«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
24
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղածների վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս մի քանի օրը Արագածոտնի թեմից բազմաթիվ հոգևորականներ են հրավիրվել, որպես վկա հարցաքննության, ինչպես նաև՝ Մայր Աթոռից: Ընդ որում, սա ոչ թե Երևանի քննչական վարչությունում քննվող վարույթով է, որով բերման էին ենթարկել Արագածոտնի թեմի հոգևորականներին, այլ՝ Նաթան Սրբազանի հետ կապված քրեական վարույթով է:
Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության հետ կապված առիթով քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը վերաբերում էր հավաքին մասնակցելը հարկադրելուն:
Պարզվում է, որ այդ նույն քրեական վարույթի շրջանակում քննչական կոմիտեն հիմա էլ Քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով է վարույթ իրականացնում:
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղած նախկին տեր Արամ Ասատրյանի և տեր Թադե քահանայի վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները:
Ըստ քրեական օրենսգրքի խտրականություն է համարվում տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի իրավունքները կամ ազատությունները, կամ որով անձին առավելություններ են տրվում՝ առանց օբյեկտիվ հիմքի կամ իրավաչափ նպատակի՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի… աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ….. անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով:
Պատկերացնում եք, քննչական մարմինը մտածում է որ նախկին տեր Արամին կարգալույծ են արել խտրական վերաբերմունքով պայմանավորված: Քննչական մարմնին չի հետաքրքրում, որ հենց քննչական մարմինն է խտրական վերաբերմունք ցույց տալիս Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության դեպքով, երբ քրեական վարույթ չի նախաձեռնում ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելուն: Հիշեցնեմ, որ հենց այդ հատկանիշներով քրեական գործ հարուցվել էր Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու դեպքի առիթով:
Նախկին տեր Արամի նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվել, որովհետև չի եղել դեպք, որ որևէ հոգևորական ա/ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկի Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, բ/ անտեսի Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևի իր կարգազանց ընթացքի մեջ, գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, և կարգալույց չարվի:
Բայց նաև հիշեցնում եմ, որ խտրականության թեսթը չի կարող կիրառվել Եկեղեցում: Չի կարող կինը՝ հենց սեռով պայմանավորված դառնալ քահանա կամ եպիսկոպոս, չի կարող չմկրտված մարդը ստանալ Սուրբ Հաղորդություն: Հիմա ի՞նչ, սա խտրական վերաբերմու՞նք է համարվելու:
Քննչական մարմնին հիշեցնում եմ, որ
— ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ
— «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
Պետությունը, այդ թվում՝ քննչական մարմինը, իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին: Դա անթույլատրելի է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի որոշումներ, որոնցով պաշտպանել է եկեղեցու ինքնավարության իրավունքը:
Գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում նույնպես ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Նմանապես, ՄԻԵԴ-ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ:
Քննչական կոմիտեն իրավունք չունի խառնվել Եկեղեցու ներքին գործերին:
Սա քննչական կոմիտեի հակաեկեղեցական շարժման նոր ռեկորդն է:
Հ.Գ. 34 տարվա Հայաստանի պատմության մեջ ինչի համար եպիսկոպոսները հանկարծ դարձան հանցագործներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 7 տարիների մեջ ինչու էսպիսի վատ եկեղեցականներ չհայտնաբերվեցին, իսկ 2025թ. մայիսից հետո հանկարծ դարձան վատ եկեղեցականներ:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>