Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Դիտել նաև
Բրյուսովի համալսարանը՝ խավարի մեջ
Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. հայտնի է ժամկետը
Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030 թ․-ը. պետական բուհերի թիվը կդառնա 8
Դավիթ Գյուրջինյանը Բրյուսով է գալիս համալսարանը լուծարելու համար․ դասախոս
Բրյուսովի անվան համալսարանում կրկին դասադուլ է, լարված իրավիճակ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։ Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև ծեծկռտուք էր եղել։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, վեճն ավարտվել է ձերբակալություններով։ ՔԿ-ից նշեցին, որ վարույթի շրջանակներում ձերբակալված անձինք չկան։

