Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Պատերազմ Արցախում
Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան

Շատ ուշագրավ մի քանի համեմատություն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Օրերս՝ դեկտեմբերի 11-ին, հրաժարական տվեց Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը։ Դրանից մեկ օր առաջ երկրի խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր էին կառավարության հրաժարականի պահանջով։ Ժելյազկովն ասաց՝ «Ինչպես սահմանադրությունն է թելադրում, իշխանությունը գալիս է ժողովրդից։ Մենք լսում ենք կառավարության դեմ բողոքող քաղաքացիների ձայները»։ Իսկ ինչու էր բողոքի ցույց անում ժողովուրդը․ ընդամենը դեմ էր 2026 թվականի բյուջեի նախագծին ու պահանջում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Բուլղարիայի կառավարությունը ո՛չ հողեր է հանձնել, ո՛չ 5 հազար զոհ է տվել կամ նման բաներ․ ժողովրդի դուրը չի եկել պետբյուջեի նախագիծը, մի օր ակցիա են արել, մյուս օրը հրաժարական է տվել։ Հիմա էս մեր կառավարությունը ևս ամեն օր հայտարարում է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սահմանադրությունն էլ է մեջտեղ բերում, որով՝ ժողովուրդն է իշխանության տերը, երբ ասի՝ կգնանք։ Ժողովուրդը բողոքի ցույցեր է արել բազմաթիվ անգամներ, իշխանությունը է՛լ նռնակներ է նետել, էլ՝ քրգործեր սարքել, եղունգներով, սեղանատամներով կառչել է իշխանությունից։ Ուշագրավն այն է, որ Բուլղարիան Եվրամիության անդամ է, էն Եվրամիության, որն արտոնում է Հայաստանի իշխանությունների բոլոր հանցանքներն ու զանցանքները, ցուցարարներին ջարդելը։

Քանի որ Հայաստանի իշխանությունը սիրում է համեմատություններ անել, երբ իրեն ձեռնտու է, մի քանի համեմատություն անենք։ Էլի եվրոպական երկիր գնանք․ Ֆրանսիան․ այս հոկտեմբերին հրաժարական տվեց Լուվրի թանգարանի տնօրենը․ պատճառը թանգարանի կողոպուտն էր։ Նրա հրաժարականի դիմումը դեռ չի ընդունվել, բայց ինքը գտավ կատարվածի մեջ բարոյական պատասխանատվություն: Մեր երկրում կարելի է բերել մեկ չէ, երկու չէ, լիքը օրինակներ, թե տարբեր նախարարների ոլորտում ինչ խայտառակություն է, ինչ գործարքների մեջ են, հարազատներն ինչեր են անում, ու իրենք ինչպիսի պատասխանատվություն են կրում, բայց այ ո՛չ էդ բարոյական նկարագիրը ունեն, ոչ էլ իրենց ղեկավարն ունի, որ պարտադրի հրաժարական։ Երկրի տարածքի 200 քառակուսի կիլոմետր օկուպացնում են, հրաժարական չի տալիս պաշտպանության նախարարը կամ գենշտաբի պետը․ զինվորներ են վառվում, հրաժարական չկա, հանցագործությունները բազմապատկվում են, ՆԳ նախարարությունում հրաժարական չկա։ Երբ ներկուսակցական խնդիր է, այ էդ ժամանակ նոր միայն կա ՍՄՍ ու հրաժարական։

Հիմա համեմատեմ մեկ այլ երկրի իշխանության հետ, ու դուք կտեսնեք, թե ինչ փայլուն համընկնում են, ոնցոր երկու երկրների ղեկավարները նույն դասարանից լինեն։ Փորձեք մինչև անունը տամ, գուշակել, թե որ երկրի մասին է խոսքը․ ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ նախագահին սպառնալու մեղադրանքով։ Ասել է՝ երևի նախագահը ցանկանում է ցմահ կառավարել, բայց չի կարող, քանի որ մեր երկրի պատմության հին փորձով, ժողովուրդը եթե չէր սիրում ղեկավարին, սպանում էր։ Չորս տարով ուղարկել բանտ։ Ո՞ր երկրում են, բացի Հայաստանից, ընդդիմադիրներին բանտերը լցնում․ այո, Թուրքիա կամ Ադրբեջան, Նիկոլի նոր բարեկամները։ Այստեղ էլ, այնտեղ էլ, ով դուրները չի գալիս, քննադատությունը համարում են հեղաշրջման փորձ։ Իսկ բերված օրինակը Թուրքիայից էր։

Մի համեմատություն էլ անեմ Նիկոլի սրտի երկրի հետ։ Այս տարվա սկզբին Թուրքիայի մայրաքաղաքում նստացույց արեցին ընդդիմադիր համաքաղաքապետեր ու պատգամավորներ․ պատճառն այն է, որ ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր համայնքապետերին Էրդողանը պաշտոնանկ է արել, նրանցից 11-ին՝ կալանավորել։ Իսկ ի՞նչ է լինում Հայաստանում ընդդիմադիր համայնքապետ ընտրվածների հետ․ կա՛մ չեղարկում են արդյունքները, կամ կալանավորում են, կա՛մ սպանում են։ Ասեք, որ լավ փորձի փոխանակում է։ Մի տարբերությամբ․ Անկարայում գոնե թողել են նստացույց անել, Գյումրիում բողոքի ակցիա անողների վրա քրգործեր կան ու կալանավորվածներ կան։

Քանի որ վերևում խոսեցինք արդարադատությունից, դատարաններից, մի օրինակ եմ ուզում բերել Հայաստանի նոր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ից։ Եթե չեք մոռացել, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց դե ոչ թե Թրամփի կառավարության հետ, այլ Բայդենի։ Ի՞նչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում․ Իլինոյիս նահանգային շրջանի դատավորն այս տարվա հոկտեմբերին արգելեց նախագահ Դոնալդ Թրամփին ներգրավել Ազգային գվարդիան Չիկագոյի անկարգությունների դեմ պայքարում։ Ավելին ասեմ, ԱՄՆ տարբեր դատարաններ արգելափակեցին ԱՄՆ ղեկավարի այդ որոշումը։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի Հայաստանում այն դատավորի հետ, որը արգելափակի նիկոլի որոշումները, առավել ևս՝ անհեթեթ որոշումները։ Ամենաքիչը ՍՄՍ-ով աշխատող ԲԴԽ-ն դատավորի լիազորությունները կդադարեցնի։

Համեմատություն սիրող ՀՀ իշխանությանը բերեմ օրինակ Չինաստանից․ այդ երկրում 34 միլիոն դոլար յուրացնելու համար պաշտոնյան դատապարտվեց մահապատժի։ Հիմնականում օգնել էր անհատներին և ընկերություններին գնումներում շահել, հող գնել, բիզնես վարել և ազատվել հարկերից։ Այսինքն՝ սովորական բան Հայաստանի համար։ Բայց արի ու տես, որ Չինաստանի նախագահը ասաց՝ չէ, չի լինի, մենք զրո հանդուրժողականություն ունենք կոռուպցիայի հետ։ Մի էդքան էլ Հայաստանի կառավարությունն է հայտարարել անհանդուրժողականության մասին․ բայց Չինաստանի էդ պաշտոնյայի մսխած գումարի կրկնակին մեզ մոտ մսխվեց մենակ ԱՆԻՖ հիմնադրամով․ մահապատի՞ժ․ անգամ մեղադրյալ չկա։ Տեսնես բարեկամ Չինաստանը տեղյա՞կ է, որ ման գործերով մեզ մոտ մեղադրյալներ սովորաբար չեն լինում, եթե տակը կա ՔՊ-ական։

Մի օրինակ էլ բերենք մեր հարևան բարեկամ Իրանից․ այս տարվա ապրիլին շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ Իրանի նախագահը պաշտոնանկ արեց փոխնախագահին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: Պետբյուջեի հաշվին չէր եղել, ուղղակի նախագահն ասաց՝ էն տնտեսական դժվարությունները, որոնց մեջ ապրում է հանրությունը, պաշտոնյաների շռայլ ճամփորդությունները՝ նույնիսկ եթե դրանք հոգացել են անձնական եկամուտներով, արդարացված չեն: Շատ ուշագրավ լուր է սա Հայաստանի տուրիստ պաշտոնյաների համար, որոնք գործուղման են գնում ոչ միայն խմբով, ոչ միայն պետբյուջեի հաշվին, ոչ միայն շքեղ հյուրանոցներում, այլև արտաքին պարտքով։

Այժմ երկու համեմատելի օրինակներ՝ ռուսական փորձից։ Այս տարվա մարտին աչքովս մի լուր ընկավ, որ ՌԴ Սամարայի մարզի ղեկավարությունը որոշել է ստեղծել իշխանությունների կողմից տրված խոստումների բաց ռեգիստր։ Ասացին, որ մեկ վայրում հավաքելու են մարզի տարբեր մակարդակների ղեկավարների նախաձեռնությունները և խոստումները։ Նահանգապետն ասաց՝ սա նրա համար է, որպեսզի քաղաքացին տեսնի իրեն քանի խոստում է տրվել, ինչ մակարդակի, որն է կատարվել ու իր դիրքորոշումը ճշգրտի ընտրությունների ժամանակ։ Լավ կլիներ, կարծում եմ, համեմատությունների սիրահար մեր իշխանությունը նման ռեգիստր ստեղծեր և բոլոր խոստումները՝ կատարված ու անկատար, ներառեր դրանում։ Ինքս կօգնեմ, մի 800 հատ առանձնացրել եմ։ Այդքան բան, որ խոստացել են ու չեն արել, անգամ արհեստական բանականությունը չի կարող թվարկել։

Ռուսաստանի Դաշնությունից մեկ այլ օրինակ էլ կա, որը ևս մեր իշխանության համար կարող է ուսանելի լինել։

Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց տվեցին ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցների մասին, թե ինչպե՞ս կարձագանքեք․ հիշում եք՝ Թրամփը խոստանում էր ընտրվելու դեպքում ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել մեկ օրում․ երբ չկարողացավ խոստումը կատարել, ասաց, որ երկու կողմից էլ հիասթափված է, և Ռուսաստանի նկատմամբ կիրառեցին նոր պատժամիջոցների փաթեթ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինն ասաց․ «Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են»։ Այո, ասում է, վնասներ կկրենք, բայց ճնշման տակ՝ ոչ մի քայլ։ Պատվի հարց է, ու երբ համեմատում ես Հայաստանի կառավարության հետ, տեսնում ես, հասկանում ես, թե ինչու է Ռուսաստանը հաղթում և ինչու ենք մենք պարտվել։ Մեզ մոտ ճնշման տակ, խոստումների տակ, պարտադրանքի տակ, կոմպրոմատների տակ մի ամբողջ կայացած պետություն հանձնեց, մյուսն էլ հանձնելու ճանապարհին է։

Կարճ ասած՝ երբ համեմատում ես քաղաքակիրթ ու ոչ այնքան քաղաքակիրթ երկրների կառավարությունների պահվածքը ու Հայաստանի կառավարության պահվածքը համանման իրավիճակներում, հասկանում ես, թե մենք ինչու ենք էս օրին։ Ուղղակի նրանցից ոչ մեկն իրեն չի համարել ժողովրդավարության բաստիոն, ի տարբերություն մեզ և նրանցից ոչ մեկը չի ասել՝ բոլորը պարտավոր են հաշվի նստել մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ։

Այս իշխանությունը բոլոր առումներով է գլոբուսից դուրս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>