Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 22-ինч ժամը 9:20-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, ինչպես նաև Ձոր 1, Ձոր 2 թաղամասերի, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»:
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։

