Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
5
Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Պատերազմ Արցախում
Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը. դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»․ Բագրատ սրբազան Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ) Սա թանկացում չէ՞, սա թալան չէ՞ (տեսանյութ) Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը

Բաժանորդագրվեք Ալիևի էջերին՝ Փաշինյանի վաղվա անելիքն իմանալու համար․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մեր օրը սկսեց հերթական զավեշտալի լուրով․ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմ, ձերբակալել թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին և այլ քահանաների։ Փաստաբանները հայտնում են, որ թեմի առաջնորդին և ևս մի քանի քահանայի տարել են անհայտ ուղղությամբ։ Փաստացի՝ թեմը զրկել են հոգևորականներից։ Չենք զարմացել, չենք զարմանում սրանց արած ոչ մի բանի վրա։ Գիտենք, ասել են, որ եկեղեցու վրա գրոհելու են․ թե որ կողմից կգրոհեն, երբ կգրոհեն, անակնկալ չէ։ Ավելին, նախորդ օրը երբ կարդացի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փշազադեի խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը, թե՝ Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման, խաթարում է խաղաղությանը, արդեն հասկանալի էր ինձ համար, որ նոր հարձակում է լինելու։ Նախորդ հարձակումը այս տարվա հունիսին էր, երբ ԱԱԾ-ն մտավ Մայր Աթոռ, ձերբակալվեց Միքայել սրբազանը, ապա դատապարտվեց ազատազրկման։ Իսկ դրանից օրեր առաջ Փաշազադեն դարձյալ քննադատել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Եթե շատ էլ ուզենանք, չենք կարող չգտնել կապ Ադրբեջանի ուղիղ հայտարարության, հրապարակային հրահանգի ու Հայաստանում կատարվողի միջև։

Փաստաբաններն ասում են՝ հայտնի չէ 4 քահանայի գտնվելու վայրը։ Իշխանությունը, փաստացի, առևանգել է նրանց։ Մյուս Քահանաներին բերման են ենթարկել, բայց ունեն վկայի կարգավիճակ․ էդ վկաներին ո՞ր օրենքով են բերման ենթարկում։ Քննչականի պարզաբանումը կարդալու իմաստ բոլորովին չեմ տեսնում։ Հա չէին ասելու «Արագածոտնի թեմի վրա հարձակվել ենք ուղիղ հրահանգով», կամ չէր կարող ասել՝ հարձակվել ենք, որովհետև կաթողիկոսը հրաժարվում է հեռանալ․ պետք է ինչ-որ բան դնեին իրենց քաի տակ՝ դրել են։

Այս ձերբակալումներին կարող ենք լիքը վարկածներ առաջ քաշել․ ոմանք կմտածեն, որ ուղիղ ադրբեջանական հրահանգ է, ես էլ եմ այդպես մտածում․ ոմանք կարող են մտածել՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի պահանջներից է․ ես էլ եմ այդպես մտածում, կարող են մտածել՝ ընտրություններից առաջ հնազանդեցման ակցիա է, քանի որ եկեղեցականները մեծամասամբ ընդդիմադիր են այս իշխանությանը։ Կարող են մտածել, որ կրոնական թշնամանք ունի Փաշինյանը հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, լիքը կառույցներ քանդել է, եկեղեցին դեռ կանգուն է։ Եվ այլն։ Երբ ողջամիտ հաղորդագրություն չկա, արդեն սկսում ենք մտածել, թե ինչը կարող է լինել պատճառը։ Միքայել սրբազանին որ դատել են, ինչի՞ համար․ ոչ մի բանի, դարձյալ չկա ողջամիտ բացատրություն։ Ընդդիմադիր է։ Բագրատ սրբազանին ինչի՞ համար են բռնել․ բռնել են, ըստ իս՝ ընդդիմադիր լինելու և Նիկոլի դեմ չափազանց մեծ համախմբում ապահովելու համար։

Քննչական կոմիտեի տեքստը, թե՝ հավաքներին ստիպելու, շահագրգռելու և այլն, ուղղակի խնդալու է։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է մղում մեր բոլոր ազգային ինստիտուտների դեմ ու մի մասը քանդել է։ Մի քիչ հետ գնանք։ Եկած չեկած՝ մի հատ ակցիա նախաձեռնեցին եկեղեցու դեմ։ Տեսան չի ստացվում, եկեղեցին ամուր է, մի առժամանակ ձեռք քաշեցին, անցան մյուս կառույցին՝ բանակին։ Այ այդտեղ մի քիչ ճաք նկատեցին ու սկսեցին։ Գեներալների վարկաբեկեցին, բռնեցին, հեղինակազրկեցին, բայց թիրախում բանակն էր, ոչ թե այդ գեներալները, իրար վրա ցուցմոնւնք գրեցին, ցուցմունք տվողներին պաշտոնի տարան, ու երբ հրահրվեց պատերազմը, արդեն առանց առաջնորդության բանակ էր։ Թիրախում, իմ կարծիքով, բանակն էր, ոչ թե գեներալները։ Արդյունքում պատերազմում ոչ թե պաշտպանվեց Արցախը, այլ հիմնավորվեց Արցախի հանձնումը այնպես, որ դավաճան չասեին Նիկոլին։

