Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Այս մասին Euromedia24-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում ընթացող քարոզարշավին զուգահեռ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործությամբ էր զբաղված, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքով՝ քարոզարշավի ընթացում թեկնածուները, կուսակցականները, վստահված անձինքն չեն կարող բարեգործություն անել, արգելված է, խախտողներն էլ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

