ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ Որպես հիմնական երկու թեկնածուներ՝ դիտարկվում են ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որոնք կպահեն լոյալություն՝ մինչեւ տեսնեն, թե իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի: Գործող իշխանությունը կարող է ապահովել իր պատկերացրած նոր ազատ դաշտն ու վերաբաշխված ազդեցությունը Հայ Առաքելական Եկեղեցում՝ Գարեգին Բ-ի լիազորությունների ավարտից հետո։

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ հրապարակեց սցենար, ըստ որի՝ Գարեգին Բ-ի հեռացումը արդեն ընթացքի փուլում է: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական «այցերը»՝ ներառյալ նրանց, ովքեր ստորագրել էին կամ չէին ստորագրել եպիսկոպոսաց ժողովից հետո տարածված հայտարարությունը։ ArmLur.am-ին ներկայացրած տվյալներով՝ նրանց հետ հանդիպումների ժամանակ փոխանցվում է, որ «Կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է», իսկ գործողությունների հաջորդ քայլերը կարող են լինել հետեւյալը.

– Գարեգին Բ-ի հնարավոր տնային կալանք կամ մեկուսացում,

– Արշակ սրբազանի կալանավորում,

– եւ վերջում՝ Գարեգին Բ-ի կողմից սոցիալական ցանցում հրապարակվելիք հրաժարականի նամակ՝ մեկուսի պայմաններից։ Այսինքն՝ գերության միջից: Միեւնույն ժամանակ Մայր Աթոռը շարունակում է լռել՝ չհերքելով եւ չհաստատելով այս տեղեկությունները։ Թեմական մի շարք առաջնորդներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն ստորագրել վերջերս տարածված հայտարարության տակ, ինչը խորացրել է ներեկեղեցական լարվածությունը։

Ռիսկային փուլ՝ եկեղեցի-պետություն հարաբերություններում

Եթե ArmLur.am-ի նկարագրած զարգացումները շարունակվեն, ապա առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն գործող Կաթողիկոսի, այլեւ ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցու ապագայի համար։

Այս համատեքստում է, որ իշխանական շրջանակներում սկսում են քննարկվել նաեւ հնարավոր փոխարինողների անունները, որոնցից, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, առավելագույն հավանություն են ստանում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Արամ Ա-ն։ Իսկ թե ինչպես է հաջողվում իրավապահներին ճնշել տարբեր թեմերի առաջնորդներին եւ հանել նրանց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ կներկայացնենք առաջիկայում, երբ ամբողջական տվյալները հայտնի դառնան մեզ:

Մինչ այդ շեշտենք, որ Մայր Աթոռից որեւէ կերպ չեն արձագանքում հակաեկեղեցական նոր ճնշումների մասին մեր տեղեկություններին: Միայն հայտնի է, որ Փաշինյանը շարունակում է դարավոր մեր եկեղեցին պառակտել ներսից՝ եկեղեցականների մասնակցությամբ եւ ջանքերով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>