ՀԾԿՀ-ն շատ ներկայացուցչական կազմով եղել է Թուրքիայում. թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել, որն էր նպատակը. ՀԷՑ-ի նախկին տնօրեն
ՀԷՑ–ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը 24 news-ի հետ հարցազրույցում ասել է. «Իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել Թուրքիայում: Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, որն էր նպատակը:
Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել»։

