Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես

«Գազպրոմ-Մեդիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին երեկ հայտարարել է, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը անձամբ աղոթում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Նա այս մասին նրան ասել է Կրեմլում, Ալեքսանդր Նևսկու շքանշան ստանալուց հետո։

«Անցել է ավելի քան հինգ տարի, ինչ ես Վրաստանում  չեմ եղել։ Վերջին անգամ, երբ ես Վրաստանում էի,  հնարավորություն ունեցա հանդիպելու Համայն Վրաստանի կաթողիկոս Իլիայի հետ։ Իլյան միշտ բարյացակամորեն է խոսում ինձ հետ, և նա ասաց. «Խնդրում եմ, Պուտինին  ասեք, որ ես աղոթում եմ նրա համարե։ Անցել է ավելի քան հինգ տարի, և ես այդ հնարավորությունը չեմ ունեցել։ Հիմա ես այն ունեմ, և այս խոսքերը փոխանցում եմ ձեզ», - ասաց Կանդելակին՝ Պուտինից ստանալով ռուսական շքանշանը։

Հայտարարությունը հնչել է այն օրը, երբ Վրաստանը նշում էր  Իլյա Երկրորդի գահակալության 48-ամյակը, և նրան պատվում էին երկրի միասնության, քրիստոնեության և պետականության ամրապնդման համար։

Այդ օրը Թինա Կանդելակին, հանդիսավոր արարողության ժամանակ,  Պուտինից պետական մրցանակ ստացավ «մեդիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար»։

Թինա Կանդելակիի տեսակետները ներկայիս Վրաստանի ներքին կյանքի վերաբերյալ վաղուց են հայտնի: Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն Կանդելակին բնութագրել էր որպես լրտես, իսկ Սաակաշվիլուն անվանում էր խեղկատակ: Իսկ ներկայիս իշխանություններին դրական է գնահատում:

Հետաքրքիր է, որ Իլյա Երկրորդի գահակալության 48-ամյակը լայնորեն է նշվում Վրաստաանում: Այդ երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարգանքով են վերաբերվում իրենց կաթողիկոսին:

Երեկ էլ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն է  շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին՝ գահակալության 48-ամյակի կապակցությամբ՝ նշելով նրա ներդրումը երկու երկրների ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների պահպանման և ամրապնդման գործում։

Վրացական հանրությունը, ինչպես հայտնի է, ցավ է ապրում Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրիների չլուծված լինելու համար, որի արդյունքում, վրացիների մոտ կա լուրջ դժգոհություն Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ:

Սակայն ոչ մի քաղաքական ուժ ռիսկ չի անում, մեղադրել Իլիա Երկրորդին, Մոսկվայի հետ համագործակցության համար: Առավել ևս, ոչ մեկ ռիսկ չի անում  Իլիային մեղադրել Մոսկվայի գործակալ լինելու մեջ:

Ավելին, վրացիները համարում են, որ քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում, երկու երկրների եկեղեցիներն են մնացել միակ կապը: Եվ զարմնալի չէ, որ Մոսկվան ճանաչելով Աբխազիան և Հարավային Օսիան որպես Վրաստանից տարանջատված պետություններ, նույնը չի անում Ռուս ուղղափառ եկեղեցին: Աբխազիայի և Հարավային Օսիայի ուղղափառների հոգևոր կենտրոն Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչում է բացառապես Վրաստանի ուղղափառ եկեղեցուն՝ Իլիա Երկրորդի գլխավորությամբ: Այսինքն՝ Ռուսաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքական և տնտեսական հարթակները տարանջատելով Վրաստանից, նման քայլի չի գնացել կրոնական դաշտի մասով, որի արդյունքում էլ երկու երկրների եկեղեցիների հարաբերությունները պահպանում են իրենց սերտ կապերը իրար հետ մինչ այսօր էլ:

Ավելին, Իլիայի հանդեպ դրական են տրամադրված նաև միջազգային կրոնական շրջանակները, Վրաստանում  գործող արևմտյան երկրների դիվանագիտական հաստատությունները: Հատկապես վրաց եկեղեցու հետ լավ հարաբերություններ է պահպանում այդ երկրում նորանշանակ ԱՄՆ-ի դեսպանը:

Իհարկե, Հայաստանի օրինակով փորձեր լինում են նաև հակաեկեղեցական արշավներ հրահրել նաև Վրաստանում և նույնիսկ դրա համար հարթակ են դուրս բերել երեք դավաճան վրացի հոգևորականների.  երեք  վարդապետների՝ Դորոֆեյին (Կուրաշվիլի), Շիոյին (Կվարացխելիա) և Իլյային (Տոլորայա), սակայն վրաց հասարակության և քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունը մերժեցին օտարերկրյա հայտնի կենտրոնների այս գործելաոճը:

Ինչը նշանակում է, որ վրաց հանրությունն այս առումով ավելի մեծ իմունիտետ ունի, քան, ցավոք սրտի, հայ հանրությունը: Թեև մենք ամեն պատրվակով հիշում ենք, որ առաջինն ենք եղել, ով պետականորեն ընդունել ենք  քրիստոնեությունը, որպես պետական կրոն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>