«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ոչ մի օր՝ առանց նվաստանալու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր ուզում էի անդրադառնալ ահռելի գնաճին, որին բախվում է ամեն քաղաքացի` ամեն օր։ Վերջին մեկ շաբաթում դարձյալ կտրուկ թանկացումներ են, միայն կաթնամթերքը՝ շուրջ 20 տոկոսով։ Դժգոհ են մարդիկ, բայց արձանագրեմ, որ 25 տոկոսանոց աղքատ երկրում երբ քաղաքացիների հետ խոսում ես, առաջինը ոչ թե գներից են բողոքում, այլ՝ անվտանգության հետ կապված խնդիրներից։ Այդպես էլ չի կարողանում իշխանությունը մարդկանց համոզել, թե խաղաղություն է լինելու մեր սահմաններին, ու էս խառը աշխարհում ավելի շատ ենք համոզվում, որ էդ խաղաղության մասին խոսքերը պարզապես դատարկ են։ Երեկ տեղի ունեցած իրադարձությունը ևս հիմնավորում է այդ դատարկությունը։

Տեսեք, Եգիպտոսի նախագահը, Կատարի էմիրը, ԱՄՆ նախագահը, Թուրքիայի նախագահը Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովին ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ համաձայնագիր։ Հրադադարը Գազայում ինչպե՞ս է ուղեկցվում․ գերիների փոխանակմամբ։ Իրենք հրադադարը հաստատել են երեկ, գերիներին փոխանակում են․ Հայաստանն արդեն ասում է խաղաղություն է․ իսկ ո՞ւր են մեր գերիները․ այսօր դատավարություն էր Բաքվում։ Խաղաղություն է առանց գերիների վերադարձի՞։ Դա հենց պատճառներից մեկն է, որ չեն հավատում մարդիկ խաղաղություն կոչվածին։

Երկու ամիս է, ինչ Վաշինգտոնում ստորագրեցին ինչ-որ բան ու ասացին, թե արդեն խաղաղություն է։  Անցած երկու ամսում ԱՄՆ նախագահը 6 անգամ շփոթել է Հայաստանի անունը, Նիկոլի անունը, նրան ընդհանրապես․ էն օրը ասում էր՝ մեր տղան․ երեկ էլ սա գնացել- հիշեցնում էր իր մասին, թե ինքը ով է ու ասում էր՝ շնորհալաւություն։ Ես չեմ՝ դուք եք, հույսներդ կդնեի՞ք էդ մարդկանց վրա․ էս կարգի խաղաղության մասին լսած կա՞ք երբևէ։ Դուք իսկապես մտածում եք, թե հարց ե՞ն լուծելու մեզ համար։ Մեր բարդ տարածաշրջանում, էս իրավիճակում, երբ թշնամիները ատամները սրած սպասում են նոր պատառներ փախցնելուն, դարձյալ հարմար առիթի են սպասում, որ հոշոտեն, էս մակարդակի ղեկավարության վրա հույս եք դրե՞լ։

ԱՊՀ գագաթնաժողովում տեսաք պահվածքը, սուրճի շուրջ ձեռքառնոցին։ Ամենուր, կլինի Վաշինգտոնում, Մոսկվայում, Դուշանբեում, Կոպենհագենում, թե Շարմ Էլ Շեյխում կամ այլուր, Հայաստանի անունից ներկայացողը ծիծաղելի վիճակում է։ Էդ կադրերի մեջ մեր ողբերգականությունն է։

Գնացել-ասում է՝ ինձ հիշեցիք, չէ՞, Հայասանի վարչապետն եմ․ եթե վաղը Ադրբեջանը հարձակում սկսի Հայաստանի վրա, ի՞նչ է Նիկոլն անելու, Վոթսափով զանգելու է Թրամփին ասի, թե Ալիևի տանկերի դեմը փակի՞, նա էլ կփակի՞։ Ես սահմանամերձ համայնքի բնակիչ եմ, նայում եմ լուրերը, իբր խաղաղություն են ստորագրել, հետո նայում եմ, որ ոչ Նիկոլի անունն է հիշում, ոչ դեմքն է հիշում, Հայաստանի անունը հա շփոթում է, սա գնում-հիշեցնում է, թե ինքը ով է, ու պետք է հավատամ էդ խաղաղությանը ու արխային լինե՞մ։ Ինչի՞ց։ Ինչի՞ց արխային լինեմ։  Թրամփին ինչո՞ւ պետք է հավատամ, խաղաղության երաշխավո՞ր է բանավոր կամ գրավոր կերպով։

Թրամփն էր չէ՞, որ ասում էր՝ հենց դառնամ ԱՄՆ նախագահ, մեկ օրում Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու եմ։ Հեսա մի տարին կլրանա, որ նախագահ է։ Հանդիպեց Զելենսկուն, Պուտինին, ասաց լավ ա, վերջումա ասաց՝ չէ, ոչինչ չի ստացվում, հիասթափված եմ Պուտնից, Ուկրաինային էլի զենք կտամ, թող գնան կռվեն-մեռնեն։ ԱՄՆ շագռվածությունը ուկրաինականճակատում շատ լ գիենք, ու դրանով հանդերձ՝ ոչինչ չեն կարողանում անել․ մեր սահմանին ի՞նչ ենք սպաս իրենցից։

Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, որոնք լրջությամբ են վերաբերուիմ էդ գործընթացին։ Սրանք անգամ մի անվան շուրջ չեն կարողանում պայմանավորվել։ Ասում են՝ Կոպենհագենում ամբողջ հանդիպմանը քննարկել են Զանգեզուրի միջանցք տերմինը չօգտագործելու հարցը, երկու օր հետո Ալիևն էլի ասում է «Զանգեզուրի միջանցք»։ Լավ, խնդալու չէ՞։

ՔՊ-ն ասում է արդյո՞ք խաղաղություն չէ, սահմանին զոհ չկա։ Ժողովուրդ ջան, զոհ չլինելը խաղաղություն չէ դեռ․ դա ընդամենը զինադադար է, ինչպես որ բնութագրումէ  Ռոբերտ Քոչարյանը։ Մոտավորապես նույն զինադադարից է, ինչպիսին Գազայում է։ Նրանց մոտ էլ, չէ՞, հարցը չի կարգավորվել։

Նիկոլն ընդամենը թուղթ է ձեռք բերել, որ համոզի ձեզ վերընտրել իրեն։ Այս պահին Ալիևին պատերազմ պետք չէ, որովհետև ստանում է ինչ ուզում է․ պատերազմի իմաստը ո՞րն է։ Ասաց մի զինվեք, չեն զինվում, ասաց Մինսկի խումբը լուծարեք, լուծարեցին, ասաց սահմանադրությունը փոխեք, փոխում են․ էլ հարձակվելու իմաստը ո՞րն է։ Հլը պատկերացրեք մի պահ, որ Պուտինը Զելենսկուն ասեր՝ մոռացիր ՆԱՏՕ-ի մասին, նա ասեր՝ հարց չկա, Պուտինն ասեր՝ մի զինվեք, Զելինսկին ասեր՝ հարց չկա, Պուտինն ասեր սահմանադրություն փոխի ու դրա մեջ ամրագրի, որ այսինչ տարածքները քոնը չեն, Զելինսկին ասեր՝ հարց չկա, Ասեր Օդեսան տուր, Զելինսկին ասեր՝ հարց չկա, պատերազմ կլինե՞ր։

Հիմա Ալիևն ասում է սահմանադրությունը փոխիր, Նիկոլն ասում է՝ հարց չկա, ասում է սահմանադրության միջից կհանես անկախության հռչակագիրը, Նիկոլն ասում է՝ հարց չկա, ասում են Ցեղասպանության թեման էլ դրսերում չարծարծես, ասում է՝ հարց չկա, ասում են Մինսկի խումբը լուծարի, ասում է՝ արդեն լուծարել եմ, ասում են Ղարաբաղը տուր, հլը չեն ուզել՝ տալիս ես, պատերազմ ինչի՞ համար անի։ Դե հիմա թող Ալիևը մի բան ուզի, ու Նիկոլը ասի՝ չէ, չեմ տալիս, այ կտեսնեք պատերազմը որն է։ Նիկոլը Ալիևի համար երազանքի իշխանություն է, դրա համար ամեն ինչ անում է, որ սա մնա, Նիկոլն էլ ամեն ինչ անում է, որ Ալիևի որևէ պահանջ չմնա անկատար։ Ոնցոր հարևանդ գա քեզ ասի վեշերդ հավաքի տանից դուրս արի, ու դու չընդդիմանաս, բարեկամի, ընկերոջ չդիմես, ու ընտանիքդ վերցնես, տանից դուրս գաս, գնաս փողոցում քնես ու ասես՝ տեսե՞ք ինչ լավ արեցի տունը տվի, թե չէ՝ քիթս կջարդեր։ Կենցաղային օրինակ է, բայց սա է։

Խաղաղությունը, որը չունի երաշխավոր, խաղաղություն չէ, ընդամենը զինադադար է, որը չգիտեմ երբ կխախտվի, բայց կխախտվի մի պահի։

Ի դեպ, Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն։ Դա գործում էր 1992 թվականից։ Օրեր առաջ ԱՄՆ-ն կասեցրել էր Ադրբեջանին զենքի վառքի սահմանափակները։ Շատ տարօրիժամանակն են երկուսն էլ Ադրբեջանին արտոնում զինվել, երբ Նիկոլը հայտարարել է, որ ռազմական բյուջեն կրճատում է, Ալիևը հայտարարել է, որ ավելացնում է։

Կարճ ասած՝ Ալիևը հիմա կարող է խաղաղ համբերել, մինչև 2026-ի ընտրություններ, ու հանկարծ Նիկոլի վերընտրվելուց հետո նոր պահանջներով ներկայանա ու ստանա։ 2018-ին Նիկոլն ընտրվեց Ալիևը ստացավ Արցախի կեսը։ 2021-ին Նիկոլը վերընտրվեց, Ալիևը ստացավ Արցախի մյուս կեսը, Հայաստանւից գյուղեր, մայրուղիներ, հանք, 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք, Զանգեզուրի միջանցք․ մի ժամկետի համար շատ է, չէ՞։ Հիմա հանելուկ՝ ի՞նչ կստանա Ադրբեջանը, եթե Նիկոլը վերընտրվի երրորդ ժամկետում։ Հանելուկ է որը առաջին դաանցին էլ կարող է գուշակել։

Սա բոլորովբին ինքնիշխանություն չէ, սա իշխանություն է, որը ամբողջությամբ կախված է Ալիևի կամքից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>