Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է
Մոսկվայում ձերբակալված 15-ամյա դեռահասը, որը մեղադրվում է Օդինցովոյի դպրոցներից մեկի վրա հարձակման մեջ, կալանավորվել է։ «Դատարանը բավարարել է անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը»,- РИА Новости-ին հայտնել են դատարանից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ի առավոտյան՝ Օդինցովոյի դպրոցներից մեկում։ Իններորդ դասարանի աշակերտը դպրոց է եկել դանակով։ Նա նախ վնասել է անվտանգության աշխատակցին, ապա դանակահարել տասնամյա աշակերտին, որը մահացել է։

