Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կիրակի Գյումրիում տեղի ունեցավ խայտառակություն․ ձևակերպումը իմը չէ, հայ ժողովրդի արձագանքն է Փաշինյանի ու իր խմբակի գործողություններին։ Խայտառակություն էր մի քանի տեսանկյունից։ Նախ հայտարարեց, որ գնալու է Գյումրիում պատարագի, որից հետո տեղի ունեցավ բացառիկ, բայցև բնական ու շատ կարևոր բան՝ ամբողջ Շիրակի թեմը մեկ մարդու նման հայտարարեց, որ չի պատրաստվում պատարագ անել Նիկոլի քմահաճույքով, իր պարտադրած ձևով, չեն հրաժարվի կաթողիկոսի և իրենց թեմի քաղբանտարկյալ առաջնորդի անունները տալ։ Սա ցույց է տալիս Գարեգին Երկրորդի և Միքայել սրբազանի բարձր հեղինակությունը։ Ցույց է տալիս, որ ինչ շինծու թեմաներ էլ փորձեցին կապել սրբազաններ Արշակի, Բագրատի և Մկրտչին, որպես վարկաբեկող՝ չաշխատեցին։
Մերժում ստանալով Շիրակի թեմից, Փաշինյանը դիմեց ՔՊ-ին աջակից շրջիկ հոգևորականներին։ Ի դեպ, Գյումրին ոչ միայն մերժեց Փաշինյանի պատարագը, այլև արեց ամեն ինչ, որ այդ կեղծ պատարագի համար չօգտագործվեն եկեղեցու պարագաները․ բոյկոտել է երգչախումբը ևս, չի եղել սրբազանի գահը, չի եղել անգամ մոմ, չհնչեցին նաև եկեղեցու զանգերը։ Գյումրիում տեղի ունեցավ իրադարձություն, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է՝ ԱԱԾ-ն փակեց եկեղեցին։
Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում․ այս մարդիկ՝ կառավարության պաշտոնյաները, ուժայինները, տպավորությունս այնպիսին է, որ որ Նիկոլից վախենում են, բայց սրբապղծություն անելիս Աստծուց չեն վախենում։ Որքանով գիտեմ՝ կառավարության մեջ մի հատ պաշտոնապես աթեիստ կա, բա մյուսնե՞րը։ Նրանք երբևէ Աստծո անունը տալիս ե՞ն, հանցանք գործելուց առաջ գոնե ներողություն խնդրո՞ւմ են Աստծուց, մեղքերի թողություն։ Հա՞շտ են իրենք իրենց խղճի հետ։ Կառավարության անդամները հլը հեչ, ընդամենը մոտեցնում են իրենց պատժվելու պահը, իսկ հոգևորականնե՞րը, սրբազանները Աստծուց չե՞ն վախենում։ Նրանք են, չէ՞, քարոզում չմեղանչել, ապաշխարել, հանդերձյալ աշխարհ, դժոխքի կրակներ․ հոգևորականներն են, չէ՞, ասում էս կյանքը, որում ապրում ենք, ընդամենը մի չնչին բան է, քանի որ մահից հետո սպասվում է հավերժական կյանք ու դժոխքի պարագայում՝ հավերժական դատաստան․ հիմա իրենք իշխանավորի ցուցումով եկեղեցուն դեմ գնալով չի՞ նշանակում, որ կամ թքած ունեն, կամ էլ չեն հավատում, որ կա Աստված ու կա Աստծո դատաստան։ Շիրակի թեմի քահանաները շատ ավելի աստվածավախ են, քան այդ 10 եպիսկոպոսները։ Ինչևէ, մենք իրենց դատողը չենք, իրենք իրենց ձեռամբ են վարկաբեկվում առնվազն հասարակության աչքերում։
Մենք ֆիլմեր տեսել ենք, որտեղ թշնամական արշավանք է լինում պետության, եկեղեցու վրա, նման տեսարան կա նաև Սայաթ-Նովա կինոնկարում․ երեկ Գյումրու Յոթ վերք եկեղեցու վրա նման հարձակում տեղի ունեցավ․ ուղղակի էն ժամանակ ձիերով էին, հիմա բենթլիներով ու ամենագնացներով, էն ժամանակ սրերով էին, հիմա ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Ադրբեջանը գրադով խփում էր Գանձասարին ու չէր պայթում․ Նիկոլենց հարվածներից էլ եկեղեցին ամուր կմնա։
Նիկոլ Փաշինյանի մյուս ձախողումը այսպես ասած՝ հավատացյալների հավաքագրման մեջ էր։ Նախորդ կեղծ պատարագներում ձախողումներ գրանցելով՝ այս անգամ մտադրվել էին մարդ հավաքել։ Բացի էն շրջիկ թափառախմբից՝ նախարարներ, ԱԺ պատգամավորներ, երկրի նախագահ, համայնքապետեր, աջակիցներ, ասում են՝ հրահանգել էին դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական ուսումնական հաստատությունների աշխատողներ տանել։ բայց արված լուսանկարներում երևում է, որ կատարյալ ձախողել են, ավտոմեքնաները մարդկանցից շատ էին։ Կիրակի վաղ առավոտից ոստիկանությունը իրարանցման մեջ էր։ Երևան-Սպիտակ, Սպիտակ Վանաձոր, Վանաձոր Գյումրի մայրուղիները պայթում էին ոստիկանության առատությունից։ Նիկոլի շարասյանը հանդիպած մարդիկ գիտեն, թե ինչքան ծանր բեռ է նույն ճանապարհով նրա հետ միասին անցնելը, ոստիկաններն իրենց պահում են բառիս իսկական իմաստով՝ սարերից փախած վայրենիների պես։ Ձևակերպումը այսպես եմ տալիս, որովհետև մի քանի անգամ հանդիպել եմ։ Մի հարց է առաջ գալիս՝ ախար ինչի՞ համար, ու՞մ համար, դուք տուն-տեղ, ընտանիք, շրջապատ չունե՞ք, չեմ հասկանում, գործից տուն գնալուց հետո, ձեզ արդյո՞ք լավ եք զգում, իսկ ձեր ընկերները՞, հպա՞րտ են ձեզ պես ընկեր ունենալով։
Գյումրիում նա ձախողվեց․ ո՛չ առաջինն էր, ո՛չ վերջինը, հերթական խայտառակումն էր։ Ու վստահ եմ՝ ամենանգամ տապալումը չի, որ նրան կկասեցնի։ Նա կշարունակի համառորեն առաջ գնալ, քանի որ ունի իրեն հրահանգ տվող ու հնազանդ ուժայիններ, որոնք գուցե ակամա մասնակից են այն հրահանգների կատարմանը, որը չնայած իրենց չի տրվել։ Ու ըստ երևույթին, հենց իրեն էլ հրահանգ տվողներ կան։
Այստեղ կարևոր է նաև օրվա ընտրությունը։ Նիկոլ Փաշինյանը որոշեց Գյումրում Թշնամանք հրահրել, եկեղեցին նվաճել ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը։ Էդ օրը Գյումրիում էդ քանակությամբ հայ ուրժային մեկ էլ աղետի օրն էր գնացել, որ փլատակներից մարդկանց հանի։ Սրանք գնացին հոգևոր փլատակներ ստեղծելուհամար, բարոյական փլակտակի վերածեց, բարոյական երկրաշաևժր էր, տակը մնացող մարդիկ չեն վերականգնվի։
Երկրաշարժից, որին զոհ գնաց 25 հազար մարդ, մեծապես տուժել էին Գյումրի, Սպիտակ քաղաքները, նաև Վանաձորը։ Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ էին տարել երեք քաղաքներն էլ, դրեցին, խոնարհվեցին։ Ես չհասկացա ինչու․ ի՞նչ եք արել դուք էդ քաղաքների համար։ Գնացեք հարցրեք բոլոր վանաձորցիներին, սպիտակցիներին, գյումրեցիներին, հատկապես Գյումրի մտեք, որտեղ դեռ լիքը տնակներ կան ու հարցրեք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քա՞նի տուն է սարքել-բաժանել երկրաշարժից տուժածներին։ Հարցրեք իրար հաջորդող ՔՊ-ական մարզպետներին, ասեք մի հատ տան տեղ տար ցույց տուր, որ Կառավարությունը սարքել է ու տվել տնանկ գյումրեցուն։ Զրո է, չկա։ Նիկոլ Փաշինյանից առաջ բազմաթիվ տների բանալիներ հանձնել էին դոմիկներում ապրողներին, հատկապես երկրորդ նախագահ Ռոբերչտ Քոչարյանի օրոք Սպիտակը համարյա ամբողջութամբ վերականգնվել էր, Գյումրուց մեծ մասը վերականգնվել էր։ Նիկոլ Փաշինյանի օրոք մի քար չի դրվել մեկ այլ քարի վրա։
Չէ, ասում է, պետությունը պարտավորություն չունի, կարող ա նրանք տունը ծախել են, երևի նկատի ունի՝ Քոչարյանի տված տները, դե բայց ձեռք չի տալիս, անունը չի տալիս, և այսպես՝ տունը ծախել են կազինոյում կրվել են, այ էսպիսի անիմաստ ձևակերպումներով ձեռքերը լվաց ու հիմա գնացել-խոնարհվում է, ծաղկեպսակ է դնում․ ո՞վ քեզ կների ո՞ւմ համար է ընդունելի․ էդ զոհերի հոգու հանգստության համար ոչ թե պետք է կռանաս, այլ նրանց հարազատներին ապրելու պայման տաս։ Նա սովոր է, որ մենակ խոնարհվի։ Կամ իբր ի՞նչ էլի, հարգանքի տուրք եք մատուցում, բայց հետո գնում ախրաննիկներով իրենց սրբատեղի եկեղեցին պաշարում եք՝ անարգելով օրը, տեղը, առիթը։ Քա՞նի կոպեկի արժեք ուներ ձեր արհեստական խոնարհումը։
Փաշինյանն այսօր առաջարկ է անում, ասում է՝ ՀԱԵ եկեղեցիներում սուրբ և անմահ պատարագից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը, եկեղեցու մոտ դնեն ՀՀ դրոշը։ Սա՞ որտեղից ծնված գաղափար է։ Չեմ ասում, որ սրանով խառնվում է եկեղեցու ներքին գործերին․ վաղուց է խառնվում, բայց այստեղ լիքը հարցեր կան․ հայ Առաքելական սուրբ եկեղեցին ցանցային կառույց է, որը գործում է ողջ աշխարհում, պատկերացնո՞ւմ եք, որ Նիկոլի այս առաջարկը ենթադրում է, որ պետք է տարբեր երկրներում հայկական եկեղեցու մոտ դրվի այդ երկրի դրոշը ու եկեղեցում հնչի այդ երկրի հիմնը։ Թուրքիայում հայկական եկեղեցում պետք է հնչի Թուրքիայի հիմնը և դրվի այդ երկրի դրոշը։ Իսկ ինչո՞ւ է Փաշինյանին պետք, որ հայկական եկեղեցում հնչի Թուրքիայի հիմնը և դրվի այդ երկրի դրոշը։ Ուսումնասիրեք, թե որտեղից է գալիս եկեղեցու վրա գրոհի պահանջը, ու հարցեր չեն առաջանա։
Քանի որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու վերաբերյալ նորամուծություններով է հանդես գալիս, մի առաջարկ էլ ես ունեմ․ առաջարկում եմ պատարագներն անակացնել կառավարության դահլիճում, մեկ է՝ կիրակի օրերը ազատ ա։ Տարեք էնտեղ արեք՝ պրծեք, էլ իզուր տեղ մի՛ նեղություն տվեք հոգևորականներին, եկեղեցուն, եկեղեցու զավակներին։ Քանի որ ձեր միակ սրբավայրը ձեր աթոռն է, ձեզ մոտ արեք էդ պատարագները։ Այ հա, պատվիրատուն դա չի պատվիրել, հենց եկեղեցու ներսն է պետք պղծել։
Կարճ ասած՝ և այնուամենայնիվ Փաշինյանը հերթական ձախողումը գրանցեց, ևս մեկ խայտառակություն։ Կարելի էր, իհարկե, հարց տալ՝ հերիք չէ՞ ամեն ինչ ու ամեն ձև փորձել ու ավարտել նույն խայտառակ ելքով, ինչքա՞ն է հնարավոր հատակը ծակել ու իջնել։ Եթե արդյունքում տուժեր միայն ինքը, կասեինք՝ ջհանդամը, արժանի է, բայց չէ՞ որ մեր պետության ու մեր եկեղեցու հեղինակության հետ է խաղում․ ամբողջ աշխարհում ասում են՝ Քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած հայը պատերազմ է սկսել, ինքն իր ազգային եկեղեցու դեմ։ Ու սրանք դեռ ժողովրդի անունից են խոսում՝ մնալով մի փոքր մարգինալ խմբակ, չունենալով որևէ աջակցություն ու առաջին հերթին՝ հենց նույն ժողովրդից»։

