Պոպկորնն առեք ու տեղավորվեք․ հաջորդ թատրոնն է սկսում․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին անում զանազան խաբեբաներից քաշվածները։ Ամեն օր տարբեր փորձագետներ, տեղեկատվական անվտանգության մասնագետներ, ՆԳ նախարարությունը զգուշացնում են մարդկանց, որ բոլոր սոցիալական ցանց երով, էլեկտրոնային փոստերով, հեռախոսահամարներով մարդկանց խաբում են, փող կորզում։ Մարդիկ մեքենա են ուզում գնել, պարզվում է՝ խաբվել են, վարկ են ուզում վերցնել․ պարզվում է խաբվել են, դեռ մի բան էլ իրենք են փող տվել, իրենց համար իրենց տանը նստած՝ պարզում են վարկ են իրնենց անունով ձևակերպել, գումար են ներդնում ինչ-որ գործի մեջ, պարզվում է՝ խաբվել են։ Այ էս կարգի բաների նկատմամբ քաղաքացին անպաշտպան է․ ՆԳ նախարարությունը զգուշացնելուց բացի այլ բան չի անում։
Դատախազության դիմացի ակցիան ունիկալ էր․ տարբեր խաբեբաների զոհ գնացած մարդիկ էին։ Ասում են դիմել ենք վարկ ստանալու, մեզանից փող են ուզել, որ վարկը տան․ տվել են, քաշվել ենք․ դիմել ենք կազմակերպությունների, որ օգնեն գումարը հետ ստանան, նրանք էլ են փող ուզել ծառայության համար ու էլի քաշել են։ Եկել են դատախազության մոտ պահանջով, բայց սրանք էլ բան չեն կարող անել։ Ո՞նց էդ ժողովրդին օգնի դատախազությւոնը, եթե լիքը այլ բաներ ունի անելու։ Եթե ամեն օր մի քանի տասնյակ դատախազ գործուղվում է Շենգավիթի դատարան՝ Բագրատ սրբազանի դատին, քանաքեռի դատարան՝ Սամվել Կարապետյանի դատին, Գյումրուց կալանավորված քաղբանտարկյալների դատին, եթե մի քաղաքական գործով 50-60 քննիչ է ներգրավվում, էլ ո՞վ ունի ժամանակ իրական տուժածների, զոհերի խնդիրներով զբաղվելու։ Սրանք հազիվ քաղաքական գործեր են սարքում։
Դրա համար ասում են՝ եկել ենք, ակցիա ենք անում, բայց հույս չունենք։ Լավ, հիմա ուզում եմ հարցնել բոլորին, ովքեր գնացել էին դատախազության դիմաց ակցիա անելու՝ ձեզ միայն էդ խաբեբաներն են գցե՞լ։ Հարցնում եմ մյուս բոլորին, ովքեր ակցիա չեն անում, ՀՀ երեք միլիոն քաղաքացիներին՝ իսկ ձեզ խաբեբաները չե՞ն գցել։ Եթե համացանցով ինչ-որ խաբեբաների ձեռքն եք ընկնում, ձեր տվյալները պաշտպանված չեն լինում, հավատում եք բոլորին, վստահում, ձեր գումարներն եք տալիս ու քաշվում, դրանով կորցնում եք ձեր ունեցվածքը, քայքայվում են նյարդերը, բայց արդյո՞ք խաբեբաներ չեն նաև նրանք, ովքեր ձեզ չեն պաշտպանում էդ ամենից։
Ի՞նչ պակաս խաբեբաներ են նրանք, որ ասել են՝ ձեր հավատը, վստահությունը ներդրեք մեր հեղափոխության մեջ, ու հեսա թույն կյանքով եք ապրելու, վարկերի, պարտքերի դարդից կպրծնեք, էլ կարիքը չեք ունենա․ սրանց էլ չե՞ք վստահել ու էլի քաշվել։ Մի խաբեբա նրանք են, մի խաբեբա ձեր վստահությամբ կառավարության կաբինետներում հայտնվողներն են։ Նրանք ձեր վստահությունը տիրանալով՝ ֆինանսներն են տարել, զրել են ունեցվածքից․ սրանք էլ զրկել են ձեզ ունեցվածքից, հայրենիքից, նյարդերն են քայքայել, փողից են զրկել․ իսկ ո՞վ է ասում, թե Հայաստանի կառավարությունը ձեր փողերը չի խժռում․ էդ արտաքին պարտքը, որ հա մեծանում է, երեկ էի խոսում էդ մասին․ 250 մլն դոլար մենակ էսօր վարկ վերցրեց․ էդ մաշեննիկները ձեզանից 250 մլն դոլար չեն տարել, իսկ կառավարությունը միայն էսօր էդքան տարավ։ Ամեն ինչ թանկացել է, պարենային զամբյուղդ թանկացել է, հարկերը շատացել են, տուրքերը շատացել են, տրանսպորտը թանկացել է, գույքահարկը թանկացել է, աղբի վճարը թանկացել է, կարմիր գծերը թանկացել են, սաղ կյանքը թանկացել է։ Սրանք էս թանկացումներով ձեզանից ավելի շատ փող են կորզում, քան էդ խաբեբաները։ Բայց ինչպես որ այդ մաշեննիկներն են ասում հավատա մեզ, փողերդ տուր, այս – այս բաները կանենք, սրանք էլ էին ասում՝ հավատացեք մեզ, վստահեք, ամեն ինչ կէժանանա, արագաչափերը կհանենք, Ադրբեջանին կկրենք, Ղարաբաղը կանկախացնենք և այլն և այլն։ Կրկնում եմ՝ ինչքան փող ես տվել էդ խաբեբաներին ու ինչքան փող են քեզբնից տարել այս խաբեբաները։ Նրանք տարել են միայն գումարդ, սրանք՝ ամեն ինչն են խժռում։ Հիմա ասում ես՝ դատախազություն, այ էն մաշեննիկին չգիտեմ ով է, չեմ ճանաչում, բայց բռնի․ իսկ էս մյուս մաշեննիկին գիտես ով է։
Սրանք էն մարդիկ են, որ ասել են՝ ժողովուրդ ջան, մենք հեչ, ձեզ համար ենք գալիս իշխանության, որ ձեզ ազատենք, որ արդեն լավ ապրեք։ Հեսա կլինի 8 տարի, որ իշխանության են, դու վարկերի հույսին ես, իսկ իրե՞նք․ կարդում ենք՝ էն մեկը բրաբուսներով է ման գալիս, էն մեկելները դղյակ ունեն, դրամական միջոցները 7-8 նիշանի թվեր են։ Ինչ-որ 22, 24 մլն դրամ աշխատվարձեր են ստանում։ Սրանք եկել են, որ դու լավ ապրես, սրանք կտրուկ լավ են ապրում, իսկ դու դիմում ես, որ վարկ վերցնես, վարկով ապրես, էն էլ խաբեբաների ձեռքն ես ընկնում։ 2018 թվականին ՔՊ-ականները հպարտանում էին, որ հաշվներում զրո դրամ է․ էսօ՞ր։ Բա խաբեբաներ չե՞ն։ Սաղ մարզի ժողովուրդը բողոքում է, որ ոռոգման ջուր չի ունենում, բերքը չի կարողանում մթերել, վարկերի տակ ճռում է, կարկուտը սաղ տանում է՝ փոխհատուցում չեն ստանում, իրենց մարզպետը 30 հազար դոլարանոց ժամացույց է զգում․ ժողովուրդ ջան, էդ խաբվելուդ համար քեզ վատ չե՞ս զգում։
Հեղափոխություն կոչվածից ամիսներ անց Նիկոլը արտասահմանյան այց է կատարում, հանդիպում է հայ համայնքին ու հպարտորեն ասում՝ մեր թիմում մեծահարուստ չկա։ Հիմա նայեք, հիմա հա՛մ հարստացել են, հա՛մ էլ նախորդ թիմից լիքը մեծահարուստ, օլիգարխ, անգամ քուչի խուժան թևակողել են սրանց թիմ։ 25 տոկոս աղքատություն ունեցող երկրում նախարարը մի քանի հազար դոլարանոց հագուկապ ունի ու ծաղրում է նրանց, ովքեր այդ մասին խոսում են։
Ու էս ամենի հանդիսատեսը ժողովուրդն է։ Մենք հիմա ուղիղ եթերով նստած նայում ենք, թե ինչպես են կառավարության խաբեբաները ու կառավարության գործունեությունից ու անգործությունից ոգևորված խաբեբաները մեզ թալանում։ Մենք ուղիղ եթերով նստել նայում ենք սրանց հարստանալը։
Սիրելի հպարտ ժողովուրդ, վարչապետ եք, ինչ եք, մոռացել եմ էլ, թե ձեզ ինչ պաշտոն էր սա տվել, դուք էդ թատրոնի հանդիսատեսն եք․ լուսանկարը նայեք, էս ա թատրոնը, սա բեմն է, սա հանդիսատեսն է․ սկզբից բարձրացան բեմ, ձեզ ծափահարեցին, ասացին՝ դուխով, մեռնում ենք ձեզ համար, բոլորիդ բաժանեցին վարչապետի կոչում․ ու վերջ, էլ դուք կապ չունեք էդ բեմի հետ․ ոնց որ լինում է սովորական թատրոններում, դուք ընդամենը հանդիսատես եք ու հետևում եք զարգացումներին։
Բեմի վրա գործող անձինք արագ հարստանում են, էն միլիոնատերերը բեմի վրա փոխարինվում են մյուս միլիոնատերերով, կամ էն նախկին միլիոնատերերը տոեղափոխվում են արդեն բեմի մյուս կողմը․ էդ միլիոններից հանդիսատեսին ոչ մի կոպեկ բաժին չկա, դուք ընդամենը հետևում եք ով ա հարստանում, ով ինչ ա առնում ձեր հաշվին։ Ու հա ձեզանից ուզում են տոմսի գումար, որ շարունակեն թատրոնը։ Դուք էլ վճարում եք։ Ո՞ր մի կինո կամ թատրոն գնացածն է փող տալուս բացի հարստացած հետ գալիս։ Դուք պոպկորնը առել եք ու հետևում եք թատրոնին․ սրանք հարստանում են, մի միլիարդատերը, մի բրաբուսատերը փոխվում է մյուսով, էն մեկից դղյակը խլում են, մյուսին են տալիս, բայց դրանից ձեզ ոչինչ։ Ուղղակի ներկայացման վերջում նոր փռած ասֆալտով գնում եք տուն։
Կարճ ասած՝ էդ թատրոնը դու ես պատվիրել, ժողովուրդ ջան, էդ թատրոնի համար դու ես վճարում, դու ես տոմսերն առել, դու ես որոշում՝ մինչև երբ մաշեննիկները քեզ թալանեն։ Որ պահին որ դու չուզենաս, դու չթողնես, այ էդ ժամանակ էլ ձեռքներից կբռնես ու էլ չեն թալանի։ Ի վերջո, հանդիսատեսից պետք է անցնես բեմ։ Դո՛ւ ես տոմսի փողը տալիս, դերասաններին վճարում, ուրեմն պետք է դու որոշես ներկայացումը»։

