Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միցոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։ Այսպիսով՝ Ամանորի կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետք է իրականացվեն տարածքների ձեւավորման աշխատանքներ։ Կատարվելու են վարչական շրջանի մի շարք փողոցների ամբողջական լուսավորում և ձեւավորում՝ ապահովելով տարածքների գեղեցիկ, գունազարդ և տոնական տեսք։

Այս ծառայության համար հատկացվել է 12 մլն դրամ։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արաբկիր վարչական շրջանի տարածքում նախատեսված է տոնական ձեւավորում. աշխատանքների հստակ կազմակերպման համար անհրաժեշտ է տոնական լուսավորության սարքավորումներ տեղադրել։ Նախատեսված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայի մուտքի շվաքարանի մետաղական կարկասին ամրացնել արհեստական եղեւնու ճյուղեր, գեղեցիկ լուսաշղթայի տեսքով լուսավորված անձրեւային կաթիլներ: Այս և այլ ծառայությունների համար հատկացվել է 11,9 մլն դրամ։ Քաղաքապետարանը որոշել է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համար ամանորյա տոների կապակցությամբ նաև անհրաժեշտ է կազմակերպել տոնական միջոցառում-հյուրասիրություն՝ առնվազն 180 անձի համար, որի համար հատկացվել է 2 մլն 668 հազար դրամ։ Ամանորի կապակցությամբ մեկ այլ միջոցառման կազմակերպման համար հատկացվել է 1մլն 998 հազար դրամ։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար ամանորյա հյուրասիրություն կազմակերպելու նպատակով կնքվել է 3 մլն 255 հազար դրամ։

Նոր Նորք վարչական շրջանում գործող մոդեռն ոճով բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում անհրաժեշտ է կազմակերպել հյուրասիրություն՝ 230-ից 250 անձի համար։ Բացի հյուրասիրությունից, եւս 1 մլն 690 հազար դրամ հատկազվել է Նոր Նորք վարչական շրջանում Ամանորյա տոնական համերգ կազմակերպելու համար։ Տարվա ընթացքում աշխատանքային, մասնագիտական ձեռքբերումներ գրանցած Աջափնյակ վարչական շրջանի լավագույն մասնագետներին պարգեւատրման արարողությունը եւ հյուրասիրությունը, վարչական շրջանի շենքում կազմակերպելու համար, հատկացվել է 1 մլն 644 հազար դրամ։ Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա տոնական լույսերի վառման համերգ-միջոցառման կազմակերպումը Բուենոս Այրեսի այգու տարածքում, ինչպես պայմանագրում է նշված՝ «ճանաչված, էստրադային մեկ երգչուհու և բարձրակարգ նվագակցողի (DJ) մասնակցությամբ», արժեցել է 1 մլն 444 հազար դրամ։ Ծառայություն մատուցող կազմակերպությունը վարչական շրջանի 320 երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում պետք է տրամադրի տոմսեր՝ Պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի, Պարոնյանի կամ Թումանյանի տիկնիկային թատրոնների ներկայացումների համար՝ ամանորյա տոնական ու հեքիաթային թեմաներով: Այս ծառայության համար նախատեսվել է 888 հազար դրամ։ Ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում, Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ պետք է կազմակերպվի 30-45 րոպե տեւողությամբ տոնական միջոցառում՝ տոնածառի լույսերը վառելու արարողություն՝ պրոֆեսիոնալ վարողի, հայկական էստրադայի հայտնի, ճանաչված կատարողի, սիրված մանկապատանեկան երգի-պարի անսամբլի կամ վոկալ-էստրադային ստուդիայի 5-7 պատանի երգիչների մասնակցությամբ:

Ծառայության համար հատկացվել է 1 մլն 497 հազար դրամ։ Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ, Նուբարաշեն վարչական շրջանում ճաշկերուլթ եւ ամանորյա տոնակատարություն կազմակերպելու համար ՀՀ հպարտ հարկատուների գրպանից ծախսվել մոտ 37,5 մլն դրամ գումար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>