր առաջնորդի ընտրությունը, դա այլևս ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ պետականության կորստի ազդանշան։ Խաչիկյանը նշում է, որ եկեղեցու պառակտումը ուղիղ ճանապարհ է դեպի ազգային ինքնության քայքայում, իսկ ինքնության քայքայումը՝ դեպի կառավարվող տարածքի վերածում։ Իրականում այսօր արդեն խոսվում է այն մասին, որ հարևան երկրի թելադրանքով Հայաստանի իշխանությունը փորձում է ազդել Կաթողիկոսի ընտրության վրա։ Սա անկախության լիակատար և անվիճելի կորուստ է։ Այսօր որոշվում է, թե ով պետք է լինի Կաթողիկոսը, վաղը կորոշվի՝ ով կլինի վարչապետը, իսկ մյուս օրը՝ ով ում վրա է թքելու Ազգային ժողովում։ Զուգահեռաբար մեկնարկում է տնտեսական ինտեգրման գործընթաց, որը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ խորացնում նրա կախվածությունը հարևաններից՝ վերածելով այն քաղաքականորեն ենթակա տարածքի։ Անկախությունը մաշվում է ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, և այդ գործընթացը արդեն գրեթե ավարտին է մոտենում։ Անկախության կորստի ևս մեկ ակնհայտ դրսևորում է արտաքին ուժերի բաց և պաշտոնական միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին։

Դրան գումարվում են շարունակվող բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները, խոսքի ազատության սահմանափակումները։ Այն բոլոր եվրոպական արժեքները, որոնց մասին բարձրագոչ խոսվում էր 2018-ին, այսօր կա՛մ դավաճանված են, կա՛մ վերածված դատարկ լոզունգների։ Մնում է հույսը, որ նոր տարում հայ ժողովուրդը վերջապես կկասեցնի Հայաստանի գահավիժումը դեպի անդունդ։ Կասի իր խոսքը և կվճռի, որ պետությունը կորցնելն ու օտար թելադրանքով ապրելը չարժե ո՛չ փողի, ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ «առանց վիզա» ճամփորդելու դիմաց։ Հայաստանի փրկությունը միայն ժողովրդի ձեռքերում է։ Միայն նա կարող է կանգնեցնել այս կապիտուլ յացիան և վերադարձնել պետության ապագայի իրավունքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>