ՔԿ-ն հաստատում է՝ խուզարկություններ են իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում
ՔԿ-ն հաստատում է՝ իրենց մոտ քննվում քրեական վարույթի շրջանակներում են խուզարկություններ իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կառույցը չի մեկնաբանում։
Նշենք, որ այսօր ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվում ՔԿ ծառայողների կողմից, թե ինչ վարույթով՝ պարզ չէ։ Ի դեպ, այսօրվա խուզարկություններին նախորդել էր Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումները, որոնք տեղի են ունեցել երեկ։ Բարձրացվել էր արցախցիների վերադարձի հարցը։

