Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

«Բա լա՞վ էր, որ նախկինում» ասողներին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «2018 թվականից ի վեր բոլոր նրանց, ովքեր քննադատական խոսք են հնչեցնում Նիկոլ Փաշինյանի, այս իշխանության հասցեին, փաշինյանականները, նրանց աջակցող ֆեյքերը միշտ այս մեկնաբանությունն են գնում․ «նախկինների ժամանակ ռիսկ կանեիք՞ գրեիք, խոսեիք», ձեզ սենց կանեին, նենց կանեին, կբռնեին, կսպանեին և այլն։ Սա ասում էին անգամ այն ժամանակ, երբ քննադատական խոսքի պատճառով բանտում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Սա ասում էին նաև էն ժամանակ, երբ քննադատական հայացքների պատճառով Yerevan.Today-ի խմբագրություն ներխուժեցին ԱԱԾ-ականները, Քննչականը, ոստիկանությունը համատեղ և առգրավեցին մեր համակարգիչները։

Հիմա չեն գրում էլ, հազարից մեկ․ որովհետև հիմա խոսելու, գրառումներ անելու համար էնպիսի այլանդակությունների է դիմում իշխանությունը, որ նախկինում երբեք չի եղել։ 2018-ից առաջ չեմ հիշում հեռուստատեսային ելույթների, գրառումների համար տասնյակ մարդկանց կալանավորեին, քրեական գործեր հարուցեին, այո, գործողությունների համար եղել են, ելույթի համար՝ բացառիկ դեպքերում։ Իսկ այսօր քրեական գործերը բազմաթիվ են՝ Միքայել սրբազան, Բագրատ սրբազան, Արթուր Սարգսյան, Ռուբեն Հակոբյան, Սամվել Կարապետյան, Արսեն Ղուկասյան, Արա Ռոստոմյան, Գարիկ Գալեյան, Լիդիա Մանթաշյան, Իգոր Սարգսյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան և լիքը, լիքը այլ դեմքեր։

Երեկ բերման ենթարկվեց, ձերբակալվեց և կալանավորվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, շատ բիրտ մեթոդով։ Կոչուբաևը հերիք չէ ընդդիմադիր է, հլը մի հատ էլ մի շարք ընդդիմադիրների շահերն է պաշտպանում դատարաններում, ընդդիմության ակցիաներին է մասնակցում, ընդդիմադիր գրառումներ էլ անում է։ Ալեքսանդր Կոչուբաևը ինչի՞ համար է կալանավորվել՝ հոգևորականներին կալանավորելուց հետո քննադատական գրառում անելու։ Մեղադրում են, թե քննիչներին վիրավորել է։ 50 քննիչ ներգրավված է Սամվել Կարապետյանի կալանքի գործին, 50-ից ավելի քննիչ ներգրավված է Արագածոտնի թեմի դեպքերով գործին։ Հայաստանի 600 քննիչներից 100-ը ներգրավված է երկու գործում։ Կարող եք հարց տալ՝ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» խոսքերից մեղադրանք ստանալու համար ինչու են 50 քննիչ գործի դրել։ Ոնց մտածում ենք, պատճառն այն է, որ իշխանությունը որոշել է փնջով ներգրավվել նրանց․ մի քննիչ, երկու քննիչ եթե մասնակցի այդ գործին, դժվար է լինելու այդ երկուսին համոզել, իսկ երբ շատով են քննչական համակարգով են, կարծես անուններ չեն, կոնկրետ չէ, այդպես հեշտ է, մեկը չանի՝ մյուսը կանի, վերջում մեկ է՝ բոլորով են պատասխանատու։ Մտածում են, որ վաղը փոփոխություն եղավ, մի բան կասեն էլի։ Այս պարագայում ամբողջ քննչական համակարգը կհայտնվի մեղադրվողի դերում, պլստալը հեշտ կլինի, մտածում են։ Ալենքսանդր Կոչուբաևի խոսքը, իմ գնահատականով, իրականում մտահոգության, ցավի խոսք էր՝ ուղղված հենց այդ քննիչներին, իր նախկին կոլեգաներին, սթափության կոչ էր, ոչ թե վիրավորանքի կամ սպառնալիքի։

Ալեքսանդր Կոչուբաևը բարձրաձայնել է այն, ինչ, իմ կարծիքով, ասում ու մտածում է ՀՀ բնակչությունը գրեթե ամբողջությամբ, աշխարհասփյուռ հայերը։ Սրբազաններին կալանքի տարած դատախազների, քննիչների, դատավորների մասին հայ ժողովուրդը իսկ ի՞նչ պետք է մտածի։ Ասենք՝ փաստաբանին կալանավորեցիք, դրանից իրականությունը չի փոխվում, չէ՞։ Ինձ հետաքրքիր է՝ այդ մարդիկ իրականում ո՞նց են մտածում, մտածում եք, թե մենակ Կոչուբաևն է ձեզ քննադատո՞ւմ․ նրան բռնեցիք, մյուսները ձեզ օրհնում ե՞ն, ձեզ համար աղոթում ե՞ն գիշերը քնելիս, տենց չի, չէ՞։ Գուցե հանրությունը ավելի զուսպ արտահայտվի հրապարակայնորեն, բայց ոչ հրապարակային տեսեք ինչ են խոսում․․․

Նա, ով կալանավորել է սրբազանին՝ կլինի էն ԱԾ-ականը, որ մտել է Արագածոտնի թեմ կամ Մայր Աթոռ կամ Շիրակի թեմ, կլինի էն ոստիկանը, որ ձեռնածշղթա է հագցրել, կլինի էն ոստիկանը,  ում մեքենայով տեղափոխել են, կլինի էն քննիչը, որ հարցաքննել է, կլինի էն դատախազը, որ ներկայացել է որպես մեղադրանքի պաշտպան ու էն դատավորը, որ կալանք է տվել, ու էն մարդիկ, որոնցից ամեն մեկը իր ենթակային հրահանգել է, այդ բոլորը պետք է պատրաստ լինեն լսելու իրենց հասցեին համապատասխան արտահայտություն, քննադատություն, ու դա նորմալ է։

Ժողովուրդն ասում է՝ մի նեղացեք, որ ձեզ քննադատում են, քննիչներ, դատախազներ, դատավորներ, լսեք գլուխներդ կախ կամ չլսելու տվեք։ Դա մեկ է՝ ձեզ չի ներվելու։ Բագրատ սրբազանի գործով դատական նիստին փաստաբանների շարքում տեսա հայտնի դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Պետրոս Պետրոսյանը էն դատախազն էր, որը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հակասահմանադրական մեղադրանքը պաշտպանում էր կրծքով, պաշտոնեական առաջխաղացում էր ունենում, մասնակցում էր դատական նիստերին, որոնք նշանակվում էին Արցախի համար խորհրդանշական, տոն օրերի։ Նա ծառայեց, հետո նետվեց համակարգից դուրս, իսկ հիմա փորձում է, ըստ իս, մեղքերը քավել՝ աշխատելով ընդդիմադիրների, հականիկոլականների փաստաբան։ Ի՞նչ եք կարծում, հազար ընդդիմադիրի էլ պաշտպանի, մոռացվելու՞ է, թե որքան մեղավոր է այս իրավիճակի համար։ Նա կրծքով պաշտպանում էր հակասահմանադրական գործը, ինչ է, թե քրեական գործերով ծանրաբեռնեն երկրորդ նախագահին, խափանման միջոցի տակ պահեն Հայաստանի ու Արցախի համար բախտորոշ ժամանակներում։ Դատախազներին, քննիչներին առաջարկում եմ լավ հիշել դատախազ, իսկ այժմ՝ փաստաբան Պետրոսյանի օրինակը։ Կոչուբաևի գրառումը էս մասին է։

Վերջին մեկ շաբաթում տեսանք հոգևորականների և սրբազանի կալանք, տեսանք Ազատամարտիկ Աշոտ Երկաթի ազատազրկում, փաստաբանի կալանք, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգում: Փաշինյանի նպատակը, ինձ համար պարզ է, կարծում եմ, վախ գցելն է մարդկանց մեջ։ Ստացվո՞ւմ է նրա մոտ․ քաղաքական գործիչների կալանքից, քրգործերից հետո որևէ քաղաքական գործիչ վախեցե՞լ է խոսել․ ոչ․ քննադատութունը, ամեն դեպքում, չի պակասել, որովհետև չի կարող պակասել։ Փաստաբան Կոչուբաևի կալանքից հետո փաստաբանները վախեցե՞լ են խոսել։ Ոչ։ Լրատվականների նկատմամբ ճնշումներից հետո մենք վախենո՞ւմ ենք խոսել, գրել։ Ոչ։ Եթե ասեմ չի կարողանում դրանով ընդհանրապես վախ սերմանել, սուտ կլինի․ օրինակ երբ փողոցներում հարցումներ ենք անում, կան մարդիկ, շարքային քաղաքացիներ, որ կաշկանդվում են խոսել, տեսախցիկների առաջ վախենում են, գործարարներ կան, որ վախենում են, պետհիմնարկներում աշխատողները վախենում են․ բայց հարցն այն է, որ այդ վախեցողները վախից չեն դառնում, չէ՞, նիկոլական։ Վախով ո՛չ Նիկոլական կդառնան, եթե անգամ դառնան ՔՊ-ական, ոչ ել վաղը կընտրեն իշխանությանը․ ավելին, անհամբեր կսպասեն ընտրություններին։ Էն որ արգելում են իշխանականները մասնակցել քաղբանտարկյալների մասին հանրահավաքին, դրանից մասնակիցների թիվը գուցե փոքրանա, բայց ընդդիմադիր տրամադրությւոնները երկրում չեն պակասի, չէ՞։

Կարճ ասած՝ 2018 թվականի հունիսին խորհրդարանի ամբիոնից Նիկոլն ասում է՝ «Ինչպե՞ս կարող է մարդը երջանիկ լինել մի հանրությունում, երբ փողոց դուրս գալիս առաջին բանը որ տեսնում է՝ ուրիշների ագրեսիվ, դժբախտ դեմքերն են։ Մեր հեղափոխությունից հետո մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել։ Ինձ համար ամենակարևոր արժեքը մարդկանց ժպիտն է։ Մեր կառավարության գործունեության արդյունքում մարդիկ էդ ժպիտից չեն զրկվելու»։ Ձեր կառավարման ժամանակ տեսեք մարդիկ ինչերից են զրկվել, ոչ միայն ժպիտից, այլև հայրենիքից, այլև տնից, կյանքից, հարազատներից, ազատությունից, ամեն ինչից։ Նայեք մարդկանց դեմքերին հիմա ամենուր, տեսեք այսքան տխրություն, նաև այսքան ատելություն, նաև անհուսալի հայացք տեսել ե՞ք»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>