ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Հայտարարագրերը կվերլուծվեն կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու համար

 «Ժողովուրդ» օրաթերթը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում է, որ նախագիծ է դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ նախատեսվում է հայտարարագրերի վերլուծության համար սահմանել ռիսկային չափորոշիչների միասնական համակարգ, որը թույլ կտա Հանձնաժողովին ձեռնարկել ավելի թիրախային, համապարփակ եւ օբյեկտիվ վերլուծություններ։

Նախագծով ներդրվում է ռիսկային չափորոշիչների մեխանիզմ՝ ներառյալ միավորային գնահատման համակարգը, նվազագույն շեմի սահմանումը, ինչպես նաեւ լրացուցիչ ռիսկի գործոնների գնահատման հնարավորությունը իրավասու ստորաբաժանման կողմից։ Այս կարգավորումները կապվում են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ամրագրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացման նպատակների հետ եւ չեն առաջացնում բյուջետային ազդեցություն։ Ակնկալվում է, որ նոր կարգը կբարձրացնի վերլուծությունների հասցեականությունը, կնվազեցնի սուբյեկտիվ մոտեցումները, եւ կնպաստի կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու հայտարարագրման ինստիտուտի հանդեպ վստահության աճին։

Նախագիծը սահմանում է 7 ռիսկային չափորոշիչ, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի միավոր՝ 0-ից 100 սանդղակով։ Եթե հայտարարագրի ընդհանուր միավորը 60 եւ ավելի է, այն ենթակա է խորացված վերլուծության։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի հաստատում է վերլուծության ենթակա հայտարարագրերի ցանկ՝ ինքնաշխատ կամ ձեռքով եղանակով։ Առաջնահերթ վերլուծվում են ավելի բարձր միավոր ունեցող հայտարարագրերը, նվազագույնը՝ 200 հատ տարեկան։ Յոթ ռիսկային չափորոշիչները.

1. Բացասական կամ շատ ցածր տարեկան ծախսեր (30 միավոր) Երբ պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի ծախսերը բացասական են կամ մոտ են կենսաապահովման նվազագույն բյուջեին։ Այսինքն՝ մարդը հայտարարագրում է, որ ծախսել է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նվազագույն ապրուստի համար։

2. Ընտանիքի անդամների մասին տվյալների բացակայություն (5 միավոր) Երբ հայտարարատուն չի հայտարարագրել ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների մասին, թեեւ հայտնի է, որ նրանք կան։

3. Ուշացած հայտարարագիր (3 միավոր) Հայտարարագիրը ներկայացվել է միայն վարչական տույժ կիրառելուց հետո։

4. Չներկայացված հայտարարագիր (7 միավոր) Վարչական տույժից հետո էլ հայտարարագիրը չի ներկայացվել։

5. Վարկեր՝ առանց բավարար կանխիկի (5 միավոր) Ստացված վարկի չափը գերազանցում է կանխիկ դրամական միջոցները (բացառությամբ հիպոտեկային վարկի)։ 6. Մեծ գումարներ՝ կանխիկ դրամով (25 միավոր) Միաժամանակ 3 պայմանի առկայության դեպքում՝ կանխիկ դրամը ավելի է 5 մլն դրամից, կանխիկը 3 եւ ավելի անգամ ավելի է, քան անկանխիկ դրամը, կանխիկի ծագումը չի հիմնավորվում նախորդ հայտարարագրերով: 7. Լրացուցիչ ռիսկի գործոն (25 միավոր) Հանձնաժողովի մասնագետները յուրաքանչյուր դեպքում կարող են ավելացնել 25 միավոր՝ այլ կասկածելի հանգամանքների դեպքում։ Օրինակ՝ գույքի ձեռքբերման կամ վաճառքի արժեքի էական տարբերությունը շուկայական արժեքից։

Հայտարարագրերի վերլուծության ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն իրականացվում է, եթե հաշվարկված ռիսկի ցուցանիշների հաշվարկային մեծությունը 60 եւ ավելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրերի վերլուծության նպատակն է հայտնաբերել ոչ թե առանձին անհամապատասխանություններ, այլ այն դեպքերը, երբ ռիսկային հանգամանքները համակցված կերպով ձեւավորում են բարձր հավանականությամբ կոռուպցիոն ռիսկեր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>