Եկեղեցու վրա առաջին գրոհից հետո նրանք լավ աշխատեցին եկեղեցու դեմ, թիմակիցներ հավաքեցին ներսից, խնդիրներ գտան ու շահարկեցին, այսպես ասած՝ ճեղքը գտան ու լայնացրին ու փորձեցին հեղինակազրկել հանրության աչքում, պառակտել, խարխլել հավատը առ հոգևոր սպասավորներ։ Եկեղեցական համայնքը բավականին մեծ է․ հնարավոր է, չէ՞ գտնել մի քանի հոգևորականի, որը պատրաստ է դեմ խոսել եկեղեցուն, կարգերին, կաթողիկոսին, նրանց սիրով տրամադրեցին պետական եթերը, նույն տերտերին իշխանական ու իշխանամերձ լրատվականներում փչեցին, փչեցին ու եկեղեցու դեմ իրենց պլանները սկսին իրականացնել։

Քաղաքական գործիչներից մեկն ասել էր՝ Նիկոլին հեռացնելու համար պետք է միջոցների միջև խտրականություն չդնել․ նրա նկատմամբ քրգործ հարուցվեց․ բայց ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին քանդելու միջոցների միջև խտրականություն չի դնում, բանակը քանդելու միջոցների միջև խտրականություն չդրեց, Արցախը հանձնելու միջոցների միջև խտրականություն չդրեց, քաղաքական հակառակորդներին ճնշելու միջոցների միջև խտրականություն չդրեց, թիմի թալանի ու հարստացման միջոցների միջև խտրականություն չեն դնում։ Բայց, ի հակառակ այդ նշածս քաղաքական գործչի, Նիկոլի դեմ քրգործ հարուցողը, ձերբակալողը չկա։ Այն կառույցները, որ պետք է Փաշինյանին ձերբակալեին, սրբազանին ու հոգևորականներին են տարել անհայտ ուղղությամբ․ այն ճաղերը, որոնց հեռտևում պետք է լիներ Փաշինյանը, հիմա Միքայել սրբազանն է կամ Բագրատ սրբազանն է կամ Սամվել Կարապետյանն է կամ Արթուր Սարգսյանն է ու ևս՝ հարյուր հոգի։ Բայց քանի որ այդ կառույցները Նիկոլ Փաշինյանի հրահանգներն են կատարում ու լիուլի վարձատրվում մեր միջցներից, դրա համար էլ, վախենամ, ենք շուտով ունենանք կալանքի տակ գտնվող երրորդ սրբազանը։

ՍՄՍ-ով կառավարվող քննչական համակարգում միանշանակ հասկանալի իրավիճակկ է։ Ձերբակալում են ու տանում անհայտ ուղղությամբ, առևանգում են այսինքն։ Մարդկանց ձերբակալում են ու զրկում պաշտպանության իրավունքից։ Բայց ավելի վատն էլ կա․ մարդկանց կալանավորում են, չեն զրկում պաշտպանության իրավունքից, ավելին, ունենում են շատ հայտնի փաստաբանները, բայց մեկ է՝ դատավորի հեռախոսը անդադար զանգ է ստացել վերևից, ու պետք է հրահանգը կատարի։

ժողովուրդ ջան, դիմացը ընտրություններ են, մենք ավելի վատ բաներ ենք տեսնելու։ Գուցե տեսնենք ավելի շատ հոգևորականներ բանտերում, քան եկեղեցիներում, ավելի շատ քաղաքական գործիչներ բանտում, քան բեմահարթակի վրա, քարոզարշավում։ Դա Նիկոլի ձեռագիրն է․ ամեն տեղ այդպես մանրից քանդելով գնում է․ նայեք տեսեք ինչ է քանդել, ես չէ, որ պետք է ասեմ․ նորմալ երկիր էր, ինչ է մնացել։ Հետը պայմանավորվեցիր, մուծվեցիր, հնազանդվեցիր, պետք եկած տեղը իր համար աշխատեցիր, կթողնի հարաբերական հանգիստ։ Չես պայմանավորվում՝ խնդիրների մեջ ես, հա քրգործեր, կալանք։ Երկու կողմից էլ օրինակներ ունենք ու ցավոք՝ պայմանավորվածները ավելի շատ են։

Կարճ ասած՝ երբ հարցազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին հարց ուղղվեց, թե ինչո՞վ կբացատրեք եկեղեցու նկատմամբ հարձակումը, թվում է՝ Նիկոլին էլ ձեռնտու չէ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց՝ եթե ուզում եք հասկանալ եկեղեցու նկատմամբ ինչ է անում Նիկոլը, նայեք այդ գործընթացին Էրդողանի ու Ալիևի աչքերով, անմիջապես հասկանալի կդառնա։ Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչպիսի՞ն կուզենային տեսնել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանության վերաբերմունքը Էրդողանը, Ալիևը, Փաշազադեն․ այ այսպիսին։ Մի քիչ ավելի դաժան, որը ևս կլինի։

Եվ վերջում, հարգելի ժողովուրդ, Հայաստանի ազգային, պետական ինստիտուտների դեմ գրոհները․ ժողովրդի նկատմամբ գրոհները վերլուծելիս որպես ելակետ առաջարկում եմ ընդունել Եգիպտոսում Թրամփի հարցը Ալիևին՝ իսկ ո՞ւր է հայրենակիցդ, և Ալիևի պատասխանը՝ ձեքը Նիկոլին ուղղելով։

Ալիևին պատերազմ պետք չէ․ ինչ պետք է աներ պատերազմով, Փաշինյանը անում է իր ուժային, իրավական մահակով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan