Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Այդ թուղթը ոնց որ Տարոն Չախոյանը կամ Վահագն Ալեքսանյանը գրած լինեն․ «Հրապարակ»

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հոգեւորականներին վերագրվող հայտարարությանը, նկատեց.

«Եկեղեցին նման հրապարակային հայտարարություններ երբեք չի անում: Այդ թուղթը որ լավ ուսումնասիրեք, կնկատեք, ոնց որ Տարոն Չախոյանը գրած լինի կամ Վահագն Ալեքսանյանը, կամ նրանք երկուսը միասին, կամ էլ նրանց պես ինչ-որ մեկը: Այդ տեքստը եկեղեցական ոճով գրված տեքստ չէր, ձեւը՝ նույնպես․ ՔՊ-ականի ձեւ էր: Իմ նշած մարդիկ են դա գրել: Այն օրինական թուղթ չէր: Չի լինում այնպես, որ հայտարարությունը մի էջի վրա լինի, իսկ ստորագրությունները` մյուս: Եվ հետո՝ հայաստանյան թեմակալ առաջնորդների անունները ես չտեսա: Չտեսա Հովնան սրբազան Հակոբյանի անունը, որը Գուգարաց թեմի առաջնորդն է, չտեսա Մակար սրբազանի ստորագրությունը` Սյունիքի թեմի առաջնորդ: Նարեկ սրբազանը հայտարարեց, որ ինքն այդ հայտարարության հետ կապ չունի: Այսինքն` ստացվում է, որ թեմակալ առաջնորդների մեծ մասը չի մասնակցել այդ պրոցեսին: Մեր եկեղեցում երբեք նման հայտարարություններով հարցեր չեն լուծվել: Նույն տրամաբանությամբ` այդ չորս-հինգ հոգին կարող են հրապարակում ցանկացած մեկի մասին ինչ-որ մի բան պահանջեն, դա չի նշանակում, որ եկեղեցու պահանջ է: Ստորագրությունները պետք է ուղղված լինեն կոնկրետ կառույցի: Օրինակ` կարգապահական կառույցին, որն այդպես չէր: Եթե դա էլ են շրջանցում, կարող էին Վեհափառին ուղղել իրենց հրապարակումը: Եթե չկա Վեհափառի անունը, անկախ այն բանից, թե քանի ստորագրություն կա, այն անարժեք է: Մանավանդ որ այդ ստորագրությունների իրական լինելն էլ հիմնավոր չէ: Իսկ եթե անգամ դրանք իրական են, ինձ թվում է՝ ստորագրողներն անգամ տեքստին ծանոթ չեն եղել: Անտրամաբանական հայտարարություն է, ֆեյք էջերով տարածվող, անհիմն: Տեսանյութերի մասով էլ են կեղծում, ես վստահ եմ, որ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերն իրական չեն, դրանք սարքված են արհեստական բանականության միջոցով: Անզեն աչքով է երեւում, որ սարքված են: Անլուրջ հայտարարություններով հերթական անգամ տգետ մասսայի մոտ փորձում են Եկեղեցու նկատմամբ տրամադրվածություն ստեղծել, բայց մեր Եկեղեցին Ամենայն հայոց հայրապետի կողմից է ղեկավարվում եւ առաջնորդվում: Այս քայլերով Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները փորձում են կոպտորեն միջամտել Եկեղեցու ներքին գործերին, ինչն արգելված է Սահմանադրությամբ»:

Հնարավո՞ր է, որ ստորագրող հոգեւորականներին ստիպած կամ սպառնացած լինեն։ «Այո, այս իշխանություններից հեռու չէ, սակայն այս փաստաթուղթն այնքան անլուրջ է, որ անգամ նման բան չի երեւում: Անլուրջ փաստաթուղթ է, անլուրջ կերպով հրապարակված: Հերթական հերյուրանքն է, ոչ մի հիմք չկա: Վեհափառը, փառք Աստծո, կարողանում է Եկեղեցին պատշաճ կերպով առաջնորդել: Իշխանությունները լավ կանեն՝ երկրի անվտանգության մասին մտածեն, անգամ այդ հարցերում են անզոր, ուր մնաց՝ Եկեղեցու ներքին հարցերին միջամտեն: Այս ամենը մոտավորապես նման է նրան, որ ասում էին` ՀԷՑ-ում միլիոնավոր դրամների յուրացումներ են կատարվում, լիքը ապօրինություններ, սակայն ՀԷՑ-ն ազգային բարերար սեփականատիրոջ ձեռքից խլելուց հետո հայտարարեցին, որ հոսանքի սակագինը չի էժանանալու: Բա եթե միլիոնների յուրացում է արվել, ինչպես խաբում եք հանրությանը, ապա այդ միլիոններն ո՞ւր են գնալու՝ «Իմ քայլը» հիմնադրա՞մ: Նման էժանագին ոճ ունեն այս մարդիկ: Ամեն տեղ պառակտում են, ամեն տեղ լարվածություն ստեղծում, որպեսզի հերթական ապօրինությունը գործեն: Հավանաբար, նորից տարածքներ են զիջելու, այդ ֆոնին լարվածություն են ստեղծում, որպեսզի Եկեղեցին ձայն չբարձրացնի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>