«Տեր Սարգիս քահանա Սարգսյանին կիրակի կանչել են ՔԿ»․ Արա Զոհրաբյան․ Տեսանյութ
Դիտել նաև
Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել. Տեր Եսայի
Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Մայր աթոռ
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց մեկ ամսով
Քննչական կոմիտեն Արագածոտնի թեմից բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի
Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը
«Մենք արձանագրեցինք, որ ոստիկաններն իրենց պարտականությունը չկատարեցին՝ եկեղեցի ներխուժելը կանխելու գործառույթը չիրականացրին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ հաջորդ հանգրվանը կլինի կիրակի օրը օծյալ քահանայի կողմից պատարագի ծեսի մատուցման խոչընդոտումը, ինչը հանցագործություն է։
Փաստաբանը նաև հայտնեց, որ Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը կատարի պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: «Փաստաբանի հետ պետք է ներկայանա, փաստաբանները կիրակի օրը չեն աշխատում, բայց Տեր հորը հրավիրել են հարցաքննության․ սա նույնպես պատարագի ծեսի կատարումը խոչընդոտելու շրջանակների մեջ է մտնում»։

