Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում
Դիտել նաև
Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին
Հռոմի պապ Լևոն 14-րդին կոչ են արել պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար․ The Christian Post
Հռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատել
Գարեգին Երկրորդը կհանդիպի Հռոմի պապի հետ
Հռոմի պապը ընտրվեց
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Աղոթքը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։
Հռոմի Պապի այցելությունը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։

