Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Պարտքով զենք գնելու՝ Փաշինյանի փուչիկը

168.am-ը գրում է.
«Պետական պարտքն ավելի քան կրկնապատկած ՔՊ-ական վարչախումբը որոշել է հիմա էլ պարտքի աննախադեպ աճն այլ կերպ վաճառել ժողովրդին։ Մինչև վերջերս պարտքի ահռելի ավելացումն արդարացնում էին նրանով, որ պարտք են վերցրել տնտեսություն զարգացնելու համար։ Տեսան՝ չի ստացվում, ժողովուրդը չի հավատում իրենց զարգացրած տնտեսությանը, չի տեսնում դրա արդյունքները, հիմա էլ փորձում են պարտքի ավելացումը շահարկել զգայական թեմաներով։

Ասում են՝ պարտք ենք վերցրել զենք առնելու համար։

«Հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ մենք զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո՛, պարտքով ենք զենք առել։ Ինչի՞։ Որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից»,- Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ՝ պարտքն աննախադեպ ավելացնելու վերաբերյալ հնչող մեղադրանքներին ի պատասխան, արդարանում է Նիկոլ Փաշինյանը։

Միամտություն է կարծել, որ 7.5 մլրդ դոլար պարտք վերցրել են, որպեսզի զենք առնեն։ Եթե գոնե այդպես լիներ, էլի ոչինչ։ Բայց այդպես չէ։ Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Պարտքերով, այն էլ՝ հատկապես միջազգային կառույցներից վերցրած վարկերով, որոնք առավելապես ծրագրային վարկեր են, չեն կարող զենք առնել։ Դրանք տրամադրվում են հիմնականում տարբեր ենթակառուցվածքային, սոցիալական միջոցառումներ ֆինանսավորելու համար։ Այդ գումարներով անհնար է զենք առնել։

Պարտքով գուցե զենք առել են, բայց ոչ այս գումարներով։ Կարող էին առնել այնպիսի պարտքերով, ինչպիսին եվրոբոնդերով ու պետական գանձապետական պարտատոմսերով ներգրավվող թանկարժեք փողերն են։

Զենք առնելը, եթե, իհարկե, այդպես է, անշուշտ լավ է, հատկապես, եթե հաշվի առնենք, թե նախկին իշխանությունների կողմից գնած քանի միլիարդ դոլարի զենք նվիրեցին Ադրբեջանին։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հենց պարտքով զենք առել։ Մեկ անգամ չէ, որ գլուխ են գովել, թե պետական բյուջեի եկամուտների ինչպիսի աննախադեպ աճեր են ապահովել։

Բյուջեի կրկնապատկումից ու եռապատկումից են խոսում, բա ո՞ւր են գնացել այդ գումարները, որ պիտի պարտքով զենք առնեին։ Ո՛չ կարգին թոշակ են ավելացրել, ո՛չ կարգին աշխատավարձ են բարձրացրել, խոսքը նվազագույն աշխատավարձի, ոչ թե իրենց աշխատավարձերի մասին է, ո՛չ սոցիալական այլ խնդիրներ են լուծել, ո՛չ էլ նոր արտադրություններ են բացել ու տնտեսություն զարգացրել։

Ո՞ւր են գնացել բյուջեի եկամուտների հայտարարվող աննախադեպ ավելացումները։

Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ գրեթե 1 մլրդ դոլար տվել են միայն ձեռք բերված բնակարանների  հիփոթեքային վարկերի եկամտային հարկը վերադարձնելու համար։ Տվել են իրենց ու իրենց շրջապատի համար տներ գնելու համար։ Հիմա թող ասի, թե ինչքա՞ն զենք կարող էին գնել այդ գումարներով, եթե դրանք ծախսեին ոչ թե սեփական բարեկեցությունը բարձրացնելու, այլ երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար։

Ինչքա՞ն զենք կարող էին գնել, եթե այս տարիներին հարկատուների վճարած հարկերի հաշվին իրենց ճոխ-ճոխ պարգևավճարներ չբաժանեին, չափավորեին ախորժակները, թանկարժեք մեքենաներ չգնեին, սեփական քաղաքական շահերը սպասարկելու համար այդքան ծախսեր չանեին, անիմաստ ու անտեղի միջոցառումներ չկազմակերպեին, պետական բյուջեի գումարները սրան-նրան չբաժանեին, բյուջեն չթալանեին, չմսխեին ու չփոշիացնեին։ Քանի՞ միլիարդ դոլար կարելի էր խնայել, եթե նման ճոխություններ իրենց թույլ չտային ու գումարներն ուղղեին զենք գնելու համար։

Բյուջեի փողերը վատնել են ու անխնա ծախսել՝ հպարտանում են, որ պարտքերով զենք են գնել։ Ու դեռ հարց է, թե ի՞նչ են գնել ու ինչքա՞ն։

Պարբերաբար թվեր են հրապարակում թալանված միլիարդները պետությանը վերադարձնելու մասին։ Ո՞ւր են այդ միլիարդները, եթե վերադարձրել են, ինչո՞ւ դրանք չեն ուղղել զենք գնելու համար, որ պարտքերով են գնել։

Եթե անգամ պարտքերով զենք են գնել, հերոսություն չեն արել։ Խոսքը լավագույն դեպքում կարող է լինել մի քանի հարյուր միլիոնի, ոչ թե 7.5 մլրդ դոլարի մասին, որ այս ընթացքում ավելացրել են պետական պարտքի վրա։

Հպարտանում են, թե երկրի ՀՆԱ-ն կրկնապատկել են։ Հանեք այս գումարները՝ կտեսնեք, թե տակն ինչ կմնա։

Անգամ այդքան պարտքեր ներգրավելուց հետո, տնտեսությունը խղճուկ վիճակում է։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն ենք ստեղծելու։ Ո՞ւր է այդ տնտեսությունը։ Հայաստանի տնտեսության ամենաառանցքային ճյուղը դարձրել են առևտուրը, որի բաժինը ՀՆԱ-ում հասցրել են աննախադեպ չափերի։ ՀՆԱ-ի արդեն 14-15 տոկոսն ապահովում է մանրածախ ու մեծածախ առևտուրը, նաև ավտոմեքենաների ու մոտոցիկլետների նորոգումը։ Մինչդեռ՝ վերամշակող արդյունաբերությունը, որը պիտի ապահովեր տնտեսության իրական ու տեխնոլոգիական զարգացումը, գնալով կորցրել է իր կշիռը։

Առևտրի բաժինը 14-15 տոկոս է ՀՆԱ-ում, մշակող ամբողջ արդյունաբերությանը՝ ընդամենը 9-9.5 տոկոս։

Սա է այսքան պարտքեր ու վարկեր ներգրավելու տնտեսական արդյունքը, որն ապահովել է այս իշխանությունը՝ տեխնոլոգիապես զարգացող տնտեսություն ստեղծելու խոստումների փոխարեն:

Պարտքերով այնքան են ծանրաբեռնել պետական բյուջեն ու տնտեսությունը, որ դրանց սպասարկումը հասցրել են 1 տրիլիոն 53 մլրդ դրամի։ Վերածեք տարադրամի՝ կստացվի ավելի քան 2.7 մլրդ դոլար։ Այդքան գումար հաջորդ տարի վճարելու ենք պետական պարտքը սպասարկելու համար։ 1.1 միլիարդից ավելին միայն պարտքի տոկոսների մարումն է։

Անգամ այսքան պարտքեր ներգրավելուց հետո բնակչության 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը տարածաշրջանում վատագույններից է։ 2019թ. Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, թե այդ ցուցանիշով անցել ենք Վրաստանից ու առաջատարն ենք Անդրկովկասի երկրների մեջ։ Վերջին տարիների անգամ «հեղափոխական» աճերից հետո Հայաստանը զիջում է Վրաստանին։

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացմամբ՝ Վրաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 10.1 հազար դոլար է, Հայաստանում՝ 8.9 հազար դոլար։

Բա ո՞ւր մնացին «համաշխարհային» մակարդակի տնտեսական աճերը։

Դեռ չենք ասում, թե ՀՆԱ-ն ինչպես է բաշխվել։ Աղքատության այն մակարդակը, որը կա Հայաստանում, վկայում է ՀՆԱ խիստ անհամաչափ բաշխման մասին։ Դրա հետևանքով է, որ երկրում խորացել է սոցիալական անհավասարությունը։

Ո՛չ տնտեսությունն են կարողացել զարգացնել, ո՛չ հասարակության սոցիալական վիճակն են բարելավել, և ո՛չ էլ երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն են ապահովել։ Բայց մի գլուխ պարտքեր են վերցրել, շեշտակի ավելացրել են պարտքի բեռն ու սպասարկման ծանրաբեռնվածությունը։ Գումարներն էլ, հայտնի չէ, ի՞նչ են արել, ինչպե՞ս են ծախսել, ի՞նչ արդյունք ենք ստացել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>