Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ՔՊ-ակաՆ իշխանությունը և նրան դրսից աշխատացնողները հերթական պարտությունը կրեցին, այս անգամ՝ Մայր Աթոռում։ Չգիտեմ, թե էս անգամ ում է հեռացնելու աշխատանքից Նիկոլը՝ այդ խայտառակության համար։ Տեղեկություններ շրջանառվեցին, որ Էջմիածնին մոտ համայնքների դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին հրահանգվել էր մասնակցել հակաեկեղեցական 10 եպիսկոպոսների շոուին, որով, իբր, պարտադրելու էին կաթողիկոսին հրաժարական։ Հարյուրավոր ոստիկաններ էին տարել, լավ պատրաստվել էին, երևում է՝ որոշել էին հարցերը լուծել նույն օրը։ Տապալվեցին։ Հավաքել-բերել էր նույն թափառախմբին, այս նրանց կարծես ղեկավարում էր երկրորդ փորձից Թալինի քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը, որը, ի դեպ, կանգնեց մի բարձր տեղ ու թքեց ՔՊ-ի վերջերս ընդունված վարքականոնի վրա։ Այդ մարդը հայհոյում էր, վիրավորում էր, չնայած որ իրենց կանոնագրքում գրել են ոչ միայն չհայհոյելու մասին, այլև անգամ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանելու մասին։

Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ հանրային աջակցություն չի ստանում արդեն վաղուց․ ոչ մի քայլ։ Դա հենց լեգիտիմության բացակայության մասին է։ Մի քայլ կա միայն դրանից, որը կողջունի հանրությունը։ Դրան էլ չի գնում, երևի վախենում է։ Ուղիղ 5 տարի է, որ Փաշինյանի ցանկացած հանրային միջոցառում կազմակերպում է վարչական ռեսուրսով։ Լավ, նրան չի՞ հետաքրքրում իր իրական աջակիցների թիվը, չի՞ ուզում փորձ անել՝ հասկանալու, թե իր հետևում քանի հոգի է մնացել։ Կարող է, էլի, մի օր փորձել, ուղերձով հանդես գա, ասի՝ ժողովուրդ ջան, ով ինձ վստահում է, եկեք այսինչ պուրակում միտինգ անենք․ կատակ չեմ անում, դա շատ կարևոր է, որ իմանաս՝ եթե ասենք վաղը հայտնվի բանտում, ինչը մեկ է՝ վաղ թե ուշ լինելու է, քա՞նի հոգի կարող է գնալ ակցիա անելու իր համար, դատական նիստի մասնակցել։ Էսօրվա վարչական ռեսուրսով հավաքվածները չեն գա, մարզպետարանի աշխատողները չեն գա, ուսուցիչները չեն գա, դեպուտատները չեն գա, նրանք քոնը չեն, Նիկոլ։ Մի երգ ունեիր՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»․ հիմի մի երգ էլ ես ունեմ քեզ համար՝ «դու մենակ ես, մենակ ես, մենակ ես»։

Կան մարդիկ, որոնք մի հարցազրույց են տալիս, տակը լցնում մի 200 հազար դիտում՝ ու իրենց վստահություն ներշնչում, որ հարգված են․ Նիկոլը այ էդ օրին է։ Գոնե ինքդ քեզ համար ճշտիր քո իրական ռեսուրսը։ Նիկոլական մտածողությունը Հայաստանում մարդիկ չի կարողանում հավաքել։

Անգամ էն հոգևորականները, որ մասնակից էին ներսից եկեղեցին քանդելու օպերացիային, ռիսկ չարեցին հայտնվել ժողովրդի առաջ։ Թիկնապահներով եկան, ամոթով գնացին՝ ԱԱԾ-ի գազելով։ Դա էլ էր հետաքրքիր՝ ինչո՞ւ էր նրանց ուղեկցում ԱԱԾ-ն։ Տպավորություն ոստացա, որ նրանց դեմ կոմպրոմատներից բացի՝ պայման կա՝ չհեռացնեք կաթողիկոսին՝ կհայտնվեք ԱԱԾ պադվալում։ Այդ հակաեկեղեցական սրբազանների պահվածքն էլ էր դատապարտելի․ մենք տեսանք հոգևրորականների, որոնք ոչ թե մարդկանց հանդարտեցնում էին, այլ՝ սադրում։ Մի օր հաստատ բացահայտվելու է այդ հոգևորականների՝ նիկոլական խաղալու իրական մոտիվացիան, նույն այդ կոմպրոմատները, ու նույն ամոթը մեկ է՝ ապրելու են։

Մայր Աթոռում հավաքված հավատավոր ժողովուրդը իր կարևոր քայլն արեց․ ցույց տվեց, որ կաթողիկոսին փոխելու՝ Փաշինյանի բռնած ճանապարհը իր ուզած արդյունքը չի տալու։ Ու դա և՛ հավաքված ժողովրդի շնորհիվ էր, և՛ այն հոգևորականների, որ պինդ մնացին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուներ սեփական մի քանի գեներալները բանակում ու նրանց միջոցով համակարգը ծնկի բերեց, ապա 10 հոգևորականներով չկարողացավ ազդել Մայր Աթոռի վրա, որովհետև եկեղեցին, այնուամենայնիվ, ավելի կազմակերպված է, հին ու իմաստուն։ Չեմ բացառում, որ եկեղեցում կա հոգևորականների ինչ-որ թիվ, որ կաթողիկոսին շատ չի հավանում, գուցե կուզենար փոխել, բայց նրանք էնքան չեն իջել, որ իշխանությանը թույլ տան իրենց միջոցով լուծի էդ հարցը ու համարվեն դավաճան։ Դա ՔՊ խմբակցությունը չէ, որին մասնակից դարձնես դավաճանական ծրագրերին․ հոգևորականներն էդ մեղքի տակ չեն մտնում։ Տարբեր զրույցներում ասում են, որ այո, եկեղեցին ունի որոշ խնդիրներ, բայց դրա մասին կարեի է խոսել հետո, երբ երկրում իրավիճակը կայունանա․ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով՝ երբեք։ Հոգևորականներն էլ գիտեն ու ասում են, որ իրենք աշխարհիկ քույր-եղբայրների հետ մեր հավատն էին պաշտպանում էն թշնամական սխեմայից, որը տասնամյակներ շարունակ պայքարում էր, որ Հայաստանը ընկնի էս օրին։ 2008-ին լիներ այս հեղաշրջումը, շատ ավելի շուտ տեղի կունենար «Կճոյանը՝ կաթողիկոս» օպերացիան։

Շեշտենք՝ այն երկրները, որոնք Հայաստանի այս ղեկավարությանը պարտադրում են հարձակում եկեղեցու վրա, իրենց երկրներում երբեք նման բան չէին անի։ Ու ընդհանրապես, կարող է 1 ձեռքի վրա էլ չկարողանաք հաշվել էն երկրների թիվը, որոնց ղեկավարները ծառայում են օտարի շահերին ու անում են իրենց ղեկավարած պետության հետ այնպիսի բաներ, ինչպիսին արեց սա։

Դրսի երեկվա մամուլն էլ, այսօրվա մամուլն էլ էնպիսի բաներ էին գրում մեր մասին, որ իսկական խայտառակություն էր․ էն որ Լոպես ու Սնուփ դոգ էին բերում, որ Հայաստանի ճանաչելիություն բարձրանա, երեկ ճանաչելության պիկերից մեկն էր․ գլխագրերն այն մասին էին, որ Քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրում Մայր եկեղեցու մոտ հավաքվել էին եկեղեցու զավակներնո ւ թշնամիները․ մեկ այլ մամուլ գրել էր, որ ժողովուրդը բաժանվել է երկու բանակների և ուզում էին արյունահեղություն անել․ էն մեկելը գրում է, որ Հայաստանի իշխանությունը համագործակցում է սրբապիղծ հոգևորականների հետ։ Նիկոլի իշխանությանը աշխարհում մատով են ցույց տալիս․ բայց՝ ոչ ցուցամատով։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հասկացավ, որ այդ մեթոդով չի կարող կաթողիկոսին հեռացնել, բայց վստահաբար՝ չի նահանջի, թեկուզ հենց նրա համար, որ հայկական եկեղեցին ոչնչացնելու իրենց ծրագրից չեն նահանջի Թուրքիան ու Ադրբեջանը։ Դրսից կառավարողների համար խնդիր չկա, փող կտան, պարգևավճարը կբաժան են, ոստիկաններին կզինեն ու կասեն՝ կրկին փորձեք։ Դա է հենց սրանց շատ սիրած «5-րդ շարասյունը»՝ ներսից գրոհող ջոկատը։

Այս մարդը կդադարի քանդել, պղծել, խառնել իրար միայն այն ժամանակ, երբ դադարի աշխատել այդ պաշտոնում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>