Նաթան արքեպիսկոպոսը հարցաքննվել է
Դիտել նաև
ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի
Հայաստանի և Ադրբեջանի Ազգային ժողովները աշխատում են նույն խոսույթով․ Նաթան արքեպիսկոպոս
«Փաշինյանը, թե ամոթ ունենա, ինքնասպան կլինի, Արցախն անդարձ կորած է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
ՔՊ-ականը ԱԺ ամբիոնից «պարոն Աջապահյանով» դիմեց Շիրակի թեմի առաջնորդին. Տեսանյութ
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։ Այս մասին հայտնել է «ԱրմԼուր»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի խոսակցության ձայնագրությունը։
Նրանց խոսակցության բովանդակությունն այն մասին էր, թե Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Նշվում է, որ արքեպիսկոպոսը մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

