Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Դպրոցները փակվում են, գյուղերը՝ դատարկվում․ պատրաստվում են ադրբեջանցիների՞ն դիմավորել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կառավարության այսօրվա Նիստում խոսում էր ինչ-որ աշխատատեղերի բացարձակ ռեկորդի մասին՝ գործազրկության աճի ֆոնին, խոսում էր տնտեսական թռիչքային աճի մասին՝ բարձր աղքատության ֆոնին։ Ու դարձյալ խոսում էր նրա մասին, թե որքան կարևոր է կրթվելը։ հատկապես կրթությունը գովաբանելիս կառավարությունը հանրությունից թաքուն մի որոշում կայացրեց, որը ավելի շատ հակակրթական է։ Փաշինյանը որոշեց փակել Վայոց ձորի մարզի Կարմրաշեն համայնքի դպրոցը։ Դե ասում են՝ ընդամենը 2 աշակերտ է սովորում, ինչո՞ւ դպրոց պահենք, թող ամեն օր 7 կիլոմետր քայլեն, մեկ ուրիշ գյուղի դպրոց գնան։ Լավ, իսկ ինչո՞ւ է ընդամենը 2 աշակերտ։ 2017 թվականին դպրոցն ունեցել է 22 աշակերտ։ Նիկոլը եկել , խոստացել է հայրենադարձություն, խոստացել է, որ գյուղերը չեն դատարկվի, որ գյուղում ապրողները կունենան լավ պայմաններ, մարզերի համաչափ զարգացում կլինի, այլևս բահով հող չեն մշակի, այլ թուղթ ու գրիչով և այլն և այլն, բայց ով զարմանք, 2019 թվականին աշակերտների թիվը 22-ից ոչ թե դարձել է 100, այլ իջել է 14-ի, պակասել է 8-ով։ 2021 թվականին Նիկոը գնացել է ու լիքը նախընտրական խոստումներ տվել․ մեկ տարի անց դպրոցում աշակերտների թիվը պակասել է ևս 10-ով և մնացել է 4 աշակերտ, 2023 թվականին՝ 3 աշակերտ, 2024 թցվականին՝ 2 աշակերտ։ Այսինքն, այդ դպրոցը եթե չփակեին այսօր, հաջորդ ուստարում մեկ ա՝ աշակերտ չէր մնա։

Ինչո՞ւ է պակասել աշակերտների թիվը, մարդիկ արտագաղթում են երկրից, գյուղերից տեղափոխվում են քաղաքներ, հատկապես՝ Երևան կամ էլ գնում են Հայաստանից։ Որովհետև գյուղերում չկա աշխատանք, չկան տարրական պայմաններ, չկա կյանք։ Էդ որ ամբողջ օրը ասում եք տնտեսական աճ, բա ո՞ւր է, էդ որ ամեն օր ասում եք խաղաղություն, ո՞ւմ համար է, եթե դատարկվում են բնակավայրերը։ Երևանը արդեն տրաքվում է մարդկանց քանակից, ամեն ինչ կենտրոնացրել եք այստեղ։

Նիկոլն ասում է՝ մեր օրոք դպրցներ չեն փակվում, մեր օրոք դպրոցներ են կառուցվում։ Նայում եմ վիճակագրությունը, պարզվում է, որ Նիկոլի օրոք փակվել է շուրջ 25 դպրոց։ 3, թե 500 հատ դպրոց պետք է կառուցեին, կառուցել են 30-ը, փակել են 25-ը։ Բայց ուշագրավ է, որ Նիկոլը կարողացել է որոշ մարդկանց համոզել, թե ինքը դպրոց փակող չէ, այ փակողը չար ու նախանձ Ժաննան է, կրթության, գիտության և այլնի նախարարը։ Բագարան գյուղի դպրոցը փակվում է, գյուղացին ասում է՝ Փաշինյանը տեղյակ չէ։ Ոնց, էլի, տեղյակ չէ, ախար հենց ինքն է փակողը, ինքն է, չէ՞, դրա համաձայնությունը տալիս ու ինքն է որոշում, որ էդ դպրոցի փակման թեման պետք է կառավարության նիստում բարձր չասել, այլ պետք է անվերջ խոսել միայն ասֆալտից։ Սրանք դպրոցի մասին չեն մտածում, կրթության մասին չեն մտածում, այլ՝ իրենց աշխատավարձերի, պարգևավճարների։ Նույն կառավարությունը, որ այսօր որոշեց դպրոց փակել, որպեսզի ամեն տարի անիմաստ փող չտա երեխաների կրթության համար, ուսուցիչների աշխատավարձի համար, այդ նույն կառավարությունը որոշեց ու էլի չզեկուցվող, թաքուն հարցով, 26 մլն դրամ տալ, որ Ազգային ժողովում ևս մեկ վերելակ տեղադրեն։ 3 հարկանի շենք է ընդամենը, ալարում են ոտքով բարձրանալ, վերելակ են ուզում։ Դպրոց պահելու համար գումարը համարում են անիմաստ, այ էդ փողով շատ թանկարժեք ավտոներ կարող է առնել ՔՊ-ական նախարարների համար «ժողովրդի իշխանությունը»։ Իրենց ծախսերը սրանք չեն կրճատում, կրճատում են ձե՛ր ծախսերը։ 4 գյուղի դպրոց փակում են, որ պարգևավճար տան, համերգներ կազմակերպեն։

Գյուղացիներին երբ հարցնում ենք՝ ձեր դպրոցները ինչի՞ են փակում, գիտե՞ք ինչ են պատասխանում՝ «որ գյուղերը դատարկվեն, թուրքերին բերեն բնակեցնեն»։ Հլը պատկերացրեք, եթե պետք է աշակերտը ամեն օր 14 կիլոմետր քայլի դպրոց – հետ գա, վաղ թե ուշ ծնողը կլքի գյուղը։ Տները դատարկ են մնում, ու մարդիկ մտածում են, որ էդ տները կզբաղեցնեն Նիկոլի խաղաղության ծրագրի բաղկացուցիչ մաս ադրբեջանցիները։ Ու էս իբր հաշտեցման քննարկումներն էլ մարդիկ նայում են որպես ադրբեջանցիների Հայաստան գալու նախերգանք։

Ադրբեջանից ինչ-որ մարդիկ են եկել՝ փորձագետ անվան տակ ու հանդիպել են Հայաստանից իրենց կոլեգաների։ Կազմակերպել են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները։ Ինչ-որ հաշտեցման մասին են խոսում, բայց էստեղից մասնակցածների շարքում, անկեղծորեն, չտեսա էնպիսի մեկին, որը կարող է մթնոլորտ փոխել, հաշտեցնել։ Հայաստանից մասնակցածները, օրինակ, չգիտեմ, թե քանի հոգու մեջ կարող են փոխել Ադրբեջանի նկատամբ թշնամանքը դեպի բարեկամություն։ Այնտեղ կային փորձագետներ, որոնք Արցախը հանձնելուց մեկ օր հետո արդեն ասում էին՝ մերը չի եղել․ դրանցից մեկն էլ արցախցի ԱԽ քարտուղարն է։

Իսկ ադրբեջանը արդյո՞ք հաշտեցման խումբ էր ուղարկել, փոխվստագհությունը վերականգնող խումբ էր ուղարկել։ Նրանց կողմից մասնակցում էր մեկը, որը 2022 թվականին շրջափակել էր Արցախը, սովի էր տարել մարդկանց՝ երեխաներին, տարեցներին, էկոակտիվիստի անվան տակ։ Մեր ԱԽ քարտուղարին, էդ փորձագետներին տարբերություն չկա, պարզվում է, թե ում կհանդիպեն․ վաղը խաղաղությունն ավելի ընդգծելու համար հնարավոր է Ռամիլ Սաֆարովին ուղարկի Հայաստան․ մեր փորձագետները պրոբլեմ չունեն, նրանք, կարծում եմ, Սաֆարովի հետ էլ վստահության վերականգնման հարցեր կքննարկեն։ բայց կրկնում եմ, այդ մարդիկ ո՞ր մեկիս մոտ կարող են փոխել վերաբերմունքը։

Այսպես կոչված փորձագետները, ի դեպ, շատ հետաքրքիր ժամանակ եկան․ սկզբում հայտարարվեց, թե՝ Ադրբեջանը Հայաստան բեռների տարանցման սահմանափակումը հանում է, հետո ՔՊ-ականները քեֆ արեցին, թե չերեզ Ադրբեջան, ղազախական ցորեն կգա Հայաստան, ու ցորենից առաջ Հայաստան եկան ադրբեջանցի ակտիվիսները, որոնք արգելափակում էին հացի մուտքը Արցախ։

ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԺ ամբիոնից իրար հերթ էին տալիս շնորհակալութուն հայտնելու Ալիևին, Նիկոլն էլ Ալիևին շնորհակալություն էր հայտնում Վրաստանում․ ասում են՝ վատ ա՞, որ Ադրբեջանով ապրանք է գալիս, Լարսի հույսին չենք, ապաշրջափակում է։ Ընդդիմությունը, ասում են, չուզողություն է անում և այլն։ Բնականաբար, չեք գտնի խելքը գլխին մարդ, որը չի ուզենա ապաշրջափակում, կապուղիների բազմազանություն․ ընդդիմությունը չի ասում վատ է։ ՔՊ-ի ընդդիմախոսներն ասում են՝ ձեր արածը ապաշրջափակում չէ, հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ ՔՊ-ի ընդդիմախոսներն ասում են՝ Արցախից ամեն տարի բերվում էր մինչև 80 հազար տոննա ցորեն, դուք Արցախի ցորենի դաշտերը հանձնեցիք Ադրբեջանին, Հայաստանը գցեցիք հացահատիկի ներկրման մեծ կախվածության մեջ։ 80 հազար տոննայանոց ցորենի դաշտեր հանձնելուց հետո ուրախացել եք, որ 5 հազար տոննա ցորեն եք գնելու և բերելու Ադրբեջանի տարածքով։

Թշնամին նախընտրական այս շրջանում աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կարող են այսպիսի փոքրիկ դրական բաներ ցույց տալ, խաղաղության տպավորություն թողնել, միայն թե Նիկոլ Փաշինյանը ընտրվի երրորդ ժամկետ, որովհետև էն մի ժամկետում Արցախի կեսը հանձնեց, երկրորդ ժամկետում մյուս կեսը հանձնեց, Հայաստանից հանձնեց, երրորդ ժամկետ էլ եթե ընտրվի, Ալիևը կընկնի մոր փորը, չգիտեմ Հայաստանից ինչ կմնա, վախենամ, որ լիարժեք տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ գցի Թուրքիայից ու Ադրբեջանից։ Դրա համար փշի-փշի են անում, դրական բաներ են ցույց տալիս, վաղը չեմ բացառում, որ մի քանի գերի կտա, իհարկե՝ ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, գուցե այնպիսի գերիների, որոնց անունն իսկ չկա գերիների ցանկում ։

Նիկոլը արդեն թաղում է արժանապատիվ խաղաղության հեռանկարները։ խաղաղությունը լավ բան է, բայց երբ դրա դիմաց ամեն ինչ չես տալիս, իսկ ավելի լավ բան է, երբ չես տալիս ոչինչ, լինում է փոխադարձ զիջումներով։ Իսկ սա զիջումներ է արել ու անում ոչ թե խաղաղության, այլ զինադադարի դիմաց։ 2020-ին զինադադար արեցին, 2022-ի Ջերմուկյան դեպքերից հետո զինադադար արեցին, 2023-ին արեցին։ Ու հիմա հերթական զինադադարն է։ Որովհետև եթե չկա ուժերի բալանս, քո կողմից չկա հակահարված տալու ցանկություն, դիմացինը երբ ուզենա՝ կկսի պատերամզը, երբ ուզենա՝ կավարտի՝ իր շահերից ելնելով

Կարճ ասած՝ ինչքան էլ թրաքասիրություն անեն, էրդողանի գիրքը կարդան-գովազդեն, Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով ցորեն չէ՝ ադամանդ էլ բերեն, դրանից իրականությունը չի փոխվում․ զոռով խաղաղասիրություն, բարեկամություն քարոզել չեն կարող։ Ալիևին երեկվա ու էսօրվա շնորհավորանքները դրանք ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի շնորհավորանքներն են, ժողովրդի հետ բացարձակ կապ չունեն։ Նրանք եթե մտածում են՝ ցորեն բերելով պետք է ժողովուրդը շնորհակալ լինի Ադրբեջանից, ապա լավ չեն ճանաչում հայ ժողովրդին։ Այո, ցորենով էլ ոգևորվածներ էլ կան ու Փաշինյանի էլեկտորատից են, բայց նրանց թիվը եղանակ չի փոխում հայ ժողովրդի մեջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>