Ծառայությունը նաև ստաժ կհաշվեն. իշխանությունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում
«Հրապարակ»-ը գրում է.
«Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան և քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։ Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու` իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով։ Օրինակ, մեզ ասացին, որ քննարկում են նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, և նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը»:

