Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
5
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը փորձում է բավարարել Փաշազադեի պահանջը՝ տեսնելով, թե ինչ ճակատագրերի են արժանացել Սաակաշվիլին և Տիխանովսկայան

Կարող է հարց առաջ գալ, թե ինչ կապ ունեն Սաակաշվիլին, Տիխանովսկայան և Փաշազադեն Նիկոլ Փաշինյանի  գործողությունների հետ, որոնք ուղղված են  Հայ Առաքելական Եկեղեցու դեմ:

Այս հարցի պատասխանի համար, փորձենք հերթվ ներկայացնել նրա գործողությունների տրամաբանությունը, որից էլ պարզ կդառնա վերը նշվածի պատասխանը:

              Ե՞րբ և ինչո՞ւ Փաշինյանն սկսեց իր կատաղի պայքարը եկեղեցու դեմ

Դեռ 2018 թվականի մայիսին, Փաշինյանի՝ իշխանության գալուց անմիջապես հետո,  Գարեգին II կաթողիկոսի և եկեղեցու դեմ  սկսվեց  փողոցային պայքար՝   «Նոր Հայաստան՝ նոր Հայրապետ»  կարգախոսով։ Այն ժամանակ այդ պայքարը գլխավորում էր հայր Կորյունը:

Նա հույս ուներ, որ կստանար աջակցություն Փաշինյանից, սակայն վերջինս հրահանգեց իր շրջապատին չմտնել ներեկեղեցական հարաբերությունների մեջ:

Այն ժամանակ Փաշինյանի օրվա խնդիրը եկեղեցին չէր, այլ նախկին իշխանությունների դեմ պայքարն էր: Եվ այդ համատեքստում նա չէր ուզում ավելորդ պայքարի ճակատ բացել եկեղեցու դեմ:

Եկեղեցին էլ այն ժամանակ առանձնապես չէր քննադատում Փաշինյանի իշխանությանը:

Պատերազմում պարտությունից հետո իշխանությունների խնդիրներն ավելի սրվեցին։ Այդ ժամանակ՝ 2020 թվականի դեկտեմբերին, Գարեգին II կաթողիկոսը առաջին անգամ կոչ արեց Նիկոլ Փաշինյանին  հրաժարական  տալ։

Սակայն եկեղեցու պահանջը չէր ենթադրում նաև կոնկրետ գործողություններ, քանի որ Էջմիածինը փորձում էր գործողությունների մասով հեռու մնալ քաղաքականությունից:

Ի դեպ, եկեղեցու քննադատությամբ հանդես էր գալիս նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն, այն ժամանակ, նա էլ չէր փորձում կոնկրետ գործողություններ կիրառել եկեղեցու դեմ, համարելով, որ այս կառույցը իրեն մրցակից չէ ընտրություններում և, նշանակում է, չի կարող որպես կառույց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:

2020-ից սկսած՝ բոլոր փողոցային պայքարները ձախողվեցին: Ընդդիմությանը չհաջողվեց հաղթանակ տանել նաև 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքում:

Դրա արդյունքում առաջ էր եկել պարադոքսալ մի իրավիճակ. Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ ձախողում էր Հայաստանի շահերը, իսկ ընդդիմության ներկայացուցիչները չէին կարողանում դրանք օգտագործել՝ նրան իշխանությունից հեռացնելու համար:

Դրա պատճառների մասին երկար վերլուծությունների մի ամբողջ գիրք կարելի է գրել, սակայն դրա մասին կխոսենք հետագայում:

Քաղաքական ընդդիմության անկարողությունն առաջացրել էր երկրի քաղաքական դաշտում մի մեծ «բաց», որն էլ փորձեց 2024-ի  գարնանը լրացնել Բագրատ Սրբազանը:

Տավուշի հայտնի դեպքերից հետո, նրան հաջողվեց նոր կերպարով հանդես գալ և երկրում ձևավորել նոր քաղաքական բողոքի մեծ ալիք:

Իշխանությունը փորձեց մեղադրել եկեղեցուն, սակայն այստեղ Էջմիածինը ճիշտ լուծում գտավ, որպես կառույց տարանջատելով իրեն Բագրատ Սրբազանի շարժումից:

Այսինքն, եկեղեցին որոշեց ուղղակի չխառնվել քաղաքական գործընթացի մեջ, հայտարարելով, որ եկեղեցին և պետությունը պիտի իրար գործերից անկախ գործեն:

Դա չէր նշանակում, որ եկեղեցականները չէին համակրում Բագրատ սրբազանի շարժմանը:

Համակրել և կոնկրետ գործողություններով միջամտելը տարբեր երևութներ են:

Փաշինյանն էլ երբեք դրական վերաբերմունք չի ունեցել եկեղեցու հանդեպ, բերելով տարբեր պատճառաբանումներ, է՛լ  նախկինների հետ կապը, է՛լ հիշելով Պապ թագավորին: Սակայն այդ գնահատականներից այն կողմ Փաշինյանը կոնկրետ քայլերի չէր դիմում:

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց կոնկրետ քայլերի դիմել եկեղեցու դեմ այս տարվա մայիսից սկսած

Այս տարվանից սկսած՝ Փաշինյան սկսեց ինտենսիվ կերպով պահանջել Ալիևից կնքել «խաղաղության պայմանագիր», որպեսզի դրա միջոցով նա կարողանա գալիք 2026-ի ընտրություններում, օգտագործել, որպես կարևոր հաղթաթուղթ:

Փաշինյանը հասկանում է, որ 2026-ին նա այլևս չի կարողանալու օգտագործել «նախկինների»  խաղաթուղթը մի շարք պատճառներով:

Իսկ դա նշանակում է, որ նա չի կարողանա օգտագործել նաև նախկինների «թալանի»  խաղաթուղթը: Իսկ իր դրական արդյունքները բավարար չեն՝ ընտրություններում հաջողության հասնելու համար:

Ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը պարտվի, նրան դա տեսանելի է Սաակաշվիլու օրինակով:

Վերջինս 2012-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտվեց, առժամանակ հայտնվեց Ուկրաինայում, իսկ այսօր հայտնվել է Վրաստանի բանտում:

Փաշինյանը կարող է նաև ճողոպրել Հայաստանից, հնարավոր պարտությունից հետո, սակայն այդ տարբերակն էլ նրան, գոնե այս պահին, չի հրապուրում՝ տեսնելով Բելառուսի ընդդիմության հայտնի դեմքերից Տիխանովսկայայի վիճակը:

Նա 2020 թվականից ապրում էր Լիտվայում և ուներ պետության վտարանդի ղեկավարի կարգավիճակ:  Տարեկան նրա վրա Լիտվայի կառավարությունը ծախսում էր մեկ միլիոն եվրո:

Սակայն այս տարվա հոկտեմբերին Տիխանովսկայան զրկվեց այդ կարգավիճակից և մասնավորապես, նաև այդ պատճառով չեկավ Երևան՝ մասնակվելու համար «Եվրոնեստի»  աշխատանքներին:

Իսկ Փաշինյանի համար լինել Հայաստանից դուրս և չունենալ պաշտոնապես հաստատված անվտանգության համակարգ՝ կնշանակի հայտնվել խիստ վտանգավոր վիճակում:

Փաշինյանն այս ամենը լավ է հասկանում և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի  2026-ի ընտրությունների արդյունքում, չհայտնվի Սաակաշվիլու և Տիխանովսկայայի վիճակում:

Իսկ դրա համար իրեն անհրաժեշտ են լրացուցիչ փաստարկներ, որպեսզի կարողանա ստանալ համապատասխան քվե:

Այս համատեքստում Ադրբեջանի կողմից «թղթի»  կտոր ստանալը, կենսական նշանակություն ունի:

Փաշինյանն արդեն համոզել է Էրդողանին, որպեսզի վերջինս ազդի Ալիևի վրա այս հարցում:

Այդ տեսանկյունից տրամաբանական էր, որ Թուրքիայի ԱԳ նախարարը վերջերս հայտարարեց, որ «... հույս ունի որ 2026-ի առաջին կեսին Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն խաղաղ պայմանագիր...»:

ԱԳ նախարար Ֆիդանի այս մեսիջը առաջին հերթին ուղղված էր Ալիևին:

Վերջինս, այս տարվա սկզբում մի շարք պահանջներով հանդես եկավ, որպեսզի համաձայնվի բավարարել այս պայմանը: Բացի հրապարակային պահանջներից՝ փոխել Սահմանադրությունը, Ալիևը հանդես եկավ նաև քողարկված մի շարք պահանջներով ևս:

Մասնավորապես,  բացի պաշտոնական նախապայմաններից, Մինսկի խմբի լուծարումից և Սահմանադրությունը փոխելուց, Ադրբեջանն արդեն նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք վերաբերում են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձին և այդսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի»  բացմանը:

Իսկ որպեսզի Փաշինյանը ստիպված լինի հրապարակային դիրքորոշում հայտնել, Ալիևը այս տարվա մայիսին  ուղերձով հանդես եկավ Անկարայում անցկացված կոնֆերանսում, որտեղ բառացի նշեց, որ՝ «առանց արևմտյան ադրբեջանցիներևի վերադարձի, տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել»:

Ալիևին այս թեզի հնչեցումը անհրաժեշտ էր, որպեսզի կարողանար ստուգել Փաշինյանի արձագանքը:

Ինչը չուշացավ. Փաշինյանն, ինչպես միշտ, Ալեն Սիմոնյանի շուրթերով, Ալիևի այս ուղերձից անմիջապես հետո,  հայտարարեց, որ «...ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց գյուղեր, համաձայնագրի կնքումից անմիջապես հետո...»:

Ինչ վերաբերվում է Զանգեզուրի միջանցքի  խնդրին, այս հարցում էլ Փաշինյանը գնաց զիջմանը, այս տարվա օգոստոսի 8-ին հատուկ մի փաստաթուղթ կնքելով արդեն Վաշինգտոնում՝ ներքաշելով ԱՄՆ-ի նախագահին:

Զանգեզուրի միջանցքի   ամերիկյան փաթեթավորումը անհրաժեշտ էր Փաշինյանին, գոնե իր զանգվածին մոլորեցնելու համար, թե ինքը զիջել է ոչ թե Ադրբեջանին, այլ ԱՄՆ-ին:

Ստանալով գրեթե այս բոլոր զիջումները, այնուամենայնիվ, Ալիևը չի շտապում իր նվերը հանձնել Փաշինյանին՝ փորձելով նրանից կորզել էլ ավելի մեծ զիջումներ:

Այս փուլում դա վերաբերվում է Հայ Առաքելական եկեղեցու ճակատագրին: Ադրբեջանը ցանկանում է, որ այդ կառույցը չլինի համահայկական և ենթարկվի բացառապես Փաշինյանին: Բացի այդ, եկեղեցին պիտի հրաժարվի միջազգային ատյաններում հանդես գալ Ադրբեջանի դեմ և համաձայնվի ադրբեջանցիների վերադարձին Հայաստան:

Ավելին, Ալիևի շրջաբերականները Փաշինյանին միջնորդավորված ներկայացնում է Կովկասի  ադրբեջանցիների և մահմեդականների հոգևոր առաջնորդ Փաշազադեն:

Այս տարվա մայիսին նա   հայտարարեց, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհրդի» ստեղծման մասին: Հասկանալի պատճառով, այդ խորհուրդը պիտի սպասարկի Հայաստան  վերադարձած ադրբեջանցիների կրոնական կարիքները:  Իսկ որպեսզի հիմնավորի իր այս որոշումը, հայտարարվեց, որ Հայաստանը ձևավորվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարածքների վրա:

Փաշազադեն չբավարարվեց այս ցինիկ և վիրավորական ձևակերպումներով և հանդես եկավ Հայ եկեղեցու դեմ հետյալ հայտարարությամբ. «...Քրիստոնեության պատմության՝ որպես բացառիկ համայնքի մասին կեղծ պատկերացումներով ներկայացրած հայերի կրոնական կենտրոնի՝ աշխարհի առաջին քրիստոնյաների միակ նպատակն էր աջակցել այնպիսի հայկական ուտոպիային, ինչպիսին «Մեծ Հայաստանն է»: Մենք բախվում ենք մի համայնքի, որը բազմաթիվ կեղծիքներով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, տարածվել է աշխարհով մեկ՝ Էչմիաձնի  և Կիլիկիայի կրոնական կենտրոնների միջոցով: Հայ եկեղեցականները  հեռու են  խաղաղության, եղբայրության, խաղաղ հարևանության մասին քրիստոնեական պոստուլատներից, որոնք անդադար քարոզել են, թշնամանք, ռևանշիզմ  հարևանների նկատմամբ։ Նրանց նպատակն է, որ եթե հայկական պետությունը վերանա  քաղաքական անկարողության պատճառով, ապա հայոց ազգային եկեղեցին պիտի  շարունակի  մոբիլիզացիոն կենտրոնի առաքելությունը, ստեղծի  և ղեկավարի  այնպիսի գրիգորյանական կրոնական պետություն, ինչպիսին Վատիկանն է...»։

Ուշադրություն դարձնենք Փաշազադեի այն մտքի վրա, որ ինքը արդեն գիտի, որ պիտի վերանա հայկական պետականությունը և մտահոգված է, որ նրա տեղը կարող է պահպանվել հայկական մի փոքր կղզյակ՝ Էջմիածին կենտրոնով:

Փաստացի Փաշազադեն հուշեց, թե իրականում ինչի մասին են կուլիսներում զրուցում Ալիևն ու Փաշինյանը:

Սակայն հայ եկեղեցու պատասխանը չուշացավ Բեռնից, որտեղ հնչեցին համարժեք  հակազդող տեսակետներ, ինչին արդեն չէր կարող չարձագանքել Փաշինյանը:  Հակառակ դեպքում՝ Ալեն Սիմոնյանի համաձայնությունը ադրբեջանցիների վերադարձի մասին կարող էր կեղծ թվալ:

Ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց հարձակում սկսել հայ եկեղեցու դեմ:

Հենց այդ ժամանակ  Փաշինյանը կտրուկ սկսեց  քննադատել եկեղեցուն՝ այն համեմատելով  «չուլանի»  հետ:

Հաջորդ օրը վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես քննադատեց Հայ Առաքելական եկեղեցուն։ Նա Գարեգին II-ին անվանեց «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ», իսկ նրա հոգևորական կողմնակիցներին՝ «սևահեր մոլագարներ»։

Իհարկե, Փաշինյանը չսահմանափակվեց միայն եկեղեցական շենքերի վիճակով, այլ «մտահոգվեց» կաթողիկոսի բարոյական կերպարով, որին մեղադրեց իր կուսակրոնությունը խախտելու մեջ և կոչ արեց նրան հրաժարական տալ։ Ավելի ուշ Փաշինյանը կոչ արեց ընդունել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) պարզեցված կանոնադրություն՝ կաթողիկոսի ընտրության մեխանիզմը փոխելու համար՝ պետության մասնակցությամբ և թեկնածուների  ստուգման գործընթացով։ Պարզ ասած՝ նա առաջարկեց զրկել եկեղեցուն ինքնավարությունից և, ըստ էության, այն ենթարկել պետությանը։

Փաշինյանի հայտարարությունները  ուղիղ կերպով  հակասում էին Սահմանադրության այն դրութին, որ եկեղեցին անջատված է պետությունից:

Իսկ որպեսզի նա հասներ իր վերջնական նպատակին, Փաշազադեի հայտարարությունից մեկ ամիս անց, նա քրեական գործեր սկսեց կարել արդեն եկեղեցականների վրա:

Հունիսի 17-ին կալանավորվեց Սամվել Կարապետյանը, եկեղեցուն պաշտպանելու համար, իսկ օրեր անց քրեական գործեր կարվեցին Բագրատ և Միքայել սրբազանների դեմ:

Իսկ օրեր առաջ, հոկտեմբերի 15-ին տասնմեկ քահանա, այդ թվում՝ թեմակալ առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, ձերբակալվեցին   Արագածոտնի թեմում:

 

Ինչպե՞ս է պատկերացնում Փաշինյանը բավարարել Ալիևի պահանջը և վերացնել  Հայ Առաքելական եկեղեցին

Ըստ Փաշինյանի՝ շատ եկեղեցիներ գտնվում են Հայաստանի կառավարության գրանցամատյաններում, ուստի դրանք կարող են խլվել Հայ Առաքելական Եկեղեցուց։ «Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կա ինտրիգ, մանիպուլյացիա և կեղծ լրատվական միջոցների խմբեր, մենք կարող ենք և ունենք բոլոր բարոյական և իրավական հիմքերը այդ եկեղեցիները հասարակությանը վերադարձնելու համար», - նշեց նա։

Փաստացի, եկեղեցին քանդելու համար, նա փորձում է ձևավորել «նոր եկեղեցի», որը կգործի արդեն իր կողմից նշված պետության բալանսի տակ գտնվող եկեղեցիներում:

Դրա համար Փաշինյանի թիմը շտապ կարգով փորձում է ձևավորել նոր եկեղեցական դաս՝ փորձելով գտնել նրանց ներկայիս եկեղեցականների միջից:

Սակայն մինչ այսօր գտել են դեռ մեկին՝ Տեր Արամին, որին սակայն եկեղեցին կարգալույծ արեց, և նա դարձավ Ստեփան  Ասատրյան:

Սակայն Փաշինյանի կարծիքով, այդ անձնավորությունը պիտի օրինակ ծառայի մյուսների համար, որպեսզի իր ծրագիրը կյանքի կոչվի:

Ահա թե ինչու, երեկ, կիրակի օրը, նա որոշեց Հովհաննավանքում մասնակցել կիրակնօրյա «պատարագի», որը մատուցում էր նախկին քահանա, այժմ կարգալույծ Ստեփան Ասատրյանը:

Այդ «արարողությանը» մասնակցում էր ՔՊ-ի  գրեթե ողջ ընտրանին:

 

Ինչպիսի՞ն է  Փաշինյանի այս քայլերի վերաբերյալ միջազգային արձագանքը

Արևմտյան գրեթե բոլոր փորձագետների համոզմամբ՝ Փաշինյանի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու պառակտումն է:

Փաշինյանն արդեն իր դիվանագիտական խողովակներով փոխանցել է իր արևմտյան գործընկերներին, որ ինքը՝ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցին համարում է սպառնալիք Ադրբեջանի հետ իր կողմից հաստատված խաղաղությանը։ Հետևաբար, նա որոշել է  այն տրոհել։ Այժմ Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կարող են ղեկավարել նոր կազմակերպությունը։ Օրինակ, նա ձգտում է համագործակցել Ստամբուլի Տիեզերական պատրիարք Բարթողոմեոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Ավելին, Փաշինյանը հավաքագրում է նախկին քահանաների, որոնք տարբեր պատճառներով մերժվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից:

Միջազգային դիտորդները այս տեղեկատվությունը հաստատում են և համոզված են, որ Փաշինյանը փորձում է գնալ Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի ուղով:

Բացի այդ, Փաշինյանը լավ իմանալով, թե ինչ տրամադրություններ են տիրում Արևմուտքում Վրաստանի հանդեպ, փորձում է իր գործընկերներին համոզել, որ եթե այս հարցում իրեն չաջակցեն, ապա 2026-ից հետո Հայաստանը կհայտնվի Վրաստանի վիճակում, և Արևմուտքը վերջնականապես կզրկվի իր ազդեցությունից, արդեն ոչ միայն Վրաստանում, այլև Հայաստանում:

Իհարկե, Փաշինյանի գլխավոր և իրական  նպատակը Ալիևից իր համար բաղձալի թղթի կտորը ստանալն է, որպեսզի կարողանա հերթական անգամ խաբել հայ հանրությանը:

Արևմուտքում Փաշինյանի հանդեպ սկեպտիկ վերաբերմունք է տիրում, այդ իսկ պատճառով, նրանք ոչ աջակցում են, ոչ էլ քննադատում են Փաշինյանին, որպեսզի հնարավոր հաջորդ իշխանության հետ, չփչացնեն հարաբերությունները:

Մնում է, որ Հայաստանի հավաքական ընդդիմությունը նույնպես ճիշտ գնահատի իրավիճակը և փորձի ավելորդ հաղթաթուղթ չնվիրի Փաշինյանին ընտրություններից առաջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan