Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ
Ինչպես հայտի է, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն էր տեղի ունեցել: Քաղաքի մարդաշատ վայրում սպանվել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը:
ՆԳՆ-ից 1lurer.am-ին հայտնեցին, որ Աբովյանում կատարված սպանության համար կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:

