«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ
27
Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

Բոլորի դեմ ատելություն ու թշնամանք է գեներացնում, պառակտում մտցնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ: Նա ակնհայտորեն է դա անում, ինչ-ինչ եղանակներով գտնում է տարբեր եկեղեցականներ, նրանց, այսպես ասած, դարձնում է «նիկոլական»: Ու խնդրեմ, ինտենսիվ քննարկումներն ու թիրախավորումները պատրաստ են:

Ջրեր պղտորելը, թշնամանք, ատելություն սերմանելը Փաշինյանի սիրելի հնարքներից է: Իսկ մեծ հաշվով, այդ ամենի նպատակը շատ հստակ է՝ թուլացնել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, քանդել այն՝ որպես համահայկական կառույց ու կազմակերպություն:

Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում:

Համենայն դեպս, նորմալ հայ մարդիկ այլևս վատ աչքով են նայում Փաշինյանի հետ համագործակցող հոգևորականներին: Թիրախավորում են նրանց, ովքեր սեղմել են Փաշինյանի ձեռքն ու, նրան միանալով, գործնականում դարձել մեղսակիցը՝ մեր Ազգային եկեղեցու դեմ իրականացվող արշավում: Այ, հենց դա էլ Փաշինյանի նպատակն է: Ու դժվար թե մեր այդ սակավաթիվ հոգևորականները չեն հասկանում, որ Փաշինյանի կողմից եկեղեցիներում անցկացվող քաղաքական միջոցառումներին մասնակցելով՝ իրենք վարկաբեկվում են: Որ Փաշինյանն իրենց ընդամենը օգտագործում է՝ Եկեղեցին զավթելու և կործանելու համար: Հետո իրենք Փաշինյանին պետք չեն լինելու: Գուցե և հասկանում են, իսկ թե ինչու են համաձայնում դառնալ գործիք, ժամանակը ցույց կտա:

Այդուամենայնիվ, դեռ ուշ չէ, ու ինչպես տեղին ընդգծվել է նախօրեի եպիսկոպոսաց ժողովում, կարևոր է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին: Այդպես է հնարավոր պահպանել մեր Եկեղեցին...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>