Ձերբակալել են AntiFake-ի երկրորդ լրագրողին
«Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց)»,-հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտից գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։
«Հավանաբար նրան նույնպես ձերբակալել են լրատվականի գործունեությունը դադարեցնելուն ուղղված ռեպրեսիայի շրջանակներում»,-նշում է փաստաբանը։
ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ Իշխան Խոսրովյանի ձերբակալության մասին առայժմ տեղեկատվություն չունեն։

