ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Ուրիշների անկողին մտնելու և մարդկանց անձնական կյանքը հանրայնացնելու սիրահար Փաշինյանի թիմում նոր սկանդալ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

Ուրիշների անկողին մտնելու եւ մարդկանց անձնական կյանքը հանրայնացնելու, նրանց սիրային նամակները կարդալու եւ տարածելու սիրահար Նիկոլ Փաշինյանի թիմում օրերս հերթական սեքս-սկանդալն է պայթել, որը բուռն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Պարզվել է, որ իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից երկուսը, ըստ լուրերի, արտամուսնական կապի մեջ են եղել միմյանց հետ։ Այդ փաստը, ըստ ամենայնի, իրեն «բարքերի ոստիկան» հռչակած Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, եւ արդյունքում` երկուսին էլ ՔՊ վարչությունը մերժել է գրանցել որպես պատգամավորության թեկնածու։ Մենք, իհարկե, չենք հրապարակի նրանց անունները՝ մարդկանց Նիկոլ Փաշինյանի պես չթիրախավորելու համար, կասենք միայն, որ նրանք զավակներ ունեն, մեկը` երեք, մյուսը՝ մեկ։ Բայց հարց է ծագում` ինչո՞ւ են մերժել այս անձանց թեկնածությունները, ՔՊ-ում բոլորը սրբե՞ր են, միայն այս զո՞ւյգն էր «խայտառակում ռեսպուբլիկա»։

Նկատենք, որ ՔՊ-ում համատարած նման պատմություններ են, ամուսնական դավաճանություններ, ամուսնալուծություններ, մի տան մեջ օտարի նման իրար հետ ապրող ամուսիններ եւ այլն: Գաղտնիք չէ, որ փողն ու իշխանությունն այնպես են հղփացրել երբեմնի համեստ հեղափոխականներին, որ նրանց շրջանում սիրուհի կամ սիրեկան ունենալն ամենամեղմ «զանցանքն» է, շատ ավելի անթույլատրելի ախտեր կան` թմրամիջոցներից կախվածություն, փողի հանդեպ անհագուրդ սեր, իրենց երեխաներին ալիմենտ վճարելուց հրաժարվել, պաշտոնի չարաշահումներ, վերջապես` իրենց հայրենիքն ու ազգությունն ուրանալ ու դրանով հպարտանալ:

Եվ այս պիղծ միջավայրի կառավարիչ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած վարչությունը հանկարծ որոշել է մի քանիսին առանձնացնել ու պատժել։ Մեզ բացատրեցին, որ ոչ թե սրանց հանցանքն է մեծ, այլ Փաշինյանը համարում է, որ նրանք իր հրահանգներին դեմ են գնացել: Բանն այն է, որ եկեղեցու եւ կուսակրոնությունը դրժած հոգեւորականների դեմ պատերազմ հայտարարելու շրջանում Նիկոլ Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել-զգուշացրել է՝ կարգավորել իրենց «արտամուսնական կապերը», քանի որ այնպիսի գործընթաց է սկսում, որ իր թիմը պետք է հնարավորինս խոցելի չլինի։ Դա եղել է մայիսի 29-ից՝ եկեղեցիների չուլանացման մասին հայտարարությունից առաջ, որից հետո Փաշինյանը ներխուժեց հոգեւորականների կյանք, հայտարարեց, որ պայքարում է եկեղեցին մաքրելու համար, քանի որ Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը։ Իհարկե, պարզ է, որ կուսակրոնության թեման ընդամենը պատրվակ է, Փաշինյանի ծրագիրը բոլորովին այլ է` քանդել ազգային հենասյուներից մեկը, սակայն նաեւ հասկացել է, որ իր թիմը չի փայլում բարոյական նկարագրով, եւ իր առաջ նման փաստեր են դրվելու, ուստի զգուշացրել է ուսապարկերին, որ իրենց հավաքեն։

Ամիսներ առաջ գրել էինք, որ սկզբում ՔՊ-ում առանձնապես չեն կարեւորել Փաշինյանի այդ հորդորը եւ համարել են, որ բոլորն են այդպես ապրում, Փաշինյանն էլ դժվար թե իմանա բոլոր մանրամասները, թե բարոյական ինչ անկում է տիրում իր թիմում, ուստի դա հետեւանքներ չի ունենա: Առաջին ամպրոպը պայթել է «Իմնեմնիմիի» հայտնի փոդքաստից հետո` «ՔՊ-ում ով ում է դոմփում» հաղորդումը, որի ժամանակ Վազգեն Սաղաթելյանը ՔՊ-ականների «սպիտակեղենը» փռել է արեւին եւ հայտարարել, որ դա սկիզբն է` մյուսներինն էլ է փռելու, դրանից հետո իսկական կինո է սկսվել` լացուկոծով, դատական հայցերով, ամուսնալուծություններով, արտամուսնական կապերի խզումներով եւ գազազած առաջնորդի պատժիչ գործողություններով ուղեկցված։ Իսկ վերը նշված զույգը, որին «կտրել են» պատգամավորության թեկնածուի քննությունից, որպես մերօրյա Ռոմեո եւ Ջուլիետ, շարունակել են իրենց սիրավեպը, ինչն էլ հունից հանել է Նիկոլ Փաշինյանին: Նա որոշել է երկուսին էլ պատժել՝ փակելով պատգամավորության դռները նրանց առջեւ։ Իհարկե, նրանք լավ են պրծել, Փաշինյանը կարող էր նրանց Հովիկ Աղազարյանի օրը գցել` մտել հեռախոսների ու անձնական նամակների մեջ, դրանց բովանդակությունը տպել` տրամադրել թիմին, հեռացնել կուսակցությունից եւ հայտարարել, որ հերթական սեռական մոլագարներին կամ պետական դավաճաններին է բացահայտել: Այնպես որ, մանդատից զրկվելը դեռ ամենածանր պատիժը չէ, որ կարող է սպասվել Փաշինյանի վստահությունը կորցրած ՔՊ-ականներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